«Ծխել/Չծխել» (ֆր.՝ Smoking/No Smoking), 1993 թվականին ռեժիսոր Ալեն Ռենեի կողմից նկարահանված ֆրանսիական կինոկատակերգություն է[4] ֆիլմի հիմքում ընկած են անգլիացի դրամատուրգ Ալան Էյկբորնի ութ յուրօրինակ և իրար փոխկապակցված պիեսները «Սիրային փոխանակություններ» ընդհանուր անվանումով (անգլ.՝ Intimate Exchanges),առաջնելույթը տեղի է ունեցել Սկարբորոյում՝ հեղինակի հարազատ քաղաքում՝ 1982 թվականին։ Ֆիլմում գլխավոր դերերը խաղացել են Սաբինա Ազեման և Պիեռ Արդիտին։
1994 թվականին ժապավենը 5 «Սեզար» կինոմրցանակ է ստացել, այդ թվում՝ որպես լավագույն ֆիլմ և լավագույն ռեժիսորական աշխատանք։ Ֆիլմը նաև Լուի Դելյուկ մրցանակի մրցանակակիր է։
Ֆիլմի սյուժեն կազմված է երկու մասից՝ «Ծխել» և «Չծխել», սկսվում է նույն տեսարանով․ ամեն ինչ սկսվում է ամռանը՝ անգլիական փոքրիկ գյուղում՝ Յորքշիրում, որտեղ դպրոցի տնօրենի կինը՝ Սելիա Տիսդեյլը դուրս է գալիս այգի և սեղանին տեսնում մի տուփ ծխախոտ։ Հերոսուհին սեղանից վերցնում է ծխախոտը և սկսում է ծխել («Ծխել»), կամ՝ չծխել («Չծխել»)։ Հետագա իրադարձությունները զարգանում են տարբեր ֆիլմերի նույն հերոսների հետ՝ տարբեր կերպ։ Նրանց բնավորությունն ու վարքագիծը հակասական դրսևորումներ են ստանում և ուժեղ կերպով հակադրվում են միմյանց։ Բացի այդ գրեթե յուրաքանչյուր ֆիլմ սկսելուց մեկ ժամ անց սկսում է փոփոխվել հետևյալ սկզբունքով՝ կամ նա՝ (աղջիկը), կամ նա՝ (տղան) այսպես կասեր…։