Անժելիկա Տերլիուգա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անժելիկա Տերլիուգա
Ծնվել էմարտի 27, 1992(1992-03-27)[1] (32 տարեկան)
Օդեսա, Ուկրաինա[1]
Երկիր Ուկրաինա
Անժելիկան 2020 թվականի Տոկիոյի օլիմպիական խաղերում մենամարտում է ճապոնուհի Միհո Միյահարայի դեմ

Անժելիկա Տերլիուգա ( ուկրաիներեն՝ Анжеліка Володимирівна Терлюга. մարտի 27, 1992(1992-03-27)[1], Օդեսա, Ուկրաինա[1]), ուկրաինացի կարատեիստուհի։ Հանդես է գալիս կումիտե -55-կգ դիվիզիոնում[2]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Անժելիկան Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացված 2020 թվականի ամառային օլիմպիական խաղերում 55 կգ քաշայինների մրցապայքարում հռչակվել է փոխչեմպիոնուհի[3][4]։ 2022 թվականին ԱՄՆ-ի Բիրմինգհեմ քաղաքում կայացած Համաշխարհային խաղերում այդ նույն քաշային կարգում նվաճել է ոսկե մեդալ[5][6]։ Նա նաև Եվրոպայի բազմակի չեմպիոն ու մեդալակիր է[7], 2017 թվականի կանանց կումիտեի Կարատե 1 Պրեմիեր լիգայի մեծ հաղթող՝ Grand winner (-55 կգ քաշային կարգում)[8]::

2021 թվականի նոյեմբերին Անժելիկան հանդես եկավ Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում կայացած կարատեի աշխարհի առաջնությունում։ Այս անգամ նրան չհաջողվեց մեդալ նվաճել։ Երկու տարի անց Լեհաստանում անցկացված 2023 թվականի Եվրոպական խաղերում արժանացավ ոսկե մեդալի[9][10]։ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացված կարատեի աշխարհի 2023 թվականի առաջնությունում մինչև 55 կգ քաշային կանանց մրցապայքարում նրան բաժին հասավ երկու բրոնզե մեդալներից մեկը[11]։ Ընդ որում՝ կիսաեզրափակիչ մենամարտում նա սկզբում 14-11 հաշվով հաղթեց բուլղարուհի Իվետ Գորանովային, սակայն Բուլղարիայի պատվիրակությունը բողոքարկեց, այդ բողոքը ճանաչվեց հիմնավոր, և երկու կարատեիստուհիները ստիպված եղան վերադառնալ ու վերսկսել մենամարտը, որն ավարտվեց Գորանովայի ոչ մեծ առավելությամբ[12]։

Կառավարական պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուկրաինայի «Վաստակի համար» III աստիճանի շքանշան[13]
  • Իշխանուհի Օլգայի I աստիճանի շքանշան[14]
  • Իշխանուհի Օլգայի II աստիճանի շքանշան[15]
  • Իշխանուհի Օլգայի III աստիճանի շքանշան[16]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://olympics.com/tokyo-2020/olympic-games/en/results/karate/athlete-profile-n1337148-terliuga-anzhelika.htm
  2. Profile on the web page of the Ukrainian Karate Federation (in Ukrainian)
  3. Palmer, Dan (2021 թ․ օգոստոսի 5). «Sanchez the history-maker as karate makes highly-anticipated Olympic debut». InsideTheGames.biz. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 5-ին.
  4. «Karate Results Book» (PDF). 2020 Summer Olympics. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 10-ին.
  5. «Sandra Sanchez and Anzhelika Terliuga lead way to medals on Day 1 of Karate at The World Games». World Karate Federation. 2022 թ․ հուլիսի 8. Վերցված է 2022 թ․ հուլիսի 9-ին.
  6. «Karate Results Book» (PDF). 2022 World Games. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2022 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 10-ին.
  7. One of the most beautiful Ukrainians won the European Championships
  8. GRAND WINNER ANZHELIKA TERLIUGA CONFIRMED AS ONE OF KARATE’S TOP RISING STARS
  9. «Summary of day 1 of Karate at European Games». European Karate Federation. 2023 թ․ հունիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 1-ին.
  10. «Karate Medalists by Event» (PDF). 2023 European Games. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2023 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 2-ին.
  11. «2023 World Karate Championships Results Book». Sportdata.org. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 30-ին.
  12. Oleksyuk, Serhiy (2023 թ․ հոկտեմբերի 25). «"Вкрали фінал". Анжеліка Терлюга після протесту суперниці програла півфінал ЧС з карате. Спершу бій виграла українка». suspilne.media (ուկրաիներեն). Suspilne. Վերցված է 2024 թ․ հունվարի 31-ին.
  13. «Указ Президента України № 565/2023 від 7 вересня 2023 року "Про відзначення державними нагородами України членів національної збірної команди України на ІІІ Європейських іграх"». Վերցված է 7 вересня 2023-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 26 (օգնություն)
  14. УПУ|593/2022|23 серпня 2022|Про відзначення державними нагородами України з нагоди Дня Незалежності України|link=https://www.president.gov.ua/documents/5932022-43681
  15. Указ Президента України № 361/2021 від 16 серпня 2021 року "Про відзначення державними нагородами України спортсменів — учасників літніх Олімпійських ігор та їх тренерів"
  16. https://www.president.gov.ua/documents/5222019-28565. Վերցված է 8 червня 2021-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |url-архіву= ignored (օգնություն); Unknown parameter |видавець= ignored (օգնություն); Unknown parameter |дата-архіву= ignored (օգնություն); Unknown parameter |дата= ignored (օգնություն); Unknown parameter |мертвий-url= ignored (օգնություն); Unknown parameter |назва= ignored (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անժելիկա Տերլիուգա» հոդվածին։