Անետտե Շավան
Անետտե Շավան (գերմ.՝ Annette Schavan; հունիսի 10, 1955[2][3][4][…], Jüchen, Rhein-Kreis Neuss, Դյուսելդորֆ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[1]), գերմանացի քաղաքական գործիչ, Քրիստոնեական-դեմոկարատական միության անդամ, 2005 թվականի նոյեմբերի 22-ից մինչև 2013 թվականի փետրվարի 9-ը եղել է Գերմանիայի ուսումնասիրությունների ու կրթության դաշնային նախարար։
Սովորել է Բոննի և Դյուսելդորֆի համլսարանում, որտեղ ուսումնասիրել է մանկավարժություն, փիլիսոփայություն և կաթոլիկ աստվածաբանություն։
1995 թվականից մինչև 2005 թվականը զբաղեցրել է Բադեն-Վյուրթեմբերգի մշակույթի, երիտասարդության և սպորտի նախարարի պաշտոնը։ 2005 թվականին Էրվին Թոյֆելի հրաժարականից հետո եղել է Բադեն-Վյուրթեմբերգի վարչապետի հավակնորդ, սակայն նոր վարչապետ է դարձել Գյունթեր Էգինտերը։ 2005 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո դարձել է Գերմանիայի ուսումնասիրության և կրթության դաշնային նախարար՝ այս պաշտոնում փոխարինելով Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Էդելգարդ Բուլմանին։
Գրագրողության մեջ մեղադրանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2012 թվականին անանուն բլոգերը գրագողություն է հայտնաբերել փիլիսոփայության դոկտորի կոչման համար Շավանի ատենախոսության մեջ[8]։ «Անձը և խիղճը ՝ խղճի ժամանակակից ձևավորման նախադրյալների, անհրաժեշտության և պահանջների հետազոտություն» խորագրով դիսերտացիան պաշտպանվել է 1980 թվականին՝ Դյուսելդորֆի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում։ Համալսարանը հետաքննել է այդ մեղադրանքները[9]։ Ապացուցվել է, որ ինչպես պաշտպանության նախարար Կարլ-Թեոդոր ցու Գուտենբերգի դիսերտացիայի մեջ նախկինում հայտնաբերված գրագողության մեջ, գրեթե 100 դեպքերում հայտնաբերվել է արտաքին աղբյուրների վերաձևակերպում՝ առանց դրանց հղումների[10]։
2013 թվականի փետրվարի 6-ին գրագողության համար զրկվել է փիլիսոփայության գիտությունների դոկտորի աստիճանից[11]։ Գրագողության մեջ մեղադրվելու կապակցությամբ Շավանը կրթության նախարարի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել։ 2013 թվականի փետրվարի 9-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ընդունել է Շավանի հրաժարականը[12]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #118160168 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 https://d-nb.info/gnd/118160168/about/lds / German National Library
- ↑ 3,0 3,1 https://www.bundestag.de/webarchiv/abgeordnete/biografien18/S/schavan_annette-259062 (գերմ.) / Hrsg.: Deutscher Bundestag
- ↑ 4,0 4,1 FemBio database (գերմ.)
- ↑ Frankfurter Allgemeine Zeitung, Frankfurter Allgemeine (գերմ.) / Hrsg.: Werner D’Inka, G. Braunberger, J. Kaube, B. Kohler — F, Deutschland: Frankfurter Allgemeine Zeitung GmbH, 1949. — ISSN 0174-4909; 1431-3138; 1866-5314
- ↑ http://www.uni-duesseldorf.de/home/startseite/news-detailansicht/article/aktuelle-sitzung-des-fakultaetsrats-der-philosophischen-fakultaet-und-presseerklaerung-vom-0502.html?cHash=f62502a63791e17b59921d072e912fdb
- ↑ http://www.moe.gov.cn/s78/A22/xwb_left/moe_829/201802/t20180228_328136.html (չին.) — 中华人民共和国教育部.
- ↑ «Dokumentation mutmaßlicher Plagiate in der Dissertation von Prof. Dr. Annette Schavan»։ schavanplag։ 2013-01-23։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-19-ին։ Վերցված է 2013-01-23
- ↑ «German Research Minister Faces Plagiarism Allegations - ScienceInsider»։ Science։ 2012-05-02։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-30-ին։ Վերցված է 2013-01-23
- ↑ «Министра образования Германии уличили в плагиате :: Политика :: Top.rbc.ru»։ rbc.ru։ 2013-01-23։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-24-ին։ Վերցված է 2013-01-23
- ↑ «Lenta.ru: Мир: Министра образования Германии лишили ученой степени»։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-08-ին։ Վերցված է 2013-02-12
- ↑ «Lenta.ru: Мир: Уличенная в плагиате министр образования ФРГ ушла в отставку»։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-12-ին։ Վերցված է 2013-02-12
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք (գերմ.)
- Ինքնակենսագրությունը պաշտոնական կայքում (գերմ.)
- http://www.spiegel.de/international/germany/merkel-cabinet-member-accused-by-university-of-plagiarism-a-861323.html
|
- Հունիսի 10 ծնունդներ
- 1955 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բոննի համալսարանի շրջանավարտներ
- Գերմանիայի քրիստոնեական-դեմոկրատական միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գերմանիայի քաղաքական գործիչներ
- Գերմանիայի կին քաղաքական գործիչներ
- Գերմանիայի նախարարներ
- Կին նախարարներ
- Պատվո լեգեոնի շքանշանի սպաներ
- Գերմանիայում ծնվածներ
- 21-րդ դարի կին քաղաքական գործիչներ
- Քաղաքական գործիչներ
- Գերմանացի մանկավարժներ
- 1965 ծնունդներ
- Կանայք
- 20-րդ դարի քաղաքական գործիչներ
- Գրագողություն
- 21-րդ դարի քաղաքական գործիչներ
- Գերմանացի դիվանագետներ
- Գերմանիայի դեսպաններ
- Գերմանիայի կառավարության նախարարներ
- Կին դիվանագետներ