Անդրանիկ Մանուկյան (Խորհրդային Միության հերոս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Անդրանիկ Մանուկյան (այլ կիրառություններ)
Անդրանիկ Մանուկյան
հայ․՝ Անդրանիկ Մանուկյան
Ծնվել է մայիսի 10, 1916({{padleft:1916|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:10|2|0}})
Մահացել է ապրիլի 4, 1986({{padleft:1986|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:4|2|0}}) (69 տարեկանում)
Մահվան վայր Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգություն հայ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր դրոշի շքանշան Լենինի շքանշան Կարմիր Աստղի շքանշան Խորհրդային Միության հերոս Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան և «Մարտական ծառայությունների» մեդալ

Անդրանիկ Մանուկյան (ծնվել է մայիսի 17, 1917, գյուղ Բնունիս (այժմ՝ Սիսիանի շրջանում)-ապրիլի 4, 1986, Երևան), Խորհրդային Միության հերոս (փետրվարի 27, 1945), գվարդիայի կապիտան։ ԽՄԿԿ անդամ 1940 թվականից։ Հայրենական մեծ պատերազմում աչքի է ընկել Սևաստոպոլի, Ստալինգրադի, Կուրսկի պաշտպանության, Ուկրաինայի ազատագրման համար մղված մարտերում։ Խորհրդային Միության հերոսի կոչման արժանացել է 1945 թվականի հունվարին Լեհաստանի ազատագրման ժամանակ կատարած հետախուզական գործողությունների համար։ Մասնակցել է նաև Օդերի գետանցմանը, Օդերի, Ֆրանկֆուրտի և Բեռլինի գրավմանը։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի 2, Կարմիր աստղի շքանշաններով։ 1946 թվականին զորացրվել է, աշխատանքի անցել Բաքվում։ 1973 թվականից տեղափոխվել և բնակություն է հաստատել Երևան քաղաքում։ Մահացել է 1986 թվականին՝ Երևանում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png