Անդրանիկ Զեյթունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրանիկ Զեյթունյան
Ծնվել էհոկտեմբերի 20, 1916(1916-10-20)
ԾննդավայրՎերին Բուու, Սոչիի քաղաքային օկրուգ, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ
Վախճանվել է1986
Վախճանի վայրԱդլեր, Սոչի, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող, բանահավաք, բառարանագիր, հասարակական գործիչ, մշակութային գործիչ և մանկավարժ

Անդրանիկ Զեյթունյան (հոկտեմբերի 20, 1916(1916-10-20), Վերին Բուու, Սոչիի քաղաքային օկրուգ, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ - 1986, Ադլեր, Սոչի, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ գրող, բանահավաք, բառարանագիր, հասարակական, մշակութային գործիչ, մանկավարժ, համշենահայ մշակութային միության նախագահ։

Արտաքին պատկերներ
«Անդրանիկ Զեյթունյանի դիմանկարը». հեղինակ՝ Կարեն Սմբատյան (1982, կտավ, յուղաներկ, 100x85 սմ, ՀԱՊ ֆոնդապահոց)


Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ, կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրանիկ Զեյթունյանը ծնվել է 1916 թվականի հոկտեմբերի 20-ին Ռուսաստանի Սոչի քաղաքի մոտ գտնվող Վերին Բուու գյուղում, գյուղացու ընտանիքում։ 1929 թվականին ավարտել է նույն գյուղի տարրական դպրոցը[1]։

1932 թվականին Անդրանիկ Զեյթունյանն ընդունվել է Ռոստովի մանկավարժական տեխնիկումը, բայց հիվանդության պատճառով կիսատ է թողել ուսումը։ 1933 թվականին սկսել է աշխատել տարրական դասարանի ուսուցիչ Գագրայի շրջանի Բաղնարի գյուղում։ 1934 թվականից դասվանդել է նաև աշխարհագրություն և պատմություն[1]։

1940 թվականին Անդրանիկ Զեյթունյանը հեռակա կարգով ավարտել է Երևանի մանկավարժական տեխնիկումը[1]։

Ուսուցչական աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1942 թվականին նշանակվել է միջնակարգ դպրոցի տնօրեն[1]։

1949 թվականին ավարտել է Սուխումի ռուսական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը[1]։

Անդրանիկ Զեյթունյանն ուսուցչական բնագավառում աշխատել է 37 տարի։ 1950-1963 թվականներին աշխատել է Ադլերի լուսավորության բաժնում որպես հայկական դպրոցների տեսուչ[1]։

«Ձայն համշենական»[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ Ռուսաստանում հայկական դպրոցները հետզհետե սկսվեցին փակվել, Անդրանիկ Զեյթունյանը 1966 թվականին համշենահայ գրող Աշոտ Քոչքոնյանի հետ հիմնեց «Ձայն համշենական» հայկական գրական մշակութային խմբակը։ Խմբակի նախաձեռնությամբ տպագրվել են «Ձայն համշենական» ժողովածունները, որտեղ ընդգրված են համշենահայ գրողների արձակ, չափածո գործերը, ժողովրդական բանահյուսական երկեր, հեքիաթներ, երգեր[1]։

Լույս են տեսել «Ձայն համշենականի» հետևյալ ժողովածուները[2].

  • 1-ին ժողովածու (1971 թվական, «Սովետական գրող» հրատարակչություն, խմբագիր՝ Սերո Խանզադյան)
  • 2-րդ ժողովածու (1979 թվական, «Սովետական գրող» հրատարակչություն, խմբագիր, կազմող՝ Անդրանիկ Զեյթունյան)
  • 3-րդ ժողովածու (1989 թվական, «Խորհրդային գրող» հրատարակչություն, խմբագիր՝ Սերգեյ Վարդանյան)
  • 4-րդ ժողովածու (1999 թվական, «Երևան» հրատարակչություն, կազմողներ և խմբագրողներ՝ Սերգեյ Գալստյան, Լյուդվիգ Կարապետյան)
  • 5-րդ ժողովածու (2006 թվական, «Երևան» հրատարակչություն, խմբագրողներ և կազմողներ՝ Սերգեյ Գալստյան, Սերգեյ Վարդանյան)

2004 թվականից Սերգեյ Վարդանյանի խմբագրությամբ լույս է տեսնում «Ձայն համշենական» ամսաթերթը[2]։

Անդրանիկ Զեյթունյանը մահացել է 1986 թվականին[1]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրանիկ Զեյթունյանի գիտական, բանահավաք աշխատությունները (անտիպ)[1].

  • «Համշենահայ ազգագրություն և բանահյուսություն»
  • «Համշենի երգարան»
  • «Բառարարն Համշենի լեզվի»
  • «Համշենի բարբառի բառարան»
Ամենամեծ հարցը, որ մտահոգում է ինձ, դա համշենահայերի վիճակն է։
- Անդրանիկ Զեյթունյան, ինքնակեսագրականից

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 «Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի արխիվ, գլխավոր գույքամատյան մմ_3693 (11_4_1987), նվեր Զեյթունյանների ընտանիքից, հանձնել է Սերգեյ Վարդանյանը»։
  2. 2,0 2,1 ««Ձայն համշենական» ամսաթերթ, թիվ 1, օգոստոս 2004 թվական, էջեր 1-2» (PDF).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]