Սերգեյ Գալստյան (կինոգետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գալստյան ազգանունով այլ մարդկանց մասին:
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սերգեյ Գալստյան (այլ կիրառումներ)
Սերգեյ Գալստյան
Sergey Galstyan (1).jpg
Ծնվել էհունվարի 5, 1940(1940-01-05) (79 տարեկան)
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունլրագրող
Պարգևներ և
մրցանակներ
Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ
ԱնդամությունՀայաստանի գրողների միություն

Սերգեյ Սարգսի Գալստյան (հունվարի 5, 1940, Դաշբաշ, Վրաստան), հայ լրագրող, կինոգետ, կինոդրամատուրգ, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ (2011)[1], ՀՀ Գրողների միության անդամ 1984 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Գալստյանը 1967 թվականին ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։ 1967-1968 թվականներին աշխատել է Երևանի վավերագրական ֆիլմերի կինոստուդիայում որպես խմբագիր, 1968-1974 թվականներին՝ «Էկրան» ամսագրի խմբագրությունում որպես պատասխանատու քարտուղար, 1974-1975 թվականներին՝ ՀԽՍՀ Նախարարների խորհրդի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում որպես խմբագիր։ 1975 թվականից աշխատել է Հայաստանի Գրողների միությունում, նախ՝ որպես գրական խորհրդական, 1978 թվականից՝ գեղարվեստական գրականության պրոպագանդայի բյուրոյի տնօրեն։

Ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Գալստյանի սցենարներով նկարահանվել են «Ասես երեկ էր», «Երկու բերք նույն հողամասից», «Արտաշես ՀայԱրտյան», «Վարպետը» վավերագրական կինոնկարները։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սոս Սարգսյան, Ե., Հայինֆորմկինո, 1980, 36 էջ:
  • Արմեն Ջիգարխանյան, Ե., Հայինֆորմկինո, 1981, 36 էջ:
  • Գուրգեն Թոնունց, Ե., Հայինֆորմկինո, 1982, 32 էջ:
  • Անուններ էկրանի վրա, Ե., «Սովետական գրող», 1984, 184 էջ:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկ Խաչատրյան (1986)։ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ էջ էջ 114 

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]