Jump to content

Անգլիական մսաբրդատու ոչխարներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անգլիական մսաբրդատու ոչխարներ, 18-19-րդ դարերում Անգլիայում ստացված կիսանրբագեղմ ոչխարի ցեղեր։

Անգլիական մսաբրդատու ոչխարների բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաժանվում են՝

  1. Երկարաբուրդ,
  2. Կարճաբուրդ,
  3. Լեռնային խմբերի։

Երկարաբուրդ ոչխարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենից շատ տարածված են երկարաբուրդ ցեղերը՝

  1. Լեյստյորները,
  2. Բորդյոր-լեյստյորները,
  3. Լինքոլները,
  4. Ռոմնի-մարշերը,
  5. Դևոնները (ընդամենը՝ 10 ցեղ)։

Ոչխարները խոշոր են, բուրդն ունի յուրահատուկ փայլ և մինչև 30 սմ երկարություն։ Բրդատվությունը՝ ձ–6կգ։

Կարճաբուրդ ոչխարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարճաբուրդ 12 ցեղերից ավելի հայտնի են

  1. Շրոպշիրները,
  2. Հեմպշիրները,
  3. Օքսֆորդդաունները,
  4. ոութդաունները
  5. Դորսեթները։

Բրդի երկարությունը՝ 6—10 սմ, բրդատվությունը՝ մոտ 3 կգ։ Ունեն լավորակ միս։ Օգտագործվում են վաղահաս ցեղեր ստանալու համար։

Լեռնային ոչխարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեռնային ոչխարները (15 ցեղ) ունեն ոչ մեծ չափեր և տարբեր որակի բուրդ։

Անգլիական մսաբրդատու ոչխարները վաղահաս են՝ 3—4 ամսական գառներից ստացվում է մինչև 20 կգ միս։ Միսը համեղ Է, բարձրորակ։ Ունեն նաև բարձր բրդատվություն։ Անգլիական մսաբրդատու ոչխարները բուծում են Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Հարավային Աֆրիկայում, եվրոպական երկրների հատկապես մեղմ կլիմա ունեցող շրջաններում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 382