Անգեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Անգեն
Զինանշան
Armes de la Maison d'Enghien.png

Enghien 050918 (1).jpg
Կոորդինատներ: 50°42′0″ հս․ լ. 4°2′0″ ավ. ե. / 50.70000° հս․. լ. 4.03333° ավ. ե. / 50.70000; 4.03333
ԵրկիրԲելգիա Բելգիա
Մակերես40,59 կմ²
Պաշտոնական լեզուվալոներեն
Բնակչություն13 734 մարդ (հունվարի 1, 2018)[1]
Հեռախոսային կոդ02
Փոստային ինդեքսներ7850[2] և 1393[2]
Պաշտոնական կայքenghien-edingen.be
##Անգեն (Բելգիա)
Red pog.png

Անգեն[3]; հոլ.՝ Edingen , Էդինգեն[4]) (հոլ.՝ Edingen, վալոներեն՝ Inguî, արևմտ․ ֆլամանդ․՝ Enge) Վալոնիայի մունիցիպալիտետը՝ տեղակայված բելգիական Էնո պրովինցիայում: 2006 թվականի հունվարի 1-ի տվյալներով՝ Անգենի բնակչության թիվը կազմում է 11 980 մարդ: Ընդհանուր մակերեսը կազմում է 40,59 քառակուսի կիլոմետր (15,67 քառակուսի մղոն), ինչո էլ պայմանավորված է բնակչության խտությունը՝ 295 մարդ/կմ²:

Մունիցիպալիտետը ներառում է Անգեն քաղաքը և Մարկ (հոլ.՝ Mark) ու Փեթի-Անգեն (հոլ.՝ Lettelingen) ավանները: Այն տեղակայված է երկրի լեզվական սահմանին, և լեզվական սահմանափակումը վերապահված է հոլանդերեն խոսող փոքրամասնությանը (այսպես կոչված՝ լեզվական ունակություններ):

Անգենն իր անունը տվել է ֆրանսիական հերցոգություն և կոմունա Անգեն-լե-Բենին, Փարիզի արվարձանին, ընտանեկան ժառանգության փոխանցման բարդ ընթացքի պատճառով՝ 1487 թվականին Մարիա դե Լյուքսեմբուրգը՝ Պետրոս II Լյուքսեմբուրգի միակ ժառանգորդը, Սեն-Պոլ-սյուր-Տերնուազի դքսուհին և Լյուքսեմբուրգի տան ֆիլիալներից մեկի անդամը, ամուսնացավ Ֆրանսիայի Հենրի IV թագավորի նախապապ Ֆրանսուա դե Բուրբոն-Վանդոմի հետ: Մարիա դե Լյուքսեմբուրգը որպես օժիտ ստացավ Կոնդե ան Բրի կալվածքը (Ֆրանսիայի Էնա գավառում գտնվող), Անգեն դքսությունը և այլն: Այս կալվածքներն անցան նրա թոռ, դե Կոնդեի արքայազն, Հենրի IV արքայի զարմիկ Լյուդովիկոս I Բուրբոնին, ով սկսեց Կոնդե իշխանների շառավիղը՝ ֆրանսիական կայսերական ընտանիքի հայտնի կադետական ճյուղը:

1566 թվականին Անգեն դքսությունը վերածվեց հերցոգության: Այնուամենայնիվ, փաստաթղթավորման գործընթացն ավարտված չէր, այդ իսկ պատճառով անվանումը վերացավ 1569 թվականին՝ Լյուդովիկոս I Բուրբոնի մահվանից հետո: 1633 թվականին Լյուդովիկոս I Բուրբոնի թոռ, Կոնդեի արքայազն Հենրի II-ը իր կնոջ՝ Շառլոտտա Մարգարիտա դե Մոնմորանսիի եղբոր՝ Հենրի II դե Մոնմորանսիի մահապատժից հետո, ժառանգեց Փարիզի մոտ գտնվող Մոնմորանսի հերցոգությունը: 1689 թվականին Լյուդովիկոս XIV արքան Հենրի II-ի թոռ, Կոնդեի արքայազն Հենրի III Բուրբոնին Թույլ տվեց Մոնմորանսի հերցոգությունը անվանափոխել՝ անվանակոչելով «Անգեն հերցոգություն»՝ ի հիշատակ Անգենի հերցոգության, որը 1569 թվականին՝ Լյուդովիկոս I Բուրբոնի մահվանից հետո, Կոնդեի արքայազնները կորցրին:

Հերցոգության սիրտը՝ Մոնմորանսի քաղաքը, շարունակում է հայտնի մնալ որպես «Մոնմորանսի»՝ չնայած անվան պաշտոնական փոփոխմանը, բայց «Անգեն» էր մնում լճի և ճահճի շրջակայքի անվանումը, որն ավելի ուշ զարգացավ որպես հանգստյան գոտի և XIX դարում որպես կոմունա մտավ Անգեն լե Բենի կազմի մեջ:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Wettelijke Bevolking per gemeente op 1 januari 2018Statbel.
  2. 2,0 2,1 Crossroads Bank for Enterprises
  3. Jean-Marie Pierret. Phonétique historique du français et notions de phonétique générale. Louvain-la-Neuve, Peeters, 1994, p. 105.
  4. Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 441.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]