Jump to content

Անատոլի Կրիվոլապ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անատոլի Կրիվոլապ
Ծնվել էսեպտեմբերի 11, 1946(1946-09-11) (79 տարեկան)
ԾննդավայրՅագոտին, Պոլտավայի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ուկրաինա
ԿրթությունԳեղարվեստի և ճարտարապետության ազգային ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Թեմաներգեղանկարչություն[1] և բնանկար[1]
ՈւսուցիչViktor Puzyrkov?
Պարգևներ
Շևչենկոյի անվան Ուկրայինայի ազգային մրցանակ և Ուկրաինայի ազգային լեգենդ[2]
ԱնդամակցությունՈւկրաինայի նկարիչների ազգային միություն
ԱմուսինQ112414088?
ԶավակներHanna Kryvolap?

Անատոլի Դմիտրիևիչ Կրիվոլապ (ուկրաիներեն՝ Анатолій Дмитрович Криволап, սեպտեմբերի 11, 1946(1946-09-11), Յագոտին, Պոլտավայի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի նկարիչ, ոչ կերպարային գեղանկարչության վարպետ։ Ուկրաինայի Տարաս Շևչենկոյի անվան ազգային մրցանակի դափնեկիր (2012), Ուկրաինայի գեղարվեստի ազգային ակադեմիայի իսկական անդամ (2021)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1946 թվականի սեպտեմբերի 11-ին, Յագոտինում։ 1976 թվականին ավարտել է Կիևի գեղարվեստի պետական ​​ինստիտուտի գեղանկարչության ֆակուլտետը։

Կրիվոլապի ստեղծագործությունների առաջին կոլեկցիոները լեհ կոլեկցիոներ Ռիշարդ Վրոբլևսկին էր[3]։

1993-1995 թվականներին Անատոլի Կրիվոլապը ակտիվորեն մասնակցել է «Գեղանկարչական արգելոց» գեղարվեստի խմբի գործունեությանը, որը հայտնի է ժամանակակից ուկրաինական արվեստի պատմության մեջ։ 2000-ականներին Կիևից տեղափոխվել է Յագոտինի մոտ գտնվող Զասուպոևկա գյուղ։

Անատոլի Կրիվոլապը համարվում է Ուկրաինայի ամենաթանկ ժամանակակից նկարիչը։ 2011 թվականի հոկտեմբերին Լոնդոնի Phillips de Pury & Co աճուրդում նրա «Ձին։ Գիշեր» նկարը վաճառվել է 124343 դոլարով, իսկ «Ձին։ Երեկո»-ն 2013 թվականի հունիսի 28-ին վաճառքի է հանվել Contemporary Art Day Phillips աճուրդում 122,5 հազար ֆունտ ստեռլինգով (186,200 դոլար)[4]։

2012 թվականի փետրվարի 9-ին Կրիվոլապը դարձել է Ուկրաինայի Տարաս Շևչենկոյի անվան ազգային մրցանակի դափնեկիր։ Կրիվոլապը հաղթել է «Կերպարվեստ» անվանակարգում (50 ստեղծագործություններից բաղկացած «Ուկրաինական մոտիվ» շարքի համար)։

Անատոլի Կրիվոլապը Ուկրաինայի Տարաս Շևչենկոյի անվան ազգային մրցանակի հանձնաժողովի անդամ է (2016 թվականի դեկտեմբերից)[5]։

Անհատական ​​ցուցահանդեսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2012-2013 - մշտական ​​ցուցադրություն OntoArtGallery-ում, Կիև[6],
  • 2012 - «Ուկրաինական մոտիվ». Mironova Gallery, Կիև[7],
  • 2011 - «XXI դարի բնանկարը»։ OntoArtGallery, Կիև[8],
  • 2006 - Совіарт ժամանակակից արվեստի կենտրոն, Կիև[9],
  • 2005 - Կարաս պատկերասրահ, Կիև[10],
  • 2004 - Կարաս պատկերասրահ, Կիև[11],
  • 2003 - Պերսոնա պատկերասրահ, Կիև[12],
  • 2000 - Կիև, Ժամանակակից արվեստի Совіарт կենտրոն[12],
  • 2000 - ARTEast պատկերասրահ, Կիև[12],
  • 1996 - Kaspari պատկերասրահ, Ֆուրտ, Գերմանիա[12],
  • 1993 - D’art պատկերասրահ, Թուլուզ, Ֆրանսիա[12],
  • 1992 - Dontі պատկերասրահ, Նյուրնբերգ, Գերմանիա[13]։

2011 թվականին Նյու Յորքի աճուրդում «Տափաստան» կտավը վաճառվել է ուկրաինական գեղանկարչության համար ռեկորդային գնով[14]։

«Ատլանտ-ՅուԷմՍի»հրատարակչությունը, բարերար Յուրի Կոմելկովի նախաձեռնությամբ, հրատարակել է երեք գեղարվեստական ​​ալբոմ՝ նվիրված Անատոլի Կրիվոլապի ստեղծագործություններին։ «Գեղանկարչություն» շարքում լույս է տեսել նկարչի երկու ալբոմ (2006, 2008)։ Երրորդ գիրքը «Անատոլի Կրիվոլապ» (2009) հրատարակվել է Ուկրաինայի արվեստի ազգային թանգարանի հովանու ներքո։ Ալբոմները հրատարակվել են նաև ուկրաիներեն և անգլերեն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. https://www.president.gov.ua/news/prezident-vruchiv-shorichnu-vidznaku-nacionalna-legenda-ukra-99637
  3. Бахарева Т. Анатолий Криволап: «Два дня я палил свои картины, разжигая огонь на собственном участке…» Արխիվացված 2014-02-23 Wayback Machine // Факты. — 2011. — 4 ноября.
  4. 20 хвилин Картина Анатолия Криволапа «Конь. Вечер» побила рекорд на лондонском аукционе Արխիվացված 2013-07-06 Wayback Machine // www.20khvylyn.com — 2013. — 1 июля.
  5. «УКАЗ ПРЕЗИДЕНТА УКРАЇНИ №575/2016 — Офіційне інтернет-представництво Президента України». Офіційне інтернет-представництво Президента України (ուկրաիներեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 22-ին.
  6. «День художника: знаменитые художники Украины» (ռուսերեն). 2014 թ․ հոկտեմբերի 12. Վերցված է 2023 թ․ մարտի 30-ին.
  7. «Новые работы Анатолия Криволапа на выставке "Украинский мотив"» (ռուսերեն). 2012 թ․ հոկտեմբերի 17. Վերցված է 2023 թ․ մարտի 30-ին.
  8. «Проект "Пейзаж XXI" презентует картины Криволапа и Тистола» (ռուսերեն). 2011 թ․ դեկտեմբերի 19. Վերցված է 2023 թ․ մարտի 30-ին.
  9. «Анатолий Криволап» (ռուսերեն). 2012 թ․ հունիսի 13. Վերցված է 2023 թ․ մարտի 30-ին.
  10. ««Пейзаж», персональная выставка, «Карась Галерея», Киев, 2005» (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ մարտի 30-ին.
  11. «Карась Галерея представляє виставку живопису Анатолія Криволапа АРТЕФАКТИ 1980-х» (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ մարտի 30-ին.
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 «Творчість» (ուկրաիներեն). Վերցված է 2023 թ․ մարտի 30-ին.
  13. «Анатолій Криволап - Діяч культури» (ուկրաիներեն). Վերցված է 2023 թ․ մարտի 30-ին.
  14. «Анатолий Криволап - самый дорогой украинский художник». Bagnet.org (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 7-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Анатолій Криволап. Український мотив. Ностальгія. 2000–2005 рр.: [Альбом]. — К.: ТОВ «Атлант ЮЕмСі», 2006. — [64] с. (ուկր.) (անգլ.)
  • Анатолій Криволап. Український мотив. Тиша. 2005–2008 рр.: Альбом. — К.: ТОВ «Атлант ЮЕмСі», 2008. — [83] с. — ISBN 978-966-8968-21-1. (ուկր.) (անգլ.)
  • Анатолій Криволап. [Альбом]. — [К.: ТОВ «Атлант ЮЕмСі», 2009]. — [105] с. (ուկր.) (անգլ.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]