Անաստասիա Ցվետաևա (դերասանուհի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անաստասիա Ցվետաևա
Ծնվել էսեպտեմբերի 24, 1981(1981-09-24)[1] (42 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԿրթությունՌուսաստանի թատերական արվեստի համալսարան
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի, պրոդյուսեր, ռեժիսոր, լրագրող, դիզայներ և գլխավոր խմբագիր
nastyatsvetaeva.ru
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անաստասիա Ցվետաևա (այլ կիրառումներ)

Անաստասիա Գենադևնա Ցվետաևա (ռուս.՝ Анастасия Геннадьевна Цветаева, սեպտեմբերի 24, 1981(1981-09-24)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս դերասանուհի, ռեժիսոր, պրոդյուսեր, դիզայներ և լրագրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անաստասիա Ցվետաևան ծնվել է 1981 թվականի սեպտեմբերի 24-ին Մոսկվայում։ Նրա պապը վերականգնել է իրենց տահմածառը, և պարզվել է, որ իրենց ընտանիքը Ցվետաևների տոհմի մի ճյուղն է, որի անդամ է նաև բանաստեղծուհի Մարինա Ցվետաևան[2]։

Մանկության տարիներին Անաստասիա Ցվետաևան դպրոց է հաճախել ԽՍՀմ տարբեր քաղաքներում՝ Բելգորոդ Դնեստրովսկի, Տաշքենդ և Մոսկվա։ Վերջին դասարանները նա սովորել է Մոսկվայի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետին կից Պատանի լրագրողի դպրոցում և ցանկացել է հետագայում զբաղվել գրական գործունեությամբ։ Դպրոցն ավարտելուց հետո Անաստասիա Ցվետաևան երկրորդ փորձից ընդունվել է Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան (Վլադիմիր Անդրեևի կուրս)[3]։

Կարիերան կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին կուրսում սովորելիս Անաստասիա Ցվետաևան էպիզոդիկ դեր է կատարել Դենիս Եվստիգնեևի «Զբաղվենք սիրով» (ռուս.՝ «Займёмся любовью») ֆիլմում։ Ապա նա նկարահանվել է «Նույնիսկ մի՛ մտածիր» (ռուս.՝ «Даже не думай»), « Անկախության ստվերը» (ռուս.՝ «Даже не думай 2: Тень независимости») և «Երազելը վնասակար չէ» (ռուս.՝ «Мечтать не вредно»): Ճանաչման նա արժանացել է «Звери» խմբի՝ 2003 թվականին թողարկված «Всё, что тебя касается» տեսահոլովակում և «Ինձ կոչիր Ջին» (ռուս.՝ «Зови меня Джинн») երիտասարդական կատակերգությունում նկարահանվելուց հետո[3]։

2004 թվականին Անաստասիա Ցվետաևան նկարահանվել է СТС ալիքի «Երիտասարդ և երջանիկ» (ռուս.՝ «Молоды и счастливы») սերիալում։ 2008 թվականին կատարում է գլխավոր դեր «Стерва для чемпиона» ֆիլմում՝ մազերը ներկելով շագանակագույն[3]։

2014 թվականին Անաստասիա Ցվետաևան նկարահանել է 13 րոպեանոց կարճամետրաժ ֆիլմ՝ «Երուսաղեմյան համախտանիշ» (ռուս.՝ «Иерусалимский синдром»)[4], որը ներկայացվել է Կաննի կինոփառատոնի Cannes Short Film Corner ծրագրում[5]։ Նա հանդես է եկել որպես ֆիլմի պրոդյուսեր և ռեժիսոր, ինչպես նաև կատարել է գլխավոր դերը։

Բիզնես[խմբագրել | խմբագրել կոդը]

Անաստասիա Ցվետաևան Nastya Tsvetaeva ապրանքանիշով ստեղծել է հագուստի գիծ՝ երեկոյան զգեստներ հղիների համար, ինչպես նաև համագործակցել է մի շարք հեղինակավոր ամսագրերի հետ, ինչպիսիք են՝ L’Officiel, «Парад», Sex and the City և Elle, որոնց համար գրել է հոդվածներ ու էսսեներ։ 2007 թվականին նա դարձել է Mainpeople պորտալի գլխավոր խմբագիր, իսկ 2008 թվականին՝ «Дети» ամսագրի խմբագիր և դեմք[3]։

Հասարակական դիրքորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին Անաստասիա Ցվետաևան ստորագրել է բաց նամակ, որը քաղաքացիներին կոչ էր անում մասնակցել «Հանուն արդար ընտրությունների» ցույցերին[6][7][8]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջին անգամ ամուսնացել է 1997 թվականին, ամուսնալուծվել՝ 2002 թվականին,
  • Քաղաքացիական ամուսին՝ Օլեգ Գոնչարով (2000-ական թվականներ),
    • Որդի՝ Կուզմա Գոնչարով (ծնվել է 2005 թվականի հոկտեմբերին),
  • Երկրորդ ամուսին՝ Նադավ Օլգան (ամուսնացել են 2010 թվականի նոյեմբերին)[9],
    • Դուստր՝ Էսթեր Օլգան (ծնվել է 2012 թվականի օգոստոսի 28-ին)[10],
    • Որդի՝ Ակիվ Օլգան (ծնվել է 2019 թվականի մայիսի 28-ին)։

Ապրում է Մոսկվայում և Թել Ավիվում։ Ստեղծում է հեղինակային զարդեր Nastia Olgan ապրանքանիշի ներքո։

Դերասանուհին ակտիվորեն վարում է իր բլոգը Ինստագրամ սոցիալական կայքում։ 2017 թվականին նա արժանացել է Իսրայելի 9 ալիքի «Տարվա մարդ» մրցանակի «ինտերնետային անհատ» անվանակարգում՝ այդպիսով ճանաչվելով ռուսալեզու լավագույն բլոգերն Իսրայելում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2002 ֆ Զբաղվենք սիրով Займёмся любовью մարմնավաճառ
2002 ֆ Մայրիկին Маме Կատյա
2002 ֆ Նույնիսկ մի՛ մտածիր Даже не думай! Մաշա
2002 ս Շուկշինյան պատմվածքները։ Шукшинские рассказы (новелла «Вянет – пропадает»)
2003 ս Next 3 Լերա
2003 ս Եվլամպիա Ռոմանովա։ Հետքննությունը վարում է դիլետանտը Евлампия Романова. Следствие ведёт дилетант Յուլյա
2003 ս Ребята из нашего города
2004 ֆ Դաժանների ժամանակը Время жестоких Նաստյա Բիստրովա
2004 ֆ Նույնիսկ մի՛ մտածիր 2։ Անկախության ստվերը Даже не думай 2: Тень независимости Մաշա
2004 ս Եվլամպիա Ռոմանովա։ Հետաքննությունը վարում է դիլետանտը 2 Евлампия Романова. Следствие ведёт дилетант 2 Յուլյա
2004 ս Երիտասարդ և երջանիկ Молоды и счастливы Աննա Նովոբրանցևա
2004 ս Երազների ֆաբրիկա Фабрика грёз
2005 ֆ Կոչիր ինձ Ջին Зови меня Джинн Լենա Ալպացկայա
2005 ֆ Երազելը վնասակար չէ Мечтать не вредно Սաշա
2005 ս Պողպատե տղաներ Парни из стали Նատաշա
2005 ֆ Սպանել ծածանին Убить карпа Ժենյա
2006 ս Ամպրոպային դարպասներ Грозовые ворота Կատյա
2006 ս Պետյա Հրաշալի Петя Великолепный Դունյա Լիֆանովա
2006 ս Թիկնապահը Телохранитель Մարինա Սամոյլենկո
2007 ֆ Մաշան ու ծովը Маша и море Լինդա
2008 ս Գիշերվա կտակը Завещание ночи Նատաշա
2008 ֆ От тюрьмы и от сумы Նադյա
2008 ֆ Հավերժահարսեր Феи Ֆաունա
2008 ս Срочно в номер 2 Նադեժդա Լոբովա
2008 ֆ Ամանորյա տարիֆ Тариф новогодний մատուցողուհի սրճարանում
2009 ս Հաղթական քամի։ Պարզ օր Победный ветер. Ясный день Լենա Շևցովա
2009 ս Պատահական փամփուշտ 2։ Գործակալը գրեթե անտեսանելի է Пуля-дура 2. Агент почти не виден Ժակլին
2009 ս Պատահական փամփուշտ 3։ Գործակալ ժառանգորդուհու համար Пуля-дура 3. Агент для наследницы Ժակլին
2009 ֆ Խելացի, գեղեցկուհի Умница, красавица Օլգա-Բարբի
2010 ֆ Ընտանեկան պատմություն Семейная история Կատյա
2010 ֆ Հավերժահարսեր։ Կախարդական փրկություն Феи: Волшебное спасение Ֆաունա
2010 ֆ Стерва для чемпиона Ջենի Վոլտ
2011 ֆ Զվարճություն Забава Ինգա
2011 ֆ Սիրո մեղեդի Мелодия любви Էմմա
2011 ֆ Խատուտիկ Одуванчик Լարա
2012 ս Քո աշխարհը Твой мир Քրիստինա

Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2004 – «Всё, что тебя касается» («Звери»)
  • 2005 – «Снова в школу» («Корни»)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. «Анастасия Цветаева» (ռուսերեն). RusActors. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 25-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Биография Анастасии Цветаевой на её официальном сайте». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
  4. «Иерусалимский синдром». youtube. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 24-ին.
  5. «Каннский фестиваль изнутри с Еленой Романовой. Анастасия Цветаева и её режиссёрский дебют» (ռուսերեն). posta-magazine.ru. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 24-ին.
  6. «Обращение деятелей культуры и медиа». Большой город. 2011 թ․ դեկտեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 28-ին.
  7. «Горбачев выйдет на митинг 24 декабря». Грани.ру. 2011 թ․ դեկտեմբերի 21. Վերցված է 2016 թ․ ապրիլի 28-ին.
  8. «Настя Цветаева за честные выборы. Митинг 24 декабря». YouTube. 2011 թ․ դեկտեմբերի 22. Վերցված է 2016 թ․ ապրիլի 28-ին.
  9. «Актриса Анастасия Цветаева вышла замуж в Праге» (ռուսերեն). Экспресс газета. 10 Ноября 2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 25-ին.
  10. Юлия Яковлева. (29 Августа 2012). «Анастасия Цветаева родила дочку» (ռուսերեն). Экспресс газета. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անաստասիա Ցվետաևա (դերասանուհի)» հոդվածին։