Անահիտ Կոստանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անահիտ Կոստանյան
Ծնվել էփետրվարի 10, 1963(1963-02-10)[1] (61 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Հայաստան
Մասնագիտությունկոմպոզիտոր
ԱշխատավայրԱռնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջ և Երևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան
ԿրթությունՌոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Անահիտ Կոնստանտինի Կոստանյան (փետրվարի 10, 1963(1963-02-10)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կոմպոզիտոր, Հայաստանի կոմպոզիտորների միության (1991 թվականից), «Կանայք երաժշտության մեջ» ընկերության (2004 թվականից) անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անահիտ Կոստանյանը ծնվել է 1963 թվականի փետրվարի 10-ին Երևանում։ 1989 թվականին ավարտել է Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսում­նարանի երաժշտության տեսության և կոմպոզիցիայի բաժինը (դասատու՝ Լևոն Չաուշյան)։ 1988 թվականին ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիա կոմպոզիցիայի բաժինը (Գրիգոր Եղիազարյանի դասարան), իսկ 1990 թվականին՝ ասպիրանտուրան (ղեկ.՝ Էդգար Հովհաննիսյան

1990-1991 թվականներին դասավանդել է Երևանի Ա. Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական ուսում­նարանում, 1992-2000 թվականներին՝ Ա. Աճեմյանի անվան երաժշտական դպրոց, 2001 թվականից՝ Պ. Ի. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում։

Հեղինակել է բալետային սյուիտ, կվարտետներ, վոկալ-փողային կվինտետ (ըստ Մ. Մեծարենցի)՝ ձայնի և փայտե փողային գործիքների, լարային կվարտետի, երգաշարերի (ըստ Ն. Զարյանի և Պ. Սևակի)՝ երգչախմբի համար, «Հայրենասիրական երգեր», «Ժողովրդական պար», «Այբբենարան» մանկական մյուզիքլ, մանկական երգեր, դաշնամուրային գործեր (սոնատին, պիեսներ՝ պատանի դաշնակահարի համար) և այլն։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՅՈԻՆԵՍԿՕ-ի Ա. Խաչատրյանի հուշամեդալ (2007),
  • ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ (2017)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։