Այրոմ Չանու Շարմիլա
Այրոմ Չանու Շարմիլա Irom Chanu Sharmila | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 14, 1972 (51 տարեկան) |
Ծննդավայր | Իմպհալ, Հնդկաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | մեյթհեյ |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, լրագրող, գրող և հակապատերազմային ակտիվիստ |
Ծնողներ | Այրոմ Նանդա (հայր) Այրոմ Օնգբի Սախի (մայր) |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Այրոմ Չանու Շարմիլա (անգլ.՝ Irom Chanu Sharmila, մարտի 14, 1972, Իմպհալ, Հնդկաստան[1], հայտնի է նաև Երկաթյա լեդի Մանիպուրից (անգլ.՝ Iron Lady of Manipur) կամ Մենգոուբի (անգլ.՝ Mengoubi[2]) անուններով), հնդիկ քաղաքական գործիչ, իրավապաշտպան և բանաստեղծ։ 2000 թվականի նոյեմբերի 5-ին սկսել է հացադուլ, որն ավարտել է 2016 թվականի օգոստոսի 9-ին՝ 16 տարի անց։ 500 շաբաթից ավելի հրաժարվելով սննդից և ջրից, համարվում է աշխարհի ամենաերկար հացադուլ իրականացնողը[3][4] ։ 2014 թվականի Կանանց միջազգային օրը MSN Poll-ի կողմից հայտարարվել է Հնդկաստանի կանանց դեմքը[5][6]։
2014 թվականի երկու քաղաքական կուսակցություններ նրան առաջարկել են մասնակցել ազգային ընտրություններին, բայց Շարմիլան հրաժարվել է։ Դրանից հետո նրան զրկել են ընտրական իրավունքից, քանի որ ըստ օրենքի բանտարկյալները չեն կարող ընտրել[7][8][9]։ 2014 թվականի օգոստոսի 19-ին դատարանը որոշել է Շարմիլային ազատել պայմանով, որ նա ազատազրկման ուրիշ հիմքեր չի տա։ Նա նորից է ձերբակալվել երկու օր անց՝ 2014 թվականի օգոստոսի 22-ին, նմանատիպ մեղադրանքով[10]։ Amnesty International կազմակերպությունը Շամիլային խղճի բանտարկյալ է հայտարարել։
Նախապայմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այրոմ Չանու Շարմիլան ծնվել և մեծացել է Մանիպուրում, Հյուսիսային Հնդկաստանի Յոթ քույր նահանգներից մեկում։ Նահանգը 2005-2015 թվականներին շատ է տուժել քաղաքական բռնություններից, որի ընթացքում մոտ 5500 մարդ է մահացել[11]։ 1958 թվականին անջատողական ապստամբների դեմ պայքարը արդյունավետ դարձնելու համար[12] Հնդկաստանում զինված ուժերի համար օրենք է ընդունվել (հատուկ իրավասությունների մասին), որը վերաբերում էր միայն յոթ հյուսիսային նահանգներին, և օրենքի պահապաններին թույլատրում էր առանց լիազորագրի ձերբակալել մարդկանց, մահաբեր ուժ գործադրել, եթե կան «հիմնավորված կասկածներ», որ մարդը գործում է պետության դեմ։ Նմանատիպ օրենք գործում է նաև Ջամուում և Քաշմիրիում[11]։
Շարմիլան այդ ժամանակ մասնակցում էր Մանիպուրում մարդու իրավունքների խախտման դեմ տեղական խաղաղ շարժմանը։ 2000 թվականի նոյեմբերի 2-ին տասը խաղաղ քաղաքացիական անձ գնդակահարվեց ավտոբուսի կանգառում[13]։ Միջադեպը հայտնի է, որպես «Մալոմի կոտորած»[14][15]։ Իրագործողները պետական Assam Rifles զինված միավորման զինվորներն էին[16][17]։ Զոհերի մեջ էին 62-ամյա Լեյսանգբամ Այբեթոմբին (անգլ.՝ Leisangbam Ibetombi) և 18-ամյա Սինամ Չանդրամանին (անգլ.՝ Sinam Chandramani), որը 1988 թվականին Ազգային խիզախության մրցանակի (անգլ.՝ National Bravery Award) դափնեկիրն էր։
Հացադուլ[խմբագրել | խմբագրել կոդը]
Շարմիլան Մալոնի միջադեպի ժամանակ 28 տարեկան էր[13]։ Նա անմիջապես արձագանքել է և սկսել է հացադուլ, պահանջը Հնդկաստանի կառավաությունից մեկն էր՝ զինված ուժերի հատուկ իրավասությունների կասեցում[13][18][19]։ Նա սկսել է իր հացադուլը Մալոմում նոյեմբերի 5-ին և երդվել՝ չուտել, չխմել, չսանրվել ու հայելուն չնայել, քանի դեռ իր պահանջը չի կատարվել[4]։
Հացադուլն սկսելուց երեք օր անց, Շարմիլան ձերբակալվել է և մեղադրվել ինքնասպանություն կատարելու փորձի մեջ[18], որը ըստ Հնդկաստանի Քրեական օրենսգրքի անօրինական էր։ Նրա առողջությունը կտրուկ վատացել է և նոյեմբերի 21-ից սկսած նրան հարկադիր սնուցում են սկսել տալ քթին ամրացված խողովակի միջոցով[3][4]։
Քանի որ Հնդկաստանի Քրեական օրենսգրքով ինքնասպանության փորձի համար սահմանված է մեկ տարվա ազատազրկում, ապա Շարմիլային պարբերաբար ամեն տարի ազատել են և կրկին ձերբակալել[19]։
Հացադուլի ավարտ[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականի հունիսի 26-ին Շարմիլան հայտարարել է, որ իր 2000 թվականից սկսած հացադուլը դադարեցնելու է, քանի որ պայքարի այդ ձև արդյունավետ չէ[20][21]։ Նա դադարեցրել է հացադուլը 2016 թվականի օգոստոսի 9-ին և հայտարարել, որ շարունակելու է պայքարը[22] և դրա համար մասնակցելու է Մանիպուրի տեղական իշխանությունների ընտրություններին[23][24]։
![]() |
Երբ համարյա 16 տարի առաջ սկսում էի հացադուլը, ես մտածում էի, որ կկարողանամ փոխել համակարգը, բայց այժմ հասկանում եմ, որ դա արդյունք չի տա։ Այդ պատճառով որոշեցի դադարեցնել հացադուլը և մտնել քաղաքականություն, որ կատարեմ իմ առաքելությունը՝ հասնեմ արդարության[25]։ - Այրոմ Չանու Շարմիլա
|
![]() |
Գնահատում և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2007 թվականին Շարմիլան արժանացել է Գունգջու (Gwangju) մարդու իրավունքների մրցանակին, որը տրվում է մարդու իրավունքների, ժողովրդավարության, պրոպագանդայի ու աջակցության գործում ակտիվ ու աչքի ընկած մարդուն կամ մարդկանց խմբին[26]։ Շարմիլան մրցանակը կիսել է Հնկաստանի հյուսիս-արևելքի մարդու իրավունքների պաշտպանության Ժողովրդական աչալրջության կոմիտե կազմակերպությունից Լենին Ռագհուվանշիի հետ[26]։
2009 թվականին Մանիպուրում ոչ ուժային պայքարի համար նա արժանացել է Մայիլամմա հիմնադրամի Մայիլամմա մրցանակին[27]։
2010 թվականին կյանքի ձեռքբերումների համար Շարմիլան արժանացել է Մարդու իրավունքների պաշտպանության ասիական կոմիտեի մրցանակին[28]։ Մեկ տարի անց նա շահել է Հնդկաստանի պլանավորման և կառավարման ինստիտուտի Ռաբինդրանաթ Թագորի մրցանակը, որը համատեղվում է 5100000 ռուպի դրամական մրցանակի հետ[29] և Սարվա Գունահ Սամպանահ ուսումնական կենտրոնի Խաղաղության և ներդաշնակության մրցանակին[30]։ 2013 թվականին Amnesty International կազմակերպությունը նրան հայտարարել է «խղճի բանտարկյալ» և ասել է , որ Շարմիլան իր համոզմունքների արտահայտման համար բացառապես խաղաղ միջոցներ է կիրառում[31] Այրոմ Շարմիլայի ազդեցությունը իր հզորությամբ հաճախ համեմատում են ներկայի և անցյալի հայտնի դեմքերի ազդեցությանը.[32]։
Շարմիլայի կյանքի հիման վրա ստեղծված գործեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Deepti Priya Mehrotra's Burning Bright՝ Այրոմ Շարմիլան և խաղաղության պայքարը Մանիպուրում, Շարմիլայի կյանքի մանրամասները և նրա հացադուլի քաղաքական արմատները[33]
«Երկաթյա Այրոմը» (անգլ.՝ Iron Irom)՝ երկու ճանապարհորդություն, «Որտեղ է աննորմալ նորմալը» (2012, Միննի Վաիդի և Թավենջամ Բիջոյկումար Սինքխի հետ)
Թատերական նկարիչ Ս․ Բ․Օջասը Պունից, կատարել է Այրոմ Շարմիլայի կյանքի և պայքարի մանրամասների վրա հիմնված «Վերցրեք ջահը» (Le Mashale ), մոնոներկայացումը։ Այս ներկայացումը Մեյրա Փայիբիի «Ջահերով կանայք» դրամայի փոխակերպումն է։ Ներկայացումը կատարվել է Հնկաստանի մի քանի նահանգներում[34][35]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Mehrotra Deepti Priya (2012)։ «The Making of an Activist»։ Burning Bright: Irom Sharmila and the Struggle for Peace in Manipur։ Penguin Books India։ ISBN 9788184751536
- ↑ Rituparna Chatterjee (ապրիլի 20, 2011)։ «Spot the Difference: Hazare vs. Irom Sharmila»։ Sinlung։ Վերցված է ապրիլի 30, 2011
- ↑ 3,0 3,1 Andrew Buncombe (նոյեմբերի 4, 2010)։ «A decade of starvation for Irom Sharmila»։ The Independent։ Արխիվացված օրիգինալից 2012-10-22-ին։ Վերցված է մայիսի 8, 2011
- ↑ 4,0 4,1 4,2 Mehrotra Deepti Priya (2009)։ Burning bright : Irom Sharmila and the struggle for peace in Manipur (2009 ed.)։ New Delhi: Penguin Books India։ ISBN 9780143103691
- ↑ «Irom Sharmila is top woman icon: MSN poll»։ MSN։ մարտի 11, 2014։ Արխիվացված է օրիգինալից 2014-03-16-ին։ Վերցված է ապրիլի 17, 2014
- ↑ «Irom Sharmila voted MSN poll’s Top Woman Icon in India.»։ Seven Sisters Project։ մարտի 20, 2014։ Արխիվացված է օրիգինալից 2014-03-21-ին։ Վերցված է ապրիլի 17, 2014
- ↑ «Irom Sharmila not allowed to vote in Manipur»։ Zee News։ ապրիլի 17, 2014։ Վերցված է ապրիլի 17, 2014
- ↑ «Irom Sharmila Chanu's moral support to AAP»։ The Times Of India։ մարտի 14, 2014։ Վերցված է ապրիլի 17, 2014
- ↑ «Irom Sharmila not allowed to vote in Manipur EC official says Under Section 62 (5) of the Representation of the People Act, 1951, a person confined in jail cannot vote»։ Business Standard։ Վերցված է ապրիլի 17, 2014
- ↑ «Irom Chanu Sharmila charged with attempted suicide, sent to judicial custody again»։ The Times of India։ օգոստոսի 22, 2014։ Վերցված է օգոստոսի 22, 2014
- ↑ 11,0 11,1 Krishna Pokharel for the Wall Street Journal. 7 January 2015. Indian Activist Presses 14-Year Hunger Strike to Protest Abuses; Court Postpones Decision Whether Irom Sharmila Chanu Should Be Charged Again Archived 2016-04-24 at the Wayback Machine.
- ↑ «СМИ: активистка из Индии прекратила голодовку, которая продолжалась почти 16 лет Подробнее на ТАСС: http://tass.ru/mezhdunarodnaya-panorama/3522576»։ tass.ru։ Վերցված է 10 Օգոստոս 2016
- ↑ 13,0 13,1 13,2 Shoma Chaudhury (դեկտեմբերի 5, 2009)։ «Irom And The Iron In India’s Soul»։ Tehelka։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-22-ին։ Վերցված է մայիսի 8, 2011
- ↑ Anjuman Ara Begum (նոյեմբերի 3, 2010)։ «AFSPA and Unsolved massacres in Manipur»։ Twocircles։ Արխիվացված օրիգինալից 2012-10-22-ին։ Վերցված է հոկտեմբերի 21, 2012
- ↑ Imphal Free Press (նոյեմբերի 2, 2013)։ «Malom Massacre horror relived 13 years later»։ Imphal Free Press։ Վերցված է նոյեմբերի 11, 2013
- ↑ Nilanjana S. Roy (փետրվարի 8, 2011)։ «Torchbearers for Victims in a Violent Land»։ The New York Times։ Արխիվացված օրիգինալից 2012-10-22-ին։ Վերցված է մայիսի 8, 2011
- ↑ Rahul Pathak (օգոստոսի 6, 2004)։ «Why Malom is a big reason for Manipur anger against Army Act»։ The Indian Express։ Վերցված է մայիսի 8, 2011
- ↑ 18,0 18,1 Bagchi Suvojit (սեպտեմբերի 19, 2006)։ «Manipur woman's marathon fast»։ BBC News, Manipur։ Վերցված է նոյեմբերի 11, 2013
- ↑ 19,0 19,1 «Manipur Fasting Woman Re-arrested»։ BBC News։ մարտի 9, 2009։ Վերցված է մայիսի 8, 2011
- ↑ «Irom Sharmila: World's longest hunger strike ends»։ www.bbc.com։ Վերցված է 10 Օգոստոս 2016
- ↑ «Активистка из Индии прекратила голодовку, которая продолжалась почти 16 лет Подробнее на ТАСС: http://tass.ru/mezhdunarodnaya-panorama/3522576»։ ТАСС։ Վերցված է 10 Օգոստոս 2016
- ↑ «Fight against AFSPA continues»։ The Hindu։ օգոստոսի 1, 2016
- ↑ http://www.newindianexpress.com
- ↑ «Irom Sharmila: India activist to end fast after 16 years»։ BBC։ Վերցված է հուլիսի 27, 2016
- ↑ «Индийская правозащитница прекратила голодовку спустя 16 лет»։ tjournal.ru։ Վերցված է 10 Օգոստոս 2016(չաշխատող հղում)
- ↑ 26,0 26,1 «Gwangju Prize for Human Rights»։ 18 May Memorial Foundation։ Արխիվացված օրիգինալից 2012-10-22-ին։ Վերցված է ապրիլի 24, 2011
- ↑ Sobhapati Samom (մարտի 1, 2010)։ «Kerala activists promise support to Irom Sharmila»։ Assam Tribune։ Արխիվացված օրիգինալից 2012-10-22-ին։ Վերցված է հոկտեմբերի 22, 2012
- ↑ «Human rights defender awarded for lifetime achievement»։ Asian Human Rights Commission։ հունվարի 29, 2010։ Արխիվացված օրիգինալից 2012-10-22-ին։ Վերցված է հոկտեմբերի 22, 2012
- ↑ «Irom Sharmila awarded Rabindranath Tagore peace award»։ dnaindia.com։ սեպտեմբերի 12, 2010։ Արխիվացված օրիգինալից 2012-10-22-ին։ Վերցված է հոկտեմբերի 21, 2012
- ↑ «Sharmila Conferred Peace Award»։ manipuronline.com։ դեկտեմբերի 27, 2010։ Արխիվացված օրիգինալից 2012-10-22-ին։ Վերցված է հոկտեմբերի 22, 2012
- ↑ Manash Pratim Gohai (հոկտեմբերի 2, 2013)։ «Irom Sharmila Chanu must be immediately released, Amnesty India says»։ Times Of India։ Վերցված է 2013-11-08
- ↑ «Moving on leaving a mark»։ The Talking Stream։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-08-ին։ Վերցված է 2016-03-16
- ↑ Laxmi Murthy (December 2009)։ «Reluctant heroine: 'Burning Bright' by Deepti Priya Mehrotra»։ Himal South Asian։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-22-ին։ Վերցված է հոկտեմբերի 21, 2012
- ↑ T. Saravanan (փետրվարի 11, 2011)։ «For a noble cause»։ The Hindu։ Արխիվացված օրիգինալից 2012-10-22-ին։ Վերցված է հոկտեմբերի 21, 2012
- ↑ Shalini Umachandran (փետրվարի 12, 2011)։ «Single act that captures a dozen wounds of Manipur»։ The Times of India։ Times News Network։ Արխիվացված օրիգինալից 2012-10-22-ին։ Վերցված է հոկտեմբերի 21, 2012
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Analysis of Sharmila's poetry Archived 2016-03-04 at the Wayback Machine.
- Save Sharmila Solidarity Campaign
- Amnesty International USA's campaign page Archived 2016-08-21 at the Wayback Machine.
- «Know whay Irom Sharmila Chanu known as the Iron Lady of Manipur»։ Divya Bhaskar։ օգոստոսի 10, 2016։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-14-ին։ Վերցված է օգոստոսի 10, 2016<
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |