Այսեր Մաթևոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Այսեր Մաթևոսյան
Ծնվել էհունվարի 5, 1950(1950-01-05) (69 տարեկան)
ԾննդավայրԳեղարոտ, Արագածոտնի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն

Այսեր Վարազդատի Մաթևոսյան (հունվարի 5, 1950(1950-01-05), Գեղարոտ, Արագածոտնի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ), հայ նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1970 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1977 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1988 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է, 1996 թվականից՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ։ Մաթևոսյանի կտավները Հայաստանում ապրող մարդկանց, նրանց սովորույթների ու ավանդույթների, եղանակի ու բնության հակադրությունների մասին են[1]։ 1980 թվականից մասնակցել է մի շարք ցուցահանդեսների Հայաստանում, Ռիգայում, Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1994 անհատական ցուցահանդես Հալեպում ու Դամասկոսում
  • 1995 Հայոց ցեղասպանության 80-ամյակին նվիրված ցուցահանդես
  • 1995 Հայաստանի անկախությանը նվիրված ցուցահանդես
  • 1997 անհատական ցուցահանդես Երևանում
  • 1997 անհատական ցուցահանդես «Գարունը սեր է բերում»
  • 1998 ցուցահանդես Գերմանիայի Վիսբադեն քաղաքում
  • 1999 խմբակային ցուցահանդես Երևանում
  • 2000 խմբակային ցուցահանդես Թեհրանում
  • 2001 ցուցահանդես Երևանում, նվիրված Քրիստոնեության ընդունման 1700 ամյակին
  • 2002 խմբակային ցուցահանդես Երևանում
  • 2003 ստեղծագործական ուղևորություն Բեյրութ, Լիբանան
  • 2005 -2014 թթ. խմբակային ցուցահանդեսներ Երևանում և արտերկրում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]