Այթոքի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այթոքի
italki
italki.com
ԿարգախոսՍահուն խոսեք ցանկացած լեզվով։
ՏեսակՄասնավոր
ԵրկիրՉինաստան
Շտաբ կայանՇանհայ
Լեզուանգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն, չինարեն, ճապոներեն, արաբերեն, կորեերեն, գերմաներեն, իտալերեն, պորտուգալերեն, ռուսերեն, ինդոնեզերեն, շվեդերեն, լեհերեն, հինդի, թուրքերեն, վիետնամերեն
ՀեղինակՔեվին Չեն
Յոնգյու Ջայանգ
Բացված2007
Ընթացիկ կարգավիճակակտիվ

Այթոքի, կրթական-տեղեկատվական վեբկայք է[1] , որն օգնում է օտար լեզու սովորողներին առցանց կապվել ուսուցիչների ու լեզվակիրների հետ։ Այթոքիի օգտատերերը կարող են փնտրել ազատ գրաֆիկով աշխատող ուսուցիչների, պլանավորել ժամանակացույցը և վճարել լեզվի ուսուցման դասերի համար։ Այթոքիի ուսուցիչները հնարավորություն ունեն ստեղծել պրոֆիլ և ստանալ գնահատականներ։

Գաղափար[խմբագրել | խմբագրել կոդը]

Այթոքին առցանց աշխատաշուկա է և սոցիալական ցանց, որն ուղղված է լեզուներ սովորելուն։ Օգտատերերը դասակարգվում են ուսուցիչների և ուսանողների։ Այթոքիում անդամակցությունը պահանջում է էլեկտրոնային փոստի հասցե, իսկ առցանց ուսուցիչների հետ ժամանակացույցը պլանավորելու համար անհրաժեշտ է վճարել։ Ուսուցիչները լրացնում են հայտադիմում, որը հաստատում է նրանց ինքնությունը և դասավանդման հավատարմագրերը։

Ուսուցչի աշխատաշուկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Այթոքիի ուսուցիչները սովորաբար «պրոֆեսիոնալ ուսուցիչներ» են կամ «համայնքային կրկնուսույցներ», ովքեր ունեն դասավանդման փորձ կամ հավաստագրեր։ Բոլոր ուսուցիչներին տրվում է հնարավորություն ստեղծել ուսուցչի պրոֆիլ և նշել սեփական վճարման սակագները։ Ավարտելով դասը՝ ուսուցիչը ստանում է արձագանքներ և գնահատականներ ուսանողների կողմից [2]։ Դասերի մեծամասնությունը կատարվում է Սկայպով։ Այթոքին հաջող դասերի գործարքներից գանձում է 15% սպասարկման վճար։

Սոցիալական լեզվի ուսուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Այթոքիի օգտատերերը հնարավորություն ունեն գտնել ընկերներ լեզվի փոխանակման համար, տալ լեզվին վերաբերող հարցեր, գրել շարադրություններ և ստանալ ուղղումներ, ինչպես նաև մտնել լեզվի քննարկումների մեջ։ Այս առանձնահատկությունները կախված են Այթոքի համայնքի այլ անդամների պատասխաններից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այթոքին հիմնադրել են Քեվին Չենը և Յոնգյու Ջայանգը 2007 թվականին և պաշտոնապես գրանցել են Հոնկոնգում՝ Շանհայի զարգացման կենտրոնի հետ համատեղ։ 2016 թվականին Այթոքին վերաթողարկեց իր վեբկայքը նոր լոգոյով և դիզայնով։ Նույն ամսում Այթոքին թողարկեց կայքի Անդրոիդ հավելվածը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]