Այգավան կամավորական ջոկատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այգավան կամավորական ջոկատ
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական կազմավորում
Երկիր Հայաստան և  Արցախ
Անվանված էԱյգավան
Ստեղծվեց1989
ՃակատամարտերԱրցախյան ազատամարտ
Լուծարվեց1994

Այգավան կամավորական ջոկատ, կազմավորվել է 1989 թվականին, Արարատի շրջանի Այգավան գյուղում (այժմ՝ ՀՀ Արարատի մարզում)։ Ունեցել է շտաբ։ 1989-1994 թվականներին ջոկատը կամ նրա առանձին խմբեր մասնակցել են ՀՀ Արարատի (Երասխ, Քյարքի (Տիգրանակերտ) Երասխի բարձունքներ), Նոյեմբերյանի (Ոսկեպար), Գորիսի (Կոռնիձոր), Մեղրիի (Նյուվադի) և Արցախի Հանրապետության Ասկերանի (Դահրազ), Մարտակերտի (Չափար, Հաթերք), Լաչինի, Ֆիզուլիի (Հորադիզ) շրջանների, Շուշիի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Մարտական տարբեր գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Բ. Դավթյանը, Գ. Ղուկասյանը, Մ. Գևորգյանը։ Ազատագրված Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու գմբեթին առաջին անգամ ՀՀ եռագույն դրոշն ամրացրել են ջոկատի ազատամարտիկներ Գ. Ղուկասյանը և Մ. Գևորգյանը։ Ջոկատից պարգևատրվել են Հայաստանի «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով՝ 1, «Արիության» մեդալով՝ 2, Արցախի Հանրապետության «Շուշիի ազատագրման համար» մեդալով՝ 1 ազատամարտիկ։ Ջոկատից զոհվել է 14 ազատամարտիկ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։