Ամրդոլու վանքի դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ամրդոլու վանքի դպրոց, հայ մշակութային կենտրոն Բաղեշի Ամրդոլու (Ամլորդու) թաղամասի վանքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

15-րդ դարում վանքում եղել է գրչության դպրոց։ Դարեվերջին Գրիգոր Տաթևացու աշակերտ Դանիել վարդապետը այնտեղ հիմնել է հոգևոր դպրոց, ուր դասավանդել է կրոնագիտություն, աստվածաբանություն, տրամաբանություն։ Նրա գործը շարունակեցին Հովհաննես Համշենցին, Գրիգոր Արճիշեցին, Ներսես Մատաղը, Ներսես Բաղիշեցին, Ներսես Ամկեցին, Հովհաննես Տարոնացին։ Բարսեղ Աղբակեցին (մահացել է 1615 թվականին) վերծանեց վանքի մատենադարանի իմաստասիրական գրքերը, ընդարձակեց դասատունը, բարեփոխեց ուսման ծրագիրը։

Դասավանդվող առարկաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցում սկսեցին դասավանդել փիլիսոփայություն, ճարտասանություն, քերականություն ևն։ Դպրոցը մեծ համբավ ձեռք բերեց Ներսես Մոկացու օրոք։ Այստեղ սովորելու էին գալիս տարբեր վայրերից։ Ամրդոլու վանքի դպրոցում ծաղկում ապրեց հատկապես Վարդան Բաղիշեցի վարդապետի ժամանակ (մահացել է 1704 թվականին) և կոչվեց համալսարան։

Ըստ հիշատակարանի՝ Ամրդոլու վանքը Վարդան Բաղիշեցու օրոք ուներ «Խե (45) միաբան, որից՝ Խ (40) կարդացող, Ե(5) տնտես և մշակ»։ Համալսարանում դասավանդվող գիտություններին Բաղիշեցին ավելացրեց նաև պատմական մատենագրությունը։ Նա վերանորոգեց դպրոցը, հարստացրեց մատենադարանը և բարձր աստիճանի հասցրեց գրչության արվեստը։ Դասավանդվում էին նաև մանրանկարչություն և որմնանկարչություն։

Վերանորոգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդան Բաղիշեցին ձեռք բերեց հին ձեռագրեր, նորոգել տվեց և հանձնեց ընդօրինակման։ Այդտեղից են մեզ հասել Փավստոս Բուզանդի, Կորյունի, Ղազար Փարպեցու, Սեբեոսի, Ղևոնդ Երեցի, Ասողիկի, Արիստակես Լաստիվերցու, Թովմա Մեծոփեցու և այլոց գործերը։

Պահպանվել է Վարդան Բաղիշեցու կազմած՝ Ամրդոլու մատենադարանի գրացուցակը, որտեղ նշված է ձեռագիր և տպագիր 193 գիրք։ Վարդանի մահից հետո Ամրդոլու վանքի դպրոց դադարեց գործել (վանքը կանգուն էր մինչև 1915 թվականը

Նշանավոր սաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցի նշանավոր սաներից են եղել.

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 333 CC-BY-SA-icon-80x15.png