Հովհաննես Համշենցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հովհաննես Համշենցի
Մահացել է1497
Ազգությունհայ
Մասնագիտությունփիլիսոփա

Հովհաննես Համշենցի (ծննդյան թվականն անհտայտ, Համշեն - 1497, Կապոսի վանք, Երզնկայից արևմուտք, Գոհանամ լեռան ստորոտին), մանկավարժ, փիլիսոփա։

Կրթությունն ստացել է Ավագ վանքի դպրոցում։ Հետագայում ստանձնել է դպրոցի րաբունապետությունը։ Հովհաննես Համշենցին համարվել է «քաջ հռետոր և բանիբուն վարդապետ»։ Նրա մոտ սովորելու են եկել Հայաստանի տարբեր վայրերից։ Հովհաննես Համշենցու սաների ընդօրինակություններից և հիշատակարաններից հայտնի է, որ նրա աշակերտներից շատերը դարձել են նշանավոր բանաստեղծներ, նկարիչներ, երաժիշտներ (Գրիգոր Կաֆայեցի ծաղկող, Ներսես Բաղիշեցի, Ներսես Հաղբայեցի, Խաչատուր Երզնկացի և ուրիշներ)։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png