Ամստերդամ (կղզի)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ամստերդամ (այլ կիրառումներ)
![]() | |
Տեսակ | հրաբուխ, կղզի, վարչատարածքային միավոր և lava dome? |
Երկիր | ![]() |
Վարչատարածքային միավոր | Saint Paul and Amsterdam? |
Վայր | Հնդկական օվկիանոս |
Մասն է | Saint Paul and Amsterdam? |
Երկարություն | 10 կմ |
Լայնություն | 7 կմ |
Մակերես | 55 կմ² |
Ամենաբարձր կետը | Mont de la Dives? |
Բնակչություն | 28 մարդ |
Անվանված է | Ամստերդամ |
![]() | |
![]() | |
Ամստերդամ (ֆր.՝ Amsterdam), կղզի Հնդկական օվկիանոսում։ Մտնում է Ֆրանսիայի հարավային և անտարկտիկական տարածաշրջանի կազմի մեջ։
Կղզին մոտավորապես նույն հեռավորության վրա գտնվում Անտարկտիդայի, Ավստրալիայի և Աֆրիկայի ափերից։
Կղզուց 85 կիլոմետր հարավ գտնվում է մի ոչ մեծ, անմարդաբնակ կղզի՝ Սեն Պոլ անվանումով, որը մերձակա ժայռախութերի հետ մեկտեղ՝ կազմավորում է Ամստերդամ կղզեխումբը։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամստերդամ կղզին հրաբխային ծագում ունի, զբաղեցնում է 58 կմ2, վերջին անգամ ժայթքել է 1792 թվականին։ Ամենաբարձր կետը ունի 867 մետր բարձրություն ծովի մակարդակից։
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Չնայած այն հանգամանքին, որ կղզին մոտ է գտնվում Էկվադորին, նրան հաճախ դասում են ենթաանտարկտիկական կղզիների շարքին։ Բացի այդ, Ամստերդամը հանդիսանում է ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի անտիպոդը։
Կղզու կլիման, սակայն, նման չէ ո՛չ Անտարկտիկայի, ո՛չ Կոլորադոյի կլիմաներին։ Այն շատ մեղմ է և հավասար. ամենացուրտ ամսվա (հուլիս կամ օգոստոս) ջերմաստիճանը մոտավորապես 11 °С է, իսկ ամենատաք ամսվանը (փետրվար)՝ 17.5 °С[1]:
Կղզում շատ են ծառերը՝ չնայած մինչ կղզու բացահայտումը այնտեղ աճում էր միայն խոտ և թփերի մի քանի տեսակ։ Կղզում գտնվում են պինգվինների, ծովափղերի և ծովային թռչունների գաղութներ[2][3]։ Ինչպես նաև կղզու վրա կան կովեր, որ բերվել են մարդու կողմից։
Մարտեն դը Վիվիե, Ամստերդամ կղզիի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 19.5 (67.1) |
19.8 (67.6) |
18.7 (65.7) |
17.3 (63.1) |
15.4 (59.7) |
14.0 (57.2) |
13.3 (55.9) |
13.3 (55.9) |
13.8 (56.8) |
14.7 (58.5) |
15.9 (60.6) |
18.0 (64.4) |
16.1 (61) |
Միջին օրական °C (°F) | 16.6 (61.9) |
17.0 (62.6) |
16.1 (61) |
15.0 (59) |
13.3 (55.9) |
12.0 (53.6) |
11.3 (52.3) |
11.1 (52) |
11.6 (52.9) |
12.3 (54.1) |
13.5 (56.3) |
15.5 (59.9) |
13.8 (56.8) |
Միջին ցածր °C (°F) | 14.3 (57.7) |
14.5 (58.1) |
13.7 (56.7) |
12.9 (55.2) |
11.2 (52.2) |
9.8 (49.6) |
9.3 (48.7) |
9.0 (48.2) |
9.5 (49.1) |
10.1 (50.2) |
11.3 (52.3) |
13.2 (55.8) |
11.6 (52.9) |
Տեղումներ մմ (դյույմ) | 96 (3.78) |
78 (3.07) |
82 (3.23) |
102 (4.02) |
110 (4.33) |
113 (4.45) |
104 (4.09) |
95 (3.74) |
83 (3.27) |
85 (3.35) |
90 (3.54) |
81 (3.19) |
1119 (44,06) |
Միջին ամսական արևային ժամ | 177 | 145 | 134 | 110 | 107 | 99 | 104 | 121 | 123 | 141 | 150 | 170 | 1581 |
աղբյուր: NOAA[4] |
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամստերդամ կղզին հայտնաբերվել է 1522 թվականի մարտի 18-ին իսպանացի կապիտան Խուան Էլկանոյի կողմից, ով անհայտ պատճառներով կղզուն անուն չի տվել։ Ամստերդամ քաղաքի անունով կղզին անվանել է հոլանդացի Ա. վան Դիմենը 1633 թվականին[5]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կղզու հիմնական բնակչությունը կազմում է 40 մարդ։
Միաժամանակ կղզում ապրում են 100-300 մարդիկ՝ կախված եղանակից։ Նրանք հիմնականում գիտահետազոտողներ կամ օդերևութաբաններ են։
Կղզին արվեստի մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ամստերդամ կղզում են զարգանում Ժյուլ Վեռնի Նավապետ Գրանտի որդիները ստեղծագործության դեպքերը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Ile Amsterdam»։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-19-ին։ Վերցված է 2016-02-14
- ↑ Micol, T.; & Jouventin, P. (1995). Restoration of Amsterdam Island, South Indian Ocean, following control of feral cattle. Biological Conservation 73(3): 199-206.Restoration of Amsterdam Island, South Indian Ocean, following control of feral cattle Archived 2014-02-01 at the Wayback Machine.
- ↑ «Amsterdam Island - Introduced fauna»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-11-ին։ Վերցված է 2016-02-14
- ↑ «Climate Normals for Martin de Vivies 1961-1990»։ National Oceanic and Atmospheric Administration։ Վերցված է փետրվարի 28, 2013
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-23-ին։ Վերցված է 2016-02-14
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ամստերդամի կղզիախմբի լուսանկարներ Archived 2008-05-09 at the Wayback Machine.
- Ամստերդամ կղզու լուսանկարներ
- http://ams54.free.fr/index.html Archived 2016-03-03 at the Wayback Machine.
|