Jump to content

Ամիր-Հասան Ա Խաղբակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամիր-Հասան Ա Խաղբակյան
Զաքարյան իշխանապետության սպարապետ
1284 - 1292
Նախորդող Պռոշ Խաղբակյան
Հաջորդող Էաչի Խաղբակյան
 
Մասնագիտություն՝ սպարապետ
Ծննդյան օր 13-րդ դար
Վախճանի օր 1292
Քաղաքացիություն Զաքարյան Հայաստան
Հայր Պռոշ Խաղբակյան
Մայր Խութլուխաթուն իշխանուհի
Ամուսին Թաճեր իշխանուհի
Զավակներ Էաչի Պռոշյան

Ամիր-Հասան Ա Խաղբակյան (նաև՝ Հասան, 13-րդ դար - 1292), հայ իշխան, զորահրամանատար, Զաքարյան իշխանապետության սպարապետ, մեծ իշխան Պռոշի որդին, Խաղբակյանների իշխանական տոհմից[1][2][3][4][5][6][7][8][9][10]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Իշխանավանքի գերեզմանոցում գտնվող խաչքարը, որի վրա արձանագրված է Ամիր Հասանի անունը։

Ամիր-Հասանը մեծ իշխան Պռոշի և Խութլուխաթունի որդին է, Վասակ Խաղբակյանի թոռը[4][10]։ Ամիր-Հասանի հորեղբայրներն են՝ Պապաքը և Մկդեմը[3][4]։ Եղբայրներ են՝ Մկդեմը, Պապաքը և Վասակը[3][4][10]։ Եղել է Վրաց թագավորության աթաբեկ Ավագ Զաքարյանի իշխանապետության սպարապետը[10]։

Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի մոտ գտնվող «Իշխանավանք» եկեղեցու գերեզմանոցում պահպանվել է 1290 թվականին կանգնեցված մի խաչքար, որի վրա արձանագրված է[1][10]

  1. Ի ԹՎ(ԻՆ) :ՉԼԹ: (1290)։
  2. ԿԱՆԿՆՈՂՍ ՈՎ
  3. ԱՍԱԲՍ ՅԻՇԷ։
  4. ԿԱՄԱՒՆ Ա(ՍՏՈՒԾՈ)Յ
  5. ԿԱ[Ն]ԿՆԵՑԱՒ Ս(ՈՒՐ)Բ ԽԱՉՍ
  6. ԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ
  7. ԲԱՐԵՊԱՇ
  8. Տ ԱՐՔԱՅԻՆ
  9. ԱՄԻՐ ՀԱՍ
  10. ԱՆԱՅ, ԲԱՐԵԽԱՒՍ
  11. ՇՀԱՆԱՅ ԵՒ ՄԻՐԱՅ, ՄԱՒՐ
  12. Ն ԵՒ ԶԱՒԱԿԱՑ ԻՒՐՈՑ․ ՈՎ ՈՐ
  13. ԿԱՐԴԷՔ Ա(ՍՏՈՒԱ)Ծ ՈՂՈՐՄԻ [ԱՍ]Ա-
  14. ՑԷՔ։

Արձանագրության մեջ Ամիր-Հասանը հիշատակվում է որպես «արքա»[1][10]։ Այլ արձանագրությունների մեջ Ամիր-Հասանը հիշատակվում է 1268-1288 թվականների միջև[10]։

Պռոշի մահից հետո, 1284 թվականից Ամիր-Հասանը, իր ավագ եղբայր, իշխանապետ Պապաքի հետ ժառանգում է իր հոր իշխանությունը[10]։ Մահացել է 1292 թվականին, իշխանությունը թողնելով որդուն՝ Էաչիին[10]։

Ամիր-Հասան Ա-ի կինն է Ուքանի դուստր Թաճերը[10]։ Թաճերը հիշատակվում է 1286-1307 թվականներին[10]։ Ամիր-Հասանի որդին է Էաչին, ով ծնվել է 1268-1273 թվականների միջև[10]։ Էաչին ամուսնացել էր Էլիկում Օրբելյանի դուստր Մամախաթունի հետ[10]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 «Տեղագիր Գեղարքունի ծովագարդ գավառի», Մեսրոպ Սմբատյանց, Մայր Աթոռ Ս. Էջմիածին, 1895, էջ 548։
  2. «Պատմութիւն նահանգին Սիսական արարեալ Ստեփաննոսի Օրբէլեան արքեպիսկոպոսի Սիւնեաց», Կարապետ Շահնազարյան, 1859, Փարիզ, Հատոր Բ, Գլուխ Կե։
  3. 3,0 3,1 3,2 «Կիրակոս Գանձակեցւոյ Պատմութիւն», Վենետիկ, 1865, գլուխ ծը։
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Այրարատ․ բնաշխարհ Հայաստանեայց», Ղևոնդ Ալիշան, Վենետիկ, 1890, էջ 268-269, 339։
  5. «Սիսական. Տեղագրութիւն Սիւնեաց աշխարհի», Ղևոնդ Ալիշան, Վենետիկ, 1893, էջ 120-122, 137, 139, 156, 174, 176։
  6. «Խաղբակյանք կամ Պռոշյանք Հայոց պատմության մէջ», Գարեգին Հովսեփյան, պատմագիտական ուսումնասիրություն, Մաս 1, Վաղարշապատ, 1928, էջ 20, 127, 129, 137, 141-142, 146-154։
  7. «Նօտարք հայոց», Ղևոնդ Փիրղալեմյան, Կ. Պոլիս, 1888, Էջ 192։
  8. «Արարատ» ամսագիր, 1889, էջ 102։
  9. «Ստորագրութիւն Կաթուղիկէ Էջմիածնի», Հովհաննես Շահխաթունյանց, Էջմիածին, 1842, Հատոր Ա, էջ 51, 65, Հատոր Բ, էջ 365։
  10. 10,00 10,01 10,02 10,03 10,04 10,05 10,06 10,07 10,08 10,09 10,10 10,11 10,12 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 3, Ցուցակ 1, Էջ 58-59։