Jump to content

Ղևոնդ Փիրղալեմյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ղևոնդ Փիրղալեմյան
Ծնվել է1830
ԾննդավայրՎան, Վանի էյալեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1891
Մահվան վայրԵրուսաղեմ, Օսմանյան կայսրություն
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
Մասնագիտությունբանասեր

Ղևոնդ Փիրղալեմյան (1830, Վան - 1891, Երուսաղեմ), հայ բանասեր, ձեռագրագետ, բանաստեղծ, հրապարակախոս, եկեղեցական գործիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնական կրթությունն ստացել է Վանի Արարաց դպրոցում։ 1857 թվականին, Լիմ անապատում ավարտելով ուսումնառությունը, նշանակվել է Վարագա ժառանգավորաց վարժարանի ուսուցիչ։ 1866 թվականին կարգվել է Աղթամարի կաթողիկոսի քարտուղար, 1867 թվականին՝ Զեյթունի առաջնորդ, 1870 թվականին՝ Ղալաթիայի և Սամաթիայի եկեղեցիների քարոզիչ, 1873-1878 թվականներին եղել Մանչեստրի հայ գաղութի հոգևոր առաջնորդ։ 1886 թվականին մեկնել է Կ․ Պոլիս, ապա բնակվել Երուսաղեմում, ընկերակցելով այնտեղ աքսորում գտնվող Մ․ Խրիմյանին։ «Ճանապարհորդություն ի Մայր աթոռն Արարատյան և անտի ի Կ․ Պոլիս» (1871), «Չորս ընկերք, որ է ճանապարհորդություն Վանա մինչև Կոստանդնուպոլիս» (1882), «Տաղերգություն բարոյական և ազգային» (1872), «Նոտարք հարց» (1888) աշխատություններում ներկայացված են Հայաստանի բազմաթիվ գավառները՝ իրենց ազգագրությամբ, ժողովրդական խաղերով, ինչպես նաև հայ պանդուխտների կյանքն ու կենցաղը։ Փիրղալեմյանի ձեռագրերի մեծ մասը՝ «Պատմական նշխարքներ» վերտառությամբ, պահպանվում է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։

  • Ճանապարհորդութիւն ի Մայր Աթոռն Արարատեան եւ անտի ի Կ. Պօլիս, Կ. Պօլիս ։ Գևորգ Զարդարյան, 1871։
  • Տաղերգութիւն բարոյական եւ ազգային,Կ. Պօլիս ։ Յովսեփայ Գավաֆեան, 1872։
  • Չորս ընկերք որ է ճանապարհորդութիւն Վանայ մինչև Կոստանդնուպօլիս, Թիֆլիս։ Յովհաննէս Մարտիրոսեանց, 1882։
  • Նօտարք հայոց, Կ. Պօլիս ։ Նշան Կ. Պէրպէրեան, 1883։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։