Ամիրան Մանդինյան
| Ամիրան Մանդինյան | |
|---|---|
![]() | |
| Ծնվել է | ապրիլի 19 (մայիսի 1), 1848[1] |
| Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] |
| Մահացել է | մայիսի 15 (28), 1913[1] (65 տարեկան) |
| Մահվան վայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | հայ |
| Կրթություն | Լազարյան ճեմարան (1869)[1] |
| Մասնագիտություն | ուսուցիչ, դերասան և թարգմանիչ |
| Աշխատատու | Ներսիսյան դպրոց[1] և Ալեքսանդրապոլի վիճակային դպրոց[1] |
Ամիրան Մանդենի Մանդինյան (ապրիլի 19 (մայիսի 1), 1848[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - մայիսի 15 (28), 1913[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1]), հայ մանկավարժ, դերասան, թարգմանիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1860-1869 թվականներին սովորել է Լազարյան ճեմարանում։ 1870-1900 թվականներին դասավանդել է Ներսիսյան, 1878-1879 թվականներին՝ Ալեքսանդրապոլի վիճակային դպրոցներում։ Պրոֆեսիոնալ բեմ է բարձրացել 1873 թվականին, Թիֆլիսում, Գիժ Մոզու (Սունդուկյանի «Քանդած օջախ») դերով։ 1879-1881 թվականներին աշխատել է Թիֆլիսի հայոց դերասանական մշտական խմբում, ապա, մինչև 1910 թվականը, մասնակցել պատահական ներկայացումների։ Մանդինյանը ռեալիստական ուղղության դերասան էր, կատակերգական և բնութագրային դերերի լավագույն կատարող։
Թարգմանել է Շեքսպիրի «Անսանձ կնոջ սանձահարումը», Շիլլերի «Սեր և խարդավանք», Մոլիերի «Դոն Ժուան» պիեսները։
Դերեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կակուլի (Գաբրիել Սունդուկյանի «Պեպո»)
- Ցուսով (Ալեքսանդր Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն»)
- Պոլոնիուս (Շեքսպիրի «Համլետ»)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 219)։ |
