Ամերիկյան դաշտաղվես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամերիկյան դաշտաղվես
Ամերիկյան դաշտաղվես
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Գիշատիչներ
Ընտանիք Շնազգիներ
Ցեղ Աղվեսներ
Տեսակ Իրական աղվեսներ
Ենթատեսակ Ամերիկյան դաշտաղվես
Լատիներեն անվանում
Vulpesvelox
Արեալ
պատկեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում





Ամերիկյան դաշտաղվեսը (լատ.՝ Vulpes velox) իրական աղվեսի տարատեսակ է, որը հանդիպում է միայն Հյուսիսային Ամերիկայում։ Այս փոքր չափսերով կատվանման աղվեսը հանդիպում է Միննեսոտայում, Օկլահոմայում, Կոլորադոյում, Մոնտանայում, Նյու Մեքսիկոյում, Տեխասում և Կանադայում՝ Մանիտոբա, Սասկատչևան և Ալբերտա (որտեղ այս կենդանու թվաքանակը մեծ անկում է ապրում)։ Ամերիկյան դաշտաղվեսը ամենակեր է՝ սնվում է և՛ կենդանիներով, և՛ հատապտուղներով։

Չափսերը[խմբագրել]

Swift Fox Colorado Wolf and Wildlife cropped.jpg

Ամերիկյան դաշտաղվեսը փոքր չափսի կենդանի է։ Նա ունի մոտ 31 սմ մարմնի երկարություն և 30 սմ մարմնի բարձրություն։ Ականջները համեմատած մարմնի չափսերի մեծ են։ Կշռում է ընդամենը մի քանի կիլոգրամ և ունի համարյա նույն չափսերը ինչ սովորական կատուն։ Արուները էգերից փոքր-ինչ ավելի խոշոր են։

Մորթին[խմբագրել]

Ամերիկյան դաշտաղվեսը ունի մոխրագույն մորթի։ Ոտքերի ներքևի մասը ավելի բաց է՝ դեղնավուն։ Պոչը սև երանգ ունի իսկ ծայրը ամբողջությամբ սև է։

Պահվածքը[խմբագրել]

Living in a Prairie Dog Town (7488661228).jpg

Ամերիկյան դաշտաղվեսը հիմնականում վարում է գիշերային կյանք և ցերեկը քիչ է դուրս գալիս իր բնից։ Համեմատած մյուս հյուսիսամերիկյան աղվեսների տեսակների, այս աղվեսի կյանքը ամենաշատն է կախված իր բնից, որտեղ նա թաքնվում է վտանգի ժամանակ։ Բները սովորաբար գտնվում են գետնի տակ և ունեն մոտ չորդ մետր խորություն։ Ի տարբերություն աղվեսների մյուս տեսակների, ամերիկյան դաշատաղվեսի կյանքը ամենաշատն է կախված իր բնից, որտեղ նա թաքնվում է վտանգի ժամանակ։ Տարբեր հիվանդությունների պատճառով այս կենդանիները բավականին հաճախ փոխում են իրենց բնի տեղը։ Նրանք կարող են իրենց համար պատրաստել հարմարավետ բներ, սակայն լինում են դեպքեր երբ նրանք զբաղեցնում են այլ կենդանիների լքված բներ։ Այս աղվեսը կարող է շատ արագ վազել (իր փոքր և թեթև մարմնի շնորհիվ)՝ մինչև 60կմ/ժ։ Որսի ժամանակ այս կենդանու հիմնական թշնամիները կոյոտներն են, որոնք շատ ժամանակ սպանում են նրանց։ Մյուս թշնամիներից են արծիվը, կարմիր լուսանը, փորսուղը և այլ մանր չափսի գիշատիչներ։ Բնության մեջ ամերիկյան դաշտաղվեսը ապրում է 3-6 տարի, իսկ մարդկանց հսկողության տակ ՝ մոտ 14 տարի։

Բազմացումը[խմբագրել]

Swift Fox Oklahoma City Zoo 02.jpg

Ամերիկյան դաշտաղվեսների բազմացման սեզոնը կախված է նրանց ապրելու վայրից։ Ավելի հարավային հատվածներում ապրողների մոտ բազմացումը տեղի է ունենում դեկտեմբեր - փետրվար ամիսներին ընկած ժամանակաշրջանում, և ձագերը ծնվում են մարտ-ապրիլ ամիսներին, իսկ Կանադայում ապրողների մոտ բազմացումը տեղի է ունենում մարտ ամսին և ձագերը ծնվում են մային ամսին։ Սովորաբար էգ աղվեսները երկու տարին մեկ են ձագեր ունենում, իսկ արուները կարող են ամեն տարի ընտանիք կազմել։ Հղիությունը տևում է 51 օր և ծնվում են չորսից հինգ ձագեր։ Այս աղվեսները կարող են իրենց զույգին չփոխել կյանքի ընթացքում, սակայն հանդիպում են նաև դեպքեր, երբ նրանք ամեն տարի փոխում են իրենց զուգընկերոջը։

Ձագերը ծնվում են բնում և այնտեղ են մնում կյանքի առաջին ամսվա ընթացքում։ Նրանք ծնվում են բոլորովին անպաշտպան և կույր և լիովին կախված են իրենց մորից։ Աչքերը բացվում են 10-15 օրական հասակում։ Նրանք մնում են ծնողների հետ մինչև հասուն տարիքի հասնելը։

Սնունդը[խմբագրել]

Ինչպես և մյուս աղվեսները ամերիկյան դաշտաղվեսը ամենակեր է։ Նրա սննդի հիմնական մասն են կազմում նապաստակները, տարբեր մանր կրծողներ, թրչուններ, սողուններ, միջատներ և այլն։ Սնվում է նաև մրգերով հատապտուղներով և կանաչներով։ Սնունդը կախված է նաև տարվա եղանակից։ Ամառվա ամիսներին նրանք հիմնականում սնվում են միջատներով։ Ուրիշ մեծ կենդանիների կողմից սպանված կենդանիների մնացորդները նույնպես մտնում են այս աղվեսի սննդի ցանկի մեջ։