Ամեն գնով (ֆիլմ, 2016)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամեն գնով
անգլ.՝ Hell or High Water
Երկիր ԱՄՆ
Ժանրֆիլմ կողոպուտի մասին, քրեական ֆիլմ, դրամա և նեովեսթեռն
ԹեմաTexas Ranger Division?
Թվական2016 և հունվարի 12, 2017[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԴևիդ Մակքենզի[2]
ՊրոդյուսերՓիթեր Բերգ, Կարլա Հաքեն և Ջուլի Յորն
Սցենարի հեղինակԹեյլոր Շերիդան
ԴերակատարներՔրիս Փեյն, Ջեֆ Բրիջես, Բեն Ֆոսթեր, Ջիլ Բիրմինգհեմ, Դեյլ Դիքի[3], Բաք Թեյլոր[3], Քեթի Միքսոն[3], Քևին Ռանկին[3], Մարին Արլենդ[3], Մելանի Պապալիա[3] և Թեյլոր Շերիդան
ՕպերատորՋայլս Նաթգենս
ԵրաժշտությունՆիկ Քեյվ և Ուորեն Էլիս (երաժիշտ)
ՄոնտաժՋեյք Ռոբերթս
Պատմվածքի վայրՕկլահոմա
Նկարահանման վայրՆյու Մեքսիկո
ԿինոընկերությունLions Gate Entertainment
Տևողություն102 րոպե
Բյուջե12 000 000 $
Շահույթ35 000 000 $[4]
Պաշտոնական կայքէջ
 Hell or High Water Վիքիպահեստում

«Ամեն գնով» (անգլ.՝ Hell or High Water), 2016 թվականի ամերիկյան ֆիլմ՝ նկարահանված ռեժիսոր Դևիդ Մաքենզիի կողմից[5][6]։ ԱՄՆ-ում պրեմիերան կայացել է 2016 թվականի օգոստոսի 26-ին։ Ֆիլմը ներկայացվել է բազմաթիվ մրցանակների տարբեր անվանակարգերում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու եղբայրները, որոնցից մեկը բանտ էր նստել բանկ թալանելու համար, թալանում են մի շարք բանկեր, որպեսզի վճարեն պարտքերը հանգուցյալ մոր տան ու հողամասի համար, որտեղ նավթ է գտնվել։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը դրական է ընդունվել քննադատների կողմից, որոնցից շատերը գովել են այն վեստերն ժանրի վերակենդանացման համար[7]։ Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի 98 % վարկանիշ 243 գրախոսությունների հիման վրա 10 հնարավորից 8,5 միջին միավորով[8]։ Metacritic կայքում ֆիլմն ունի 100 հնարավորից 88 միավոր քննադատների 47 գրախոսությունների հիման վրա, ինչը համապատասխանում է «համընդհանուր ճանաչում» կարգավիճակին[9]։

Chicago Sun-Times թերթից Ռիչարդ Ռոպերը ֆիլմին տվել է չորս հնարավորից չորս աստղ և այն անվանել «գեղեցիկ, խիստ և էլեգիական, որն ուզում ես նորից դիտել»[10]։ IGN պարբերականից Սամանթա Լեդվիգը ֆիլմը գնահատել է 9/10՝ գրելով, թե այն «զարմացնում է բարձ պատումով, շշմեցնում օպերատորական աշխատանքով և լրացոնւմ այդ ամռան թերությունները»[11]։

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2016 – մասնակցություն Կաննի կինոփառատոնի «Հատուկ հայացք» մրցույթին,
  • 2016 – ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհրդի մրցանակ երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար (Ջեֆ Բրիջես), ինչպես նաև ընդգրկվել է տարվա տասը լավագույն ֆիլմերի ցանկում,
  • 2016 – «Արբանյակ» մրցանակ երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար (Ջեֆ Բրիջես), ինչպես նաև ներկայացվել է ևս երկու անվանակարգում՝ լավագույն ֆիլմ, լավագույն օրիգինալ սցենար (Թեյլոր Շերիդան),
  • 2017 – ներկայացվել է «Օսկար» մրցանակի չորս անվանակարգ՝ լավագույն ֆիլմ (Կառլ Հաքեն, Ժուլի Յորն), երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար (Ջեֆ Բրիջես), լավագույն օրիգինալ սցենար (Թեյլոր Շերիդան), լավագույն մոնտաժ (Ջեյք Ռոբերտս)[12],
  • 2017 – ներկայացվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի երեք անվանակարգում՝ լավագույն ֆիլմ - դրամա, երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարում (Ջեֆ Բրիջես), լավագույն սցենար (Թեյլոր Շերիդան)[13],
  • 2017 – ներկայացվել է BAFTA մրցանակի երեք անվանակարգում՝ երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարում (Ջեֆ Բրիջես), լավագույն օրիգինալ սցենար (Թեյլոր Շերիդան), օպերատորի լավագույն աշխատանք (Ջայլս Նաթգենս),
  • 2017 – ներկայացվել է ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակի երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար (Ջեֆ Բրիջես),
  • 2017 – ներկայացվել է «Սատուրն» մրցանակի երկու անվանակարգում՝ լավագույն թրիլլեր, լավագույն սցենար (Թեյլոր Շերիդան),
  • 2017 – ընդգրկվել է Կինոարվեստի ամերիկյան ինստիտուտի տարվա տասը լավագույն ֆիլմերի ցանկում[14],
  • 2017 – ներկայացվել է «Իմպերիա» մրցանակի երկու անվանակարգում՝ լավագույն թրիլլեր, լավագույն սցենար (Թեյլոր Շերիդան),
  • 2017 – «Անկախ ոգի» մրցանակ երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար (Բեն Ֆոստեր), ինչպես նաև ներկայացվել է երկու անվանակարգերում՝ լավագույն սցենար (Թեյլոր Շերիդան), լավագույն մոնտաժ (Ջեյք Ռոբերտս),
  • 2017 – ներկայացվել է Կինոքննադատների Լոնդոնի խմբակի մրցանակի երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար (Ջեֆ Բրիջես)
  • 2017 – ներկայացվել է ԱՄՆ սցենարիստների գիլդիայի մրցանակի լավագույն օրիգինալ սցենարի համար (Թեյլոր Շերիդան)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Internet Movie Database — 1990.
  2. http://www.imdb.com/title/tt2582782/
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 ČSFD (չեխերեն) — 2001.
  4. http://www.boxofficemojo.com/movies/?page=intl&id=hellorhighwater.htm
  5. D'Alessandro Anthony (2016-08-22)։ «The Perils Of Remakes Like ‘Ben-Hur’ As Moviegoers Continue To Worship ‘Suicide Squad’ – Monday Final B.O.»։ Deadline.com (en-US)։ Վերցված է 2017-10-30 
  6. Jr Mike Fleming (2012-04-19)։ «Ex-'Sons Of Anarchy' Actor Taylor Sheridan Sells Script To Sidney Kimmel Entertainment»։ Deadline (en-US)։ Վերցված է 2017-10-30 
  7. D'Alessandro Anthony (2016-05-19)։ «‘Hell Or High Water’ Breaks Out On Croisette; Director David Mackenzie On Capturing “The Loss Of The Old West” – Cannes»։ Deadline (en-US)։ Վերցված է 2017-10-30 
  8. «Hell or High Water» (անգլերեն)։ Rotten Tomatoes։ Վերցված է 2017-10-30 
  9. «Hell or High Water»։ Metacritic։ Վերցված է 2017-10-30 
  10. Richard Roeper (08/11/2016)։ «'Hell or High Water': Modern western the year's best film so far»։ Chicago Sun-Times (անգլերեն)։ Վերցված է 2017-10-30 
  11. Samantha Ladwig (2016-08-14)։ «Hell or High Water Review» (en-US)։ IGN։ Վերցված է 2017-10-30 
  12. Kimberly Nordyke and Hilary Lewis (1/24/2017)։ «Oscars: 'La La Land' Ties Record With 14 Nominations»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Վերցված է 2017-10-30 
  13. «Golden Globes 2017: The Complete List of Nominations»։ The Hollywood Reporter։ December 12, 2016։ Վերցված է December 12, 2016 
  14. Hipes Patrick (2016-12-08)։ «AFI Awards: Best Of 2016 Film List Includes ‘Silence’, ‘Hacksaw Ridge’ & More»։ Deadline (en-US)։ Վերցված է 2017-10-30 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]