Արլենդը ծնվել է Նյու Յորքում, բայց մեծացել է Հարավային Կալիֆորնիայում։ Ավարտել է Կոնեկտիկուտ նահանգի Հարթֆորդի համալսարանը[4]։ Թատերական բեմում դեբյուտը կայացել է 2001 թվականին։ 2009 թվին տեղափոխվել է Բրոդվեյ՝ խաղալով «Reasons To Be Pretty» պիեսում։ Այն Մարինին բերեց «Theatre World Award» և «Թոնի» մրցանակ՝ պիեսում կնոջ լավագույն դերի համար[5]։
Հեռուստատեսությունում Արլենդը հայտնվել է հիմնականում հեռուստասերիալներում՝ «Օրենք և կարգ», «Օրենք և կարգ։ Հատուկ կորպուս», «Օրենք և կարգ։ Քրեական մտադրություն», «Լավ կին», «Սպանություն» և «Հետևորդները»։ Երկրորդական դերեր է խաղացել «Բոսս» և «Հայրենիք»[6] հեռուստասերիալներում։ Դերասանուհին գլխավոր դեր է խաղացել «WE tv» հեռուստաալիքի «Բաժանում» դրամատիկական սերիալում[7][8]։
Մեծ էկրաններին Արլենդը հայտնվել է «Մանջուրիայի թեկնածուն» (2004 թ.) ֆիլմում, «Տարածաշրջանայինը» (2007 թ.), «Ռեյչելն ամուսնանում է» (2008 թ.), «Գարնանային հույսեր» (2012 թ.) այլ ֆիլմերում։ Նաև նկարահանվել է անկախ դրամաներում՝ «Կրկնադերասան» (2008 թ.), «28 ննջասենյակ» (2012 թ.) և «Գլոբալ տաքացում» (2012 թ.)։