Ամարիլիս
Առաջարկվում է այս և Շքանարգիզ հոդվածները միացնել իրար: (քննարկում) |
Ամարիլիս | |
![]() | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ինֆրաթագավորություն | Streptophyta |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Ծնեբեկածաղկավորներ (Asparagales) |
Ընտանիք | Շքանարգիզազգիներ (Amaryllidaceae) |
Ցեղ | Ամարիլիս (Amaryllis) L., 1753 |

Ամարիլիս[1] (լատ.՝ Amaryllis՝ շքանարգիզ) - շքանարգիզազգիների (Amaryllidaceae) ընտանիքին պատկանող միաշաքիլ բույսերի օլիգոտիպ տեսակ։ Այն դասակարգեց շվեդ կարգաբան Կառլ Լիննեյը 1753 թվականին[2]։
Հայտնի դեկորատիվ սենյակային բույս է, հաճախ հանդիպում է այդ անվամբ։ Իրականում հանդիսանում է հիբրիդային հիպեաստրում։ Իսկական ամարիլիսները տնային պայմաններում չեն աճեցվում։
Կարգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեսակն ավանդաբար համարվել է մոնոտիպ, որը ներկայացված է Ամարիլիս բելադոնա տեսակով (Amaryllis belladonna)[1][3], միայն թե 1998 թվականին նկարագրվել է ևս մեկ տեսակ, որը ներկայումս ճանաչված է գիտական աշխարհում։ The Plant List-ի (բույսերի հանրագիտարան) տվյալների բազայի տեղեկությունների համաձայն այն ունի 4 տեսակ[4]՝
- Amaryllis bagnoldii
- Amaryllis belladonna
- Amaryllis condemaita
- Amaryllis paradisicola
Ավելի վաղ ամարիլիս ցեղը ներառում էր տեսակներ, որոնք այժմ ներառվում են հիպեստրում ցեղին[1], սակայն դրանք առօրյա կյանքում սխալմամբ կոչում են ամարիլիսներ։
Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]
Վայրի բնության մեջ այն համարվում է Հարավաֆրիկյան Հանրապետության Կապի նահանգի էնդեմիկ տեսակ[5]։ Այս ծաղկատեսակը տարածում է գտել նաև Ավստրալիայում[6]։
Բուսաբանական նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բազմամյա սոխուկավոր խոտաբույսեր։
Ունեն արմատամերձ տերևներ, որոնք դասավորված են երկու շարքով։
Ծաղիկները հավաքված են հովհարաձև ծաղկաբույլում, ունեն ամուր ցողուն, ցողունի վրա աճում է 2-12 ծաղիկ։ Ծաղկում են աշնանը, անտերև վիճակում, ձագարաձև ծաղիկներն ունեն 8 սմ տրամագիծ։
Պտուղը բացվող սերմնատուփ է, սերմերը կարող են ունենալ թևերի նման հավելուկներ[6]։
Քրոմոսոմների քանակը 2n = 22 է[7]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Ботаника. Энциклопедия «Все растения мира»: Пер. с англ. = Botanica / ред. Д. Григорьев и др. — М.: Könemann, 2006 (русское издание). — С. 87. — 1020 с. — ISBN 3-8331-1621-8
- ↑ Tropicos | Name — !Amaryllis L
- ↑ Species in GRIN for genus Archived 2015-09-24 at the Wayback Machine.
- ↑ «Amaryllis» (անգլերեն)։ The Plant List. Version 1.1.։ 2013։ Վերցված է 2017-01-02
- ↑ http://webcache.googleusercontent.com/search?q=cache:YKEKkYMFa9sJ:apps.kew.org/wcsp/namedetail.do%3Bjsessionid%3D341359A9AF49BAA68083EE5A2909E728%3Fname_id%3D298519+&cd=1&hl=ru&ct=clnk&gl=ru
- ↑ 6,0 6,1 6,2 Amaryllis L.: FloraBase: Flora of Western Australia
- ↑ Amaryllis L. Tropicos.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Амариллис»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ամարիլիս կատեգորիայում։ |
|