Մոնոտիպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մոնոտիպ ( հունարեն մոնո և rujtog — տպահետք), տառաձուլման ավտոմատ մեքենա։ Նախատեսված է գրքերի և ամսագրերի բարդ տեքստի (առանձին լիտերներից բաղկացած տառատողերի տեսքով) շարվածքի համար։ Մոնոտիպի մեջ մտնում են շարող-ծակատող ապարատը և ձուլող ավտոմատը։ Մոնոտիպի կառուցվածքը հնարավորություն է տալիս շարելու ցանկացած բարղ տեքստ, աղյուսակ և մեկտողանի բանաձև։ Կան նաև մի քանի տողանի բանաձեվերի շարվածքի մոնոտիպներ (Անգլիա)։ Տառաձուլման ավտոմատը 1 /ր-ում ձուլում է մինչև 180 լիտեր։ ՀՍՍՀ-ում մոնոտիպ ներդրվել է 1952 թվականին, Երևանի պոլիգրաֆկոմբինատում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 14 CC-BY-SA-icon-80x15.png