Ամառային երեկո Սկագենում. նկարչի կինն ու շունը ծովափին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամառային երեկո Սկագենում. նկարչի կինն ու շունը ծովափին
տեսակգեղանկար
նկարիչՊեդեր Սևերին Կրյոյեր
տարի1892
բարձրություն205 սանտիմետր
լայնություն123 սանտիմետր
ժանրդիմապատկեր
նյություղաներկ և կտավ
գտնվում էՍկագենի թանգարան
հավաքածուԿառլսբերգի նոր քանդակաքարերի ժողովածու
Ծանոթագրություններ
 Summer Evening at Skagen. The Artist's Wife and Dog by the Shore Վիքիպահեստում

«Ամառային երեկո Սկագենում. նկարչի կինն ու շունը ծովափին» (դան․՝ Sommeraften ved Skagen. Kunstnerens hustru med hund ved strandkanten), դանիացի գեղանկարիչ և քանդակագործ, իմպրեսիոնիստ Պեդեր Սևերին Կրոյերի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1892 թվականին՝ Սկագենում։ Յուղաներկով կտավի չափերն են 206 × 123 սմ։ «Ամառային երեկո Սկագենում. նկարչի կինն ու շունը ծովափին» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Սկագենի թանգարանում (Սկագեն, Դանիա

Կտավի ստեղծման նախաբան[խմբագրել | խմբագրել կոդը]

Պեդեր Սևերին Կրոյերը ծնվել է 1851 թվականին Ստավանգերում (Նորվեգիա), սակայն մանկությունն անցկացրել է հարազատների մոտ Կոպենհագենում (Դանիա)[1]։ Ստանալով նկարչական կրթություն, 1877-ից 1881 թվականներին հովանավոր Հենրիխ Հիրշպրունգի մեկենասությամբ Կրոյերը եղավ Նիդերլանդներում, Բելգիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում և Իտալիայում, որտեղ ծանոթացավ հին նկարիչների արվեստի հետ[1]։ Նկարիչը առաջին անգամ Սկագեն եկավ 1882 թվականին։ Նրա հայտնվելը այստեղ չվրիպեց «Սկագենյան նկարիչներ»[2] խմբի անդամների աչքից։ Արդյունքում նկարիչը դարձավ այդ խմբի անդամներից մեկը[3]։ 1883 թվականին Պեդերը մեկնում է Ֆրանսիա, որտեղ ծանոթանում և հմայվում է իմպրեսիոնիզմով։ Ստեղծում է իր ուրույն ոճը և վերադառնում Դանիա։ Այստեղ հռչակվում է որպես ռեալիստ-նկարիչ՝ շնորհիվ նկարաշարի, որտեղ լողափին պատկերաված են նկարիչների կենդանացած հանդիպումները, ձկնորսները[1][4]։ Հիանալով Սկագենով, նրա տեսարաններով և Ժողովրդի կյանքով, նկարիչը ամեն ամառ գալիս է այստեղ և նկարում[4][5]։ Կրոյերի արվեստի ամենահաջողված նկարներից մեկը կրկին նկարված է այդտեղ՝ Սկագենում և կոչվում է «Ամառային երեկոն Սկագենի հարավային լողափին». այն նկարվել է 1893 թվականին[4]։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ամառային երեկո Սկագենում. նկարչի կինն ու շունը ծովափին» ստեղծագործությունը հեղինակը վրձնել է յուղաներկով՝ կտավի վրա[6]։ Նկարում պատկերված է Մարիա Կրոյերը՝ ամբողջ հասակով՝ ավազների վրա կանգնած։ Նրա հագին սպիտակ հանդերձանք է։ Տխուր դեմքը և վառ հանդերձանքը փայլում են մայր մտնող արեգակի լույսից[7]։ Կրոյերը սա և այս շարքի բոլոր նկարները նկարել է այսպես կոչված «կապույտ ժամի»[8]։ Վերջինս մթնշաղի կարճ ժամանակահատված է, հընթացս որի ծովափի լույսը պատվում է կապույտ երանգավորումով։ Լուսնի արտացոլանքը ծովի խորություն է հաղորդում։ Չնայած որ Մարիան պատկերված է ողջ հասակով, հորիզոնի գիծը գտնվում է նրա գլխավերևում[9]։ Կնոջ կողքին պատկերված է նրանց տան շունը։

Նկարի ճակատագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ «Ամառային երեկո Սկագենում. նկարչի կինն ու շունը ծովափին» ստեղծագործությունը հանրությանը ցուցադրության է ներկայացվել 1893 թվականին՝ Ազատ ցուցահանդեսին՝ 1893 թվականին։ Նույն թվականի ամռանը այն ցուցադրվեց Մյունխենում։ Այստեղ միանգամից այն վաճառվում է. գնորդը ոմն գերմանացի էր՝ արվեստի սիրահարի։ 1937 թվականին նկարը փոխանցում են Սկագենի թանգարանին, որտեղ պահպանվում և ցուցադրվում է ցայսօր էլ[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «P.S. Krøyer». Den Store Danske. Վերցված է 26 մայիս2015-ին.
  2. «Peder Severin Krøyer 1851 - 1909 Danish, Anna Ancher and Marie Krøyer on the Beach at Skagen». Sotheby's. Վերցված է 26 մայիս2015-ին.
  3. «P.S. Krøyer (1851–1909)». Скагенский музей. Վերցված է 26 մայիս2015-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Peder Severin Krøyer 1851 - 1909 Danish, Anna Ancher and Marie Krøyer on the Beach at Skagen». Sotheby's. Վերցված է 26 մայիս2015-ին.
  5. «Hirschsprung collection, Sommeraften på Skagen». Коллекция Гиршпрунга. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 26 մայիս2015-ին.
  6. «P.S. Krøyer: Summer evening at Skagen – 1892». Скагенский музей. Վերցված է 27 мая 2015-ին.
  7. Svanholm, p.132
  8. «P.S. Krøyer i den Hirschsprungske Samling: Sommerafter ved Skagens Strand. Kunsteren og hans hustru». Коллекция Гиршпрунга. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 26 մայիս2015-ին.
  9. Annette Johansen in Harmony in Blue p. 62
  10. «Sommeraften ved Skagen, kunstnerens hustru med hund ved strandkanten» [Summer Evening at Skagen, the Artist's Wife and Dog by the Shore]. Kunstindeks Danmark & Weilbachs Kunstnerleksikon. Վերցված է 27 мая 2015-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]