Ամանորը հասարակաց տանը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամանորը հասարակաց տանը
տեսակգեղանկար
նկարիչԷդվարդ Մունկ
տարի1904
բարձրություն60,5 սանտիմետր
լայնություն88 սանտիմետր
նյություղաներկ և կտավ
գտնվում էՄունկի թանգարան
հավաքածուՄունկի թանգարան
https://munch.emuseum.com//en/objects/2959/julaften-i-bordell կայք
Ծանոթագրություններ

«Ամանորը հասարակաց տանը» (նորվ.՝ Julaften i bordell), նորվեգացի նկարիչ Էդվարդ Մունկի կտավը։ Նկարը էքսպրեսիոնիզմի ոճով է, որը նկարիչը ավարտել է 1903-04 թվականներին։ Այն պահվում է Օսլոյում գտնվող Մունկի թանգարանում։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համբուրգում դիմանկարի պատվերը (սենատոր Հոլթհուզեն, Մունկի հովանավոր Մաքս Լինդեի աները) չեղյալ է հայտարարվել տարաձայնությունների պատճառով։ Արդյունքում, Մունկը տառապում էր տագնապից, որը փորձում էր հաղթահարել ալկոհոլի միջոցով։ Լյուբեկում հասարակաց տուն այցելելը, ենթադրաբար, ազդեցություն է թողել Մունկի վրա նկարը ստեղծելու համար, նկարը մեկնաբանվում է որպես «թեթև, բայց մելամաղձոտ», որտեղ հասարակաց տանը աշխատող աղջիկները արդեն ավարտել էին տոնածառը զարդարելը[1]։ Ինչպես ժամանակաշրջանի մյուս նկարները, սա նույնպես ցույց է տալիս Մունկի կապը ֆովիզմի հետ[2]։ Մարմնավաճառությունը եղել է Մունկի սիրելի թեման, և գերմանական հասարակաց տան մեկ հատուկ սենյակ հետագայում ոգեշնչել է նրան «Կանաչ սենյակ» նկարների մի ամբողջ շարքը ստեղծելու վրա[3]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bischoff Ultich (2000)։ Edvard Munch, 1863–1944։ Taschen։ էջ 74։ ISBN 9783822859711։ Վերցված է 9 April 2013 
  2. Clement Russell T (1994)։ Les Fauves: a sourcebook։ Greenwood։ էջ 73։ ISBN 9780313283338։ Վերցված է 9 April 2013 
  3. Ringdal Nils Johan (2007)։ Love for Sale: A World History of Prostitution։ Grove։ էջ 251։ ISBN 9781555848088։ Վերցված է 9 April 2013