Ամանորը Մոլդովայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ամանորը Մոլդովայում, մեկն է Մոլդովայի Հանրապետության պետական տոներից։ Նշվում է ամեն տարի հունվարի 1-ին։ Տոնվում է դեկտեմբերի 31-ի գիշերվանից հունվարի 1-ը՝ համաձայն գրիգորյան օրացույցի։ Ամանորի տոնման ժամանակը և ավանդույթը փոփոխություն են կրել վերջին հարյուրամյակի ընթացքում։ Վերջին կեսդարյա ժամանակաշրջանում Նոր տարին դարձել է լայնամասշտաբ ժողովրդայնություն վայելող տոնը երկրում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամանորի նշումը հունվարի 1-ին հիմնավորվել էր Պետրոս I-ի կողմից և տարածվել նաև Բեսարաբիայում(այժմյան Մոլդովայում 1812 թվականին։ 19-րդ դարում արևելյան սլավոնների բանահյուսության մեջ Ձմեռ պապի ավանդական կերպարի հետ միասին հանդես է գալիս նաևՁյունանուշը` կապված Ամանորի տոնակատարության հետ։ Այդ կերպարները իրենց անվանումն են ստանում մոլդովական բանահյուսության մեջ։ Մոշ Կրեչուն(Ձմեռ պապ) և Ֆատա դե Զեպադե(Ձյունանուշ)։ Ինչպես կարգն է, չար Բաբա Յագան(Բաբա Խիրկա) ձգտում է խանգարել տոնի գալստյանը, բայց վերջիվերջո նրա ծրագրերը ձախողվում են։

Խորհրդային շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

1920-1940 թվականներին` Ռումինիայի հետ միացման ժամանակ, հիմնական տոնը Մոլդովայում կաթոլիկական Սուրբ Ծնունդն էր։ 1940-1947 թվականներին Նոր տարին պաշտոնական տոնի կարգավիճակ չուներ։ 1947 թվականին ԽՍՀՄ-ի իշխանությունները Ամանորը մտցրեցին երկրի պաշտոնական տոների շարքը։ Ամանորյա ավանդույթների մեծ մասը Մոլդովայում հաստատվեցին հենց այս շրջանում։ Դրանք հաստատվել էին նաև Ռուսաստանում և Ուկրաինայում։ Մոլդովայում, ինչպես նաև Բալթյան երկրներում Նոր տարվա մուտքը և հանդիպումը նրա հետ ուներ իր առանձնահատկությունը։; Երկրի բնակիչները նրա գալուստը նշում են երկու անգամ։ Առաջին անգամ Մոսկվայի ժամանակով ժամը 22.00 և երկրորդ անգամ տեղական ժամանակով 24.00-ին։ Դա կապված է նրա հետ, որ երկիրը երկար ժամանակ գտնվել է Մոսկվայի ժամային գոտում; Ժողովրդական զբոսանքը տեղի է ունենում մեծ քաղաքների հրապարակներում, որտեղ տեղադրում էին տոնածառ և զարդարում էին փողոցները։ Քիշինևում ամենազարդարվածը հանդիսանում էր Ստեֆան Մեծի մայրուղին։

Մոլդովական ավանդույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առանձնահատուկ ավանդույթ է ամանորյա ցանկություններով փոքրիկ թերթիկների թխումը։ Մարդիկ ուտում են այդ ամանորյա կարկանդակները, հանում բարեմաղթանքներով թղթերը և իմանում, թե ինչ սպասելիքներ պետք է ունենան Նոր տարվանից։

Գյուղական բնակավայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ Մոլդովան հիմնականում գյուղերով հարուստ երկիր է, գյուղական ամանորյա ավանդույթները պահպանվել են մինչև մեր օրերը։ Սեղանները ծանրաբեռնվում են տասներկու ազգային ճաշատեսակներով(ամիսների թվով)։ Գյուղերում պահպանվում էր նաև հարազատների՝ միմյանց այցելելու ավանդույթը։ Նրանք ծպտվում էին այծեմարդու հագուստներում՝ մարմնավորելով չար ոգիներին[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Новый год и Рождество в Молдове
  2. Туристический портал Мопдовы. Молдааия и еедостопримечательности. Празднование Нового года в Молдове страница.