- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մասիս (այլ կիրառումներ)
Մեծ Մասիս, Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթը, ունի 5165 մ բարձրություն։ Գագաթը մշտապես պատված է ձյան հաստ շերտով։ Ըստ Աստվածաշնչի՝ Մեծ ջրհեղեղից հետո այստեղ է կանգ առել Նոյի տապանը[1]։ Լեռն այժմ գտնվում է Թուրքիայի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող տարածքներում, պատմական Մեծ Հայքի Այրարատ նահանգում։
Ազատ, Ազատ Մասիս, Ազատն Մասիս, Ալ Խարիս, Ալ Հարիթ, Ալ Հարիս, Ախըռդաղ, Ահըրդաղ, Ահոռդաղ, Ահըռդաղ, Աղըրտաղ, Աղռդաղ, Աղրդաղ, Աղրըդաղ, Աղրի, Աղրիդաղ, Այրարատյան լեռ, Արարատ, Արարատ Մեծ, Արմենիս լեռ, Դաղըրդաղ, Դաղիրդաղ, Էղրի, Էղրիդաղ, էզրիտազ, էրզի, «Լեռն տասյանին Նոյի», Կոհ ի Նուհ, Կոնինուհ, Կուխնի Նուխ, Կուհ ի Նուհ, Հարիս, Հարարաղ, Ղուբար, Մաչիս, Մասիս, Մասիք, Մեծ լեռ, Մեռսինա, Մեսեսուար, «Մոնտրե տելլ արզադի Նոյե», «Մութն աշխարհ», Նոյան տապանի լեո, Նոյի տապանի լեռ, Ջաքալալ Հարիթ, Սանաթ Թոփուզ, Սարարադ, Սարարադյան լեռ, «Սեավ լեռն», Տաղըրտաղ, Տանիգ, Քամոն, Քունի Նուն
- Թուրքերը բարբառով Մեծ Մասիսը կոչում են Ահըրդաղ[2]։
- Աղրըդաղ անվամբ հիշատակվում է XVIII դարի թուրք պատմիչների կողմից[3]։
- Աղրի անունով է հիշատակում Մեծ Մասիսը թուրք պատմիչ Քյաթիբ Չելեբին[3]։
- Ալխարիս հիշատակում արաբ հեղինակները[4]
- ↑ Աստվածաշունչ, Մայր Աթոռ Ս. Էջմիածին և Հայաստանի Աստվածաշնչային ընկերություն, 2004 թ.: ISBN 1-84364-072-4 UBS-EPS 2004
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 148 — 992 էջ։
- ↑ 3,0 3,1 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 199 — 992 էջ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 95 — 992 էջ։