Աղային տեկտոնիկա
Աղային տեկտոնիկա, երկրակեղևի յուրահատուկ ձևախախտում, որն առաջանում է աղաբեր պլաստիկ նստվածքների տեղաշարժման հետևանքով։
Տեկտոնական ակտիվ գոտիներում աղաբեր հզոր շերտախմբերը, ենթարկվելով ծածկող ապարների ճնշմանը, ճմլվում, ձևախախտվում և տեղափոխվում են երկրակեղևի վերին՝ ավելի թույլ ճնշման հորիզոններ՝ առաջացնելով մինչև 10 կմ տրամագծով գմբեթներ, գլխարկներ և այլ բարձրացումներ։ Հայաստանի տարածքը հարուստ է աղային տեկտոնիկայով պայմանավորված աղահանքերով։ Դեռևս հնագույն ժամանակներից հայտնի են Դարանաղի (Եփրատի ավազան), Աղիովտի (Արճեշ), Կողբի աղահանքերը։ Վերջին տարիներին հայտնաբերվել է մերձերևանյան աղաբեր ավազանը (Ավան, Ծիծեռնակաբերդ, Կարմիր բլուր, Եռաբլուր, Պտղնի և այլն], որը նատրիումական աղերից բացի, պարունակում է նաև կալիումական աղեր, բորատներ, գիպս, անհիդրիտներ։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |