Ավանի աղի հանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ավանի աղի հանք, մերձերևանյան աղաբեր ավազանի արևելյան մասում՝ նախկին Ավան գյուղի տարածքում (այժմ՝ Երևանի շրջագծում)։

Երկրաբանական կառուցվածքում մասնակցում են պլիոցենի մոտ 220 մ հաստության, մասամբ՝ պլեյստոցենի դոլոմիտային ու անդեզիտային բազալտներ։ Դրանց տակ տեղադրված է մոտ 700 մ հաստության միոգենի քարաղի և աղաբեր կավերի շերտախումբը։ Արդյունաբերական պաշարները գտնվում են 130-365 մ³։ Աղաբեր շերտախմբի հիմնական բաղադրիչներն են՝ NaCI (95, 5%), CaSO4 (1, 48%), CaCL2 (0, 14%), MgCL2 (0, 08%), անլուծելի մնացորդ (2, 7%)։

Հետախուզվել է 1949-1952 թվականներին, շահագործվում է 1967 թվականից։ Արդյունահանում են քարաղ։ «Հայռուսգազարդի» ստորերկրյա հորաններից ստացվող աղի ջրային լուծույթից ջերմային մշակմամբ ստանում են կերակրի աղը (1970 թվականից)։ Ավանի աղի հանքի հիմքի վրա գործում են Ավանի աղի կոմբինատը և Հանրապետական անձավաբուժական կենտրոնը (1989 թվականից), որտեղ բուժում են բրոնխային հեղձուկ, բրոնխաբորբեր և այլ հիվանդություններ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png