Ահմեդ Թևֆիկ-փաշա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ահմեդ Թևֆիկ Օքդայ
թուրք.՝ Ahmed Tevfik Okday
Ahmed Tevfik Pasha chair.jpg
 
Կուսակցություն՝ Միության և Առաջադիմության Կոմիտե
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր փետրվարի 11, 1845(1845-02-11)[1]
Ծննդավայր Օսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն, Ստամբուլ
Վախճանի օր հոկտեմբերի 8, 1936(1936-10-08) (91 տարեկանում)
Վախճանի վայր Ստամբուլ, Թուրքիա
Գերեզման Edirnekapı Martyr's Cemetery
Թաղված Edirnekapı Martyr's Cemetery
Քաղաքացիություն Ottoman flag.svg Օսմանյան կայսրություն

Ահմեդ Թևֆիկ Օքդայ կամ Ահմեդ Թևֆիկ փաշա (թուրք.՝ Ahmed Tevfik Okday, փետրվարի 11, 1845(1845-02-11)[1], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - հոկտեմբերի 8, 1936(1936-10-08), Ստամբուլ, Թուրքիա), թուրք պետական գործիչ, Օսմանյան կայսրության մեծ վեզիր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ահմեդ Թևֆիկը ծնվել է 1845 թվականի փետրվարի 11-ին Ստամբուլում՝ Օսմանյան կայսրությունում: Եղել է օսմանյան հեծելազորի գեներալ Իսմայիլ Հաքի փաշայի որդին:

1865 թվականին դարձել է լեյտենանտ և ծառայել է, որպես Բարձր դռան թարգմանիչ: 1868-ից 1875 թվականներին աշխատել է, որպես Հռոմի, Վիեննայի և Բեռլինի դեսպանությունների երկրորդ քարտուղար:

1875 թվականին դարձել է Աթենքի թուրքական դեսպանության առաջին քարտուղարը: 1872 թվականին դարձել է նաև Օսմանյան կայսրության դեսպանը Գերմանիայում, նստավայրը՝ Բեռլին:

1908 թվականի երիտթուրքական հեղափոխությունից հետո Ահմեդ Թևֆիկ փաշա Օքդայը դառնում է Օսմանյան կայսրության խորհրդարանի՝ մեջլիսի անդամ: 1909 թվականին սուլթան Աբդուլ Համիդ II-ի ղեկավարած կառավարությունը ստիպված է լինում հրաժարական տալ:

Մեծ վեզիրի պաշտոնը մնաց թափուր: Ահմեդ Թևֆիկը ևս ստիպված է եղել հրաժարական տալ, քանի որ անդամակցում էր «Միություն և առաջադիմություն» կուսակցությանը:

Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրության պարտությունից հետո Ահմեդը ղեկավարել է թուրքական պատվիրակությանը 1919 թվականի հոկտեմբերի 21-ին կայացած Փարիզի խաղաղության կոնֆերանսում: 1920 թվականի վերջին Ահմեդը դառնում է Օսմանյան կայսրության վերջին մեծ վեզիրը:

Մահացել է 1936 թվականի հոկտեմբերի 8-ին Ստամբուլում:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Şefik Okday: Der letzte Grosswesir und seine preußischen Söhne. Muster-Schmidt Verlag, Göttingen und Zürich 1991, ISBN 3-7881-1533-5

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica