Ահմեդ Արաբի-Փաշա
Jump to navigation
Jump to search
Ահմեդ Արաբի-Փաշա արաբ․՝ أحمد عرابي | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 31, 1841[1][2][3] |
Ծննդավայր | Զակազիկ, Եգիպտոս[3] |
Մահացել է | սեպտեմբերի 21, 1911 (70 տարեկանում) |
Մահվան վայր | Կահիրե, Եգիպտոսի խեդիվատ, Օսմանյան կայսրություն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | իսլամ |
Կրթություն | ալ-Ազհար համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և զինծառայող |
Զբաղեցրած պաշտոններ | Եգիպտոսի վարչապետ |
Ahmed Orabi Վիքիպահեստում |
Արաբի-Փաշա Ահմեդ (1841-1911), Եգիպտոսի ազգային-ագատագրական շարժման 1879-1882 թթ.) գործիչ։ Մասնակցել է օտարերկրյա վերահսկողության և Եգիպտոսի բանակում թուրք, ազդեցության դեմ ուղղված եգիպտական սպաների 1879 թ.-ի ելույթին։ 1881 թ.-ի սեպտեմբերին գլխավորել է Կահիրեի կայազորի ապստամբությունը, որի շնորհիվ ստեղծվել է ազգային կառավարություն։ 1882 թ.-ի փետրվարին նշանակվել է ռազմական մինիստր, հուլիսից սեպտեմբեր ղեկավարել եգիպտական ժողովրդի պայքարը անգլիական ինտերվենտների դեմ։ Պարտվելով՝ աքսորվել է Ցեյլոն կղզին։ Եգիպտոս է վերադարձել 1901 թ.-ի, բայց այլևս չի զբաղվել հասարակական քաղաքական գործունեությամբ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |