Ահմադ Արաբի փաշա
Արտաքին տեսք
| Ահմադ Արաբի փաշա արաբ․՝ أحمد عرابي | |
|---|---|
| Ծնվել է | մարտի 31, 1841[1][2][3] |
| Ծննդավայր | Zagazig, Շարկիա, Եգիպտոս |
| Մահացել է | սեպտեմբերի 21, 1911 (70 տարեկան) |
| Մահվան վայր | Կահիրե, Եգիպտոս |
| Քաղաքացիություն | |
| Մայրենի լեզու | արաբերեն |
| Կրոն | իսլամ |
| Կրթություն | ալ-Ազհար համալսարան |
| Մասնագիտություն | քաղաքական գործիչ և ռազմական գործիչ |
| Զբաղեցրած պաշտոններ | Պաշտպանության նախարար և Պաշտպանության նախարար |
Ահմադ Արաբի փաշա (մարտի 31, 1841[1][2][3], Zagazig, Շարկիա, Եգիպտոս - սեպտեմբերի 21, 1911, Կահիրե, Եգիպտոս), Եգիպտոսի ազգային-ագատագրական շարժման 1879-1882) գործիչ։ Մասնակցել է օտարերկրյա վերահսկողության և Եգիպտոսի բանակում թուրք, ազդեցության դեմ ուղղված եգիպտական սպաների 1879 թվականի ելույթին։ 1881 թվականի սեպտեմբերին գլխավորել է Կահիրեի կայազորի ապստամբությունը, որի շնորհիվ ստեղծվել է ազգային կառավարություն։ 1882 թվականի փետրվարին նշանակվել է ռազմական մինիստր, հուլիսից սեպտեմբեր ղեկավարել եգիպտական ժողովրդի պայքարը անգլիական ինտերվենտների դեմ։ Պարտվելով՝ աքսորվել է Ցեյլոն կղզին։ Եգիպտոս է վերադարձել 1901 թվականին, բայց այլևս չի զբաղվել հասարակական-քաղաքական գործունեությամբ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ահմադ Արաբի փաշա» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 676)։ |