Ահեդ Տամիմի
Ահեդ Տամիմի արաբ․՝ عهد التميمي | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 31, 2001[1] (23 տարեկան) |
Ծննդավայր | Nabi Salih, Ramallah and al-Bireh Governorate |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | արաբերեն |
Կրոն | իսլամ |
Մասնագիտություն | ակտիվիստ և իրավապաշտպան |
Ծնողներ | հայր՝ Bassem al-Tamimi?[2] |
![]() |
Ահեդ Տամիմի (արաբ․՝ عهد التميمي ‘Ahad at-Tamīmī, հունվարի 31, 2001[1], Nabi Salih, Ramallah and al-Bireh Governorate)[3], պաղեստինցի ակտիվիստ Պաղեստինի տարածքներում գրավված Արևմտյան ափի Նաբի Սալիհ գյուղից։ Առավել հայտնի է այն լուսանկարներով և տեսանյութերով, որոնցում նա դիմագրավում է իսրայելցի զինվորներին։ Տամիմիի պաշտպանները նրան համարում են Պաղեստինի համար պայքարող ազատամարտիկ՝ աղջկան համեմատելով Մալալա Յուսուֆզայ հետ, իսկ հակառակորդները պնդում են, որ նրա քաղաքական ծնողները նրան սովորեցնում են բռնություն կիրառել[4]։
2017 թվականի դեկտեմբերին Իսրայելի իշխանությունները Տամիմիին ձերբակալել են զինվորին ապտակելու համար։ Դեպքը նկարահանվել և արագ կերպով տարածվել է՝ գրավելով միջազգային հետաքրքրությունն ու դարձել քննարկումների թեմա։ Տամիմին դատապարտվել է ութ ամսվա ազատազրկման, ապա համաձայնել է հաշտարարագրի գործարքին և ազատ արձակվել 2018 թվականի հուլիսի 29-ին[5]
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ահեդ Տամիմին ծնվել է 2001 թվականի հունվարի 31-ին[3], Հորդանան գետի արևմտյան ափում՝ Ռամալլահից 20 կմ հյուսիս-արևմուտք տեղակայված Նաբի Սալիհ գյուղում[6][7]։ Տամիմիի հայրը՝ Բասեմ Տամիմին, ծնվել է 1967 թվականին, օկուպացիան սկսելու թվականին։ 2018 թվականի հունվարին Հարիեթ Շերվուդը գրում է, որ Բասեմն ու նրա երեխաները «տեղյակ են միայն անցակետերից, ինքնության փաստաթղթերից, ձերբակալություններից, տների քանդումից, ահաբեկումից, նվաստացումից և բռնությունից։ Սա է նրանց նորմալ կյանքը»[4]։
Ըստ Բասեմի՝ Տամիմին սպառնալիքների է արժանացել իսրայելական ուժերի կողմից, երբ նրան ճանաչել են։ Նրան ոտնձգությունից պաշտպանելու համար ծնողները տեղափոխել են Ռամալլահ՝ ազգականի տուն, որպեսզի նա միջնակարգ կրթությունը շարունակելու համար ստիպված չլիներ անցնել իսրայելական անցակետերով[8]։ Բասեմի գնահատմամբ՝ ընտանեկան տունը, որը 2010 թվականին փլուզվել էր քանդման աշխատանքների ժամանակ, 2017 թվականի սեպտեմբերի դրությամբ ենթարկվել էր 150 զինված հարձակման[8]։
Հասարակական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տամիմին ներգրավվել է բողոքի ցույցերի և քաղաքական խռովությունների մեջ՝ արտահայտելով իր դիմադրությունն իսրայելական բնակավայրերի ընդարձակմանը և պաղեստինցիների կալանավորման համար[9]։ Նա պնդում է, որ իսրայելական օկուպացիայի դեմ փաստաթղթավորված, կազմակերպված բողոքները կհանգեցնեն Պաղեստինի ինքնավարության պայքարի ավելի լայն ճանաչմանը. նրա արագ տարածվող լուսանկարներն ու տեսանյութերը հասարակության արձագանքների մեծ ալիք են առաջացրել Իսրայելում և Պաղեստինում, ինչպես նաև միջազգային մակարդակով[6][10]։
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը 11 տարեկան հասակում Տամիմիին գովել է այն բանի համար, որ նա փորձել է միջամտել մոր ձերբակալությանը 2012 թվականի օգոստոսին[11]։ Երբ 2012 թվականին իսրայելցի զինվորը ձերբակալեց Տամիմիի մեծ եղբորը, Տամիմիի մասին հիշատակեցին միջազգային լրատվամիջոցները։ Նրա դիմակայության ժամանակ բռունցքով հարվածող կերպարը արագ տարածվեց սոցիալական լրատվամիջոցներում, և նրան Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրավիրեց ուղևորվելու Թուրքիա[10]։ Երեք տարի անց նա կրկին ուշադրության արժանացավ, երբ տեսան, թե նա ինչպես է կծում և հարվածում դիմակավորված իսրայելցի զինվորին, որը հեռացնում էր իր կրտսեր եղբորը, քանի որ նա քարեր էր նետում[9][12]։ 2016 թվականի դեկտեմբերին Միացյալ Նահանգները մերժել է Տամիմիի մուտքի արտոնագիրը "No Child Behind Bars/Living Resistance" ելույթ-ուղևորության համար[13]։
Վավերագրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Rise Up International-իc Ջես Ռոբերտսը և AMZ Productions-ից Ջես Լոկը նկարահանել են «Radiance Of Resistance» վավերագրական ֆիլմը, որում նկարահանվել են այդ ժամանակ 14-ամյա Տամիմին և 9-ամյա Ջաննա Ջիհադը[14][15][16]։ 2017 թվականին այն ցուցադրվեց ամբողջ աշխարհում մի շարք փառատոների, այդ թվում Հյուսիսային Իռլանդիայի Բելֆաստ քաղաքում անցկացվող «Հարգանք մարդու իրավունքներին» կինոփառատոնում, որտեղ այն արժանացավ լավագույն վավերագրական ֆիլմ անվանակարգին։ Սինգապուրի կառավարության ԶԼՄ-ների զարգացման մարմինը (IMDA) արգելել է Radiance of Resistance ֆիլմի հրապարակային ցուցադրությունը իր «խեղաթյուրված պատմության համար», որը կարող է երկրում «աններդաշնակություն» առաջացնել[16][17]։ Կառավարության արգելքը նկարագրում է որպես գրաքննություն[18]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Israeli court orders detention of Palestinian teen Ahed Tamimi until end of her assault trial — ABC.
- ↑ 2,0 2,1 Ahed Tamimi, figure familière de la résistance palestinienne
- ↑ 3,0 3,1 Plachta, Ari (2018 թ․ փետրվարի 5). «Hundreds of Young U.S. Jews Send Birthday Wishes to Jailed Palestinian Teen Ahed Tamimi Ahead of Trial». Haaretz. Վերցված է 2018 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ 4,0 4,1 Sherwood, Harriet (2018 թ․ հունվարի 2). «Palestinian 16-year-old Ahed Tamimi is the latest child victim of Israel's occupation». The Guardian. Վերցված է 2019 թ․ հունիսի 7-ին.
- ↑ Berger, Yotam (2018 թ․ հուլիսի 29). «Palestinian Teen Ahed Tamimi, Jailed for Assaulting Israeli Soldier, Released». Haaretz. Վերցված է 2018 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ 6,0 6,1 Eglash, Ruth (2017 թ․ դեկտեմբերի 19). «Israelis call her 'Shirley Temper.' Palestinians call her a hero». The Washington Post. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ «Ahed Tamimi's Family Mocks Israel for Launching Secret Probe to Check if They Aren't Actors». Haaretz. 2018 թ․ հունվարի 25. Վերցված է 2018 թ․ հունվարի 25-ին.
- ↑ 8,0 8,1 Ashly, Jaclynn (2017 թ․ սեպտեմբերի 4). «Nabi Saleh: 'It's a silent ethnic cleansing'». Al-Jazeera. Վերցված է 2019 թ․ հունիսի 7-ին.
- ↑ 9,0 9,1 Jabari, Lawahz (2015 թ․ սեպտեմբերի 12). «West Bank Teen Ahed Tamimi Becomes Poster Child for Palestinians». NBC. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ 10,0 10,1 Serham, Yasmeen (2018 թ․ հունվարի 5). «Who Is Ahed Tamimi». The Atlantic. Վերցված է 2018 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «One picture is worth a thousand stigmas». Haaretz. 2012 թ․ օգոստոսի 28. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «This Viral Video Of an Israeli Soldier Trying to Arrest a Palestinian Boy Says a lot». The Washington Post. 2015 թ․ օգոստոսի 31. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «Israel arrests Palestinian girl Ahed Tamimi over viral video of soldier slapping». USA Today (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 24-ին.
- ↑ Nirmal Narayanan, 'Singapore bans film featuring Palestine-Israel conflict in fear of unrest,' International Business Times 4 January 4, 2018.
- ↑ 'Screening: Radiance of Resistance,' Արխիվացված 2018-02-01 Wayback Machine Khalil Sakakini Cultural Center 26 March 2017
- ↑ 16,0 16,1 Cheng, Kenneth (2018 թ․ հունվարի 2). «Film screening on Palestinian girls living through conflict cancelled due to 'inflammatory' narrative». Today. Singapore. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
- ↑ Ungku, Fathin (2018 թ․ հունվարի 3). «Singapore bans film focused on indicted Palestinian teen activist». Singapore. Reuters. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Singapore bans film featuring Palestinian teen arrested after slapping Israeli soldiers». Middle East Eye (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 1-ին.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ահեդ Տամիմի» հոդվածին։ |
|