Ակարաժե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ակարաժե
Տեսակսննդատեսակ
Ենթատեսակսննդամթերք[1][2], կերակուր[1][2], մարդու ուտելիք[1][2], Փողոցային սնունդ և Q5701228?
Առաջացման երկիր Բրազիլիա,  Գանա և  Նիգերիա[1]
 Akara Վիքիպահեստում

Ակարաժե (պորտուգալերեն՝ acarajé), մաքրված դկուղով պատրաստված ուտեստ, և որին տրվում է շրջանաձև տեսք և որը տապակվում է արմավենու յուղի մեջ, բրազիլական և նիգերիական ավանդական ուտեստներից մեկը։ Որպես միջուկ և լրացուցիչ բաղադրիչներ կարող են ծառայել տապակված ծովախեցգետինը, հնդկական ընկույզը, կանաչ և կարմիր լոլիկը, կծու պղպեղի սոուսը, լոբին, կոճապղպեղը, սխտորը և այլն[3]

Այս ուտեստը որպես փողոցային սնունդ տարածված է Բահիայում, Բրազիլիայի հյուսիս-արևելքում, հատկապես Սալվադոր քաղաքում, ինչպես նաև հայտնի է Նիգերիայի, Գանայի, Տոգոյի և Բենինի մարզերի մեծ մասում։ Բրազիլիայում ուտեստը հայտնվել է 16-րդ դարում Արևմտյան Աֆրիկայից այնտեղ ստրուկների ներմուծման սկսելուց հետո[4]։

Բրազիլական Բահիա պետությունում գոյություն ունի մի ողջ հասարակական խումբ, որը ակարաժե է վաճառում, որոնք կոչվում են բայանաս (baianas)։ Վաճառողների մեծամասնությունը աֆրոբրազիլացի կանայք են և կրում են հատուկ զգեստներ՝ սպիտակ պրինտով զգեստներ, շարֆեր, հատուկ ձևով գլխարկներ, գունավոր վզնոցներ։ Նրանց՝ մարդկանց հրավիրող բղավոցները և տեսքը դարձել են այդ բրազիլական պետության մշակույթի մի մասը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 https://www.allnigerianrecipes.com/breakfast-recipes/akara-recipe/
  2. 2,0 2,1 2,2 https://cheflolaskitchen.com/akara-acaraje/
  3. Blazes, Marian. «Brazilian Black-Eyed Pea and Shrimp Fritters - Acarajé». About.com. Արխիվացված է [southamericanfood.about.com/od/appetizersfirstcourses/r/acaraje.htm օրիգինալից] 2013 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 17-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  4. «semelhança das receitas confirma uma tese do acarajé com Falafel. Jamais haverá unanimidade sobre o local exato da invenção do falafel». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 25-ին.