Ալ օղակը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալ օղակը
անգլ.՝ The Adventure of the Red Circle
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրդետեկտիվ և դետեկտիվ պատմվածք
Ձևպատմվածք
ՀեղինակԱրթուր Կոնան Դոյլ
Երկիր Միացյալ Թագավորություն
Բնագիր լեզուանգլերեն
ՆկարազարդողՍիդնի Փեջեթ
Հրատարակվել է1911
ՇարքՆրա հրաժեշտի խոնարհումը (ժողովածու)[1] և Շերլոք Հոլմսի մատենագիտություն
 The Adventure of the Red Circle

Ալ օղակը (անգլ.՝ The Adventure of the Red Circle), անգլիացի գրող Արթուր Կոնան Դոյլի պատմվածքներից մեկը՝ հայտնի խուզարկու Շերլոկ Հոմսի մասին։ Մտնում է «Նրա հրաժեշտի խոնարհումը» ժողովածուի մեջ։ Հրատարկվել է 1917 թվականին «Strand Magazine» ամսագրում[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի ընտանիքում տարօրինակ վարձակալ է հաստատվում։ Նա վարձել էր վերևի հարկի սենյակը, բայց երբեք չէր երևում։ Իր խնդրանքով իր ուտելիքը թողնում էին դռան տակ գտնվող աթոռի վրա, գիշերները նա հաճախ սենյակում քայլում էր և իրեն շատ տարօրինակ էր պահում։ Տանտիրուհին՝ միսս Ուորենը, եկել էր Հոլմսի մոտ՝ խորհուրդ հարցնելու, քանի որ ամեն ինչ արդեն հասել էր ծայրահեղության։

Հոլմսը գալիս է այն եզրահանգմանը, որ տանը բոլորովին այն մարդը չէ ապրում, որը վարձակալել էր սենյակը, այլ նրա ընկերը կամ հանցակիցը, որին հետապնդում են անհայտ մարդիկ։ Ուոթսոնի հետ թաքնվելով խորդանոցում՝ Հոլմսը նկատում է, որ տարօրինակ վարձակալը կին է, որն ունի շատ վախեցած տեսք։

Պարզելով, որ այս խորհրդավոր կինը պարբերաբար խնդրում է «Դեյլի գազետը»՝ Հոլմսը ենթադրում է, որ թերթերի հայտարարությունների միջոցով նա պահպանում է կապն իր ընկերոջ հետ։ Հոլմսը գտնում է մի հայտարարություն՝ ըստ որի գիշերը միսիս Ուորենի տնից ոչ հեռու գտնվող տնից հանցակիցը ինչ-որ կերպ շփվելու է կնոջ հետ՝ օգտագործելով պարզ գաղտնագիր։

Հոլմսը և Վաթսոնը դարանակալում են և շուտով տեսնում՝ ինչպես է հայտարարության մեջ նշված տան մութ պատուհանից ինչ-որ մեկը նշան տալիս վառած մոմով՝ ընդ որում իտալերենով։ Հանկարծ ամենը դադարում է, Հոլմսը և Ուոթսոնը վազում են այդ տուն, որտեղ բախվում են ոստիկանության տեսուչ Գրեգսոնի և ոմն պարոն Լիվերտոնի հետ, որը Փինկերթոնի ամերիկյան գործակալության խուզարկուն էր։ Նրանք փնտրում էին ոմն Ջորջանոյին՝ նեապոլյան «Ալ օղակը» լիգայի ղեկավարին։ Լիգան համընկնում էր հանցավոր կազմակերպության մաֆիային։ Հայտնվելով սենյակում, որտեղից էլ նշան էին տալիս՝ խուզարկուները գտնում են Ջորջանոյին՝ կոկորդից դանակով սպանված։ Հոլմսը լուսային ազդանշան է տալիս պատուհանից, և շուտով սենյակ է գալիս կինը, որը միսիս Ուորենի տանը փակված կինն էր։ Նա ներկայանում է որպես Էմիլիա Լուկկա և ամեն ինչ բացատրում է։

Պարզվում է, որ ինքը և իր ամուսին Ջենարրոն երիտասարդության ժամանակ մտել են «Ալ օղակ» լիգա և հիմա ուզում են դուրս գալ այդ հանցավոր կազմակերպությունից, ինչի համար ստիպված են թաքնվել Ջորջանոյի և իր կամակատարների հետապնդումներից։ Ամուսինները սկզբում Իտալիայից տեղափոխվում են Նյու Յորք, հետո ստիպված փախչում են Լոնդոն և այնտեղ թաքնվում։ Լուսային ազդանշաններ փոխանցելիս Ջորջանոն հարձակվում է Ջենարրոյի վրա, բայց հենց նրա կողմից էլ սպանվում է։

Էկրանացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքի բրիտանական ադապտացիան (անվանվել է պարզապես «Կարմիր շրջան») ունի մի քանի հիմնական փոփոխություններ․ ներկայացվել է նոր կերպար (Էնրիկո Ֆերմանի՝ իտալացի արտագաղթող, որին սպանել է Ջորջանոն՝ հավանաբար անուղղակիորեն Ուոթսոնի գործողությունների հետևանքով, որը պատահաբար ասել էր Ֆերմանիի տեղը), տեսուչ Գրեգսոնին փոխարինել է տեսուչ Հոկինսը։ Ջորջանոն փորձում է առևանգել Էմիլիային, իսկ Լևերտոնը նրան դուրս է անում։ Էմիլիան նկատում է Հոլմսին և Ուոթսոնին խորդանոցում և հասկանում է, որ նրան նկատել են։ Հոլմսը մտնում է Էմիլիայի սենյակ և խոսում նրա հետ՝ լսում այն պատմությունը, թե ինչպես են ինքը և իր ամուսինը ավարտել գործերը «Կարմիր շրջանի» հետ։ Էմիլիան հասնում է Ջորջանոյի և Ջենարրոյի միջև պայքարի տեսարանին, նախքան Հոլմսը և իր կողմը կաեն վերջին քայլը։ Օպերայի վերջում Հոլմսը լացում է հավանաբար իր ընկեր Ֆերմանիի մահվան համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Doyle A. C. His Last BowJohn Murray, 1917. — 305 p.
  2. «The Adventure of the Red Circle - The Arthur Conan Doyle Encyclopedia». www.arthur-conan-doyle.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Оригинальный текст рассказа «Алое кольцо» на Викитеке(անգլ.)
  • «Ալ օղակը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  • "The Adventure of the Red Circle," The Boston Sunday Post/Masterpieces of Sherlock Holmes, No. 5 (June 11, 1911). 14 p. illus.
  • "The Adventure of the Red Circle," Saturday Evening Mail [New York] (May 20, 1911); (May 27, 1911). 16 p. supplements.
  • "The Adventure of the Red Circle," Illustrated by H.M. Brock & Joseph Simpson (pt. 1) and by H.M. Brock (pt. 2). The Strand Magazine, 41, No. 243 (March 1911), 258-266; 41, No. 244 (April 1911), 428-434.
  • "The Adventure of the Red Circle," The Strand Magazine [New York], 41, No. 243 (April 1911), 290-298; 41, No. 244 (May 1911), 472-478.
  • "The Adventure of the Red Circle," Illustrated by Inder Burns. Sunday Chronicle [Manchester] (March 16, 1930), 6-7.