«Նրա հրաժեշտի խոնարհումը» (անգլ. His Last Bow), անգլիացի գրող Արթուր Կոնան Դոյլի 8 պատմվածքներից կազմված ժողովածու, որը թողարկվել է 1917 թվականին (ի տարբերություն ամերիկյան հրատարակությունից, անգլիական հրատարակությունում 7 պատմվածք է։ «Ստվարաթղթե տուփը» պատմվածքը ներառվել է «Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին» ժողովածուում) և իր մեջ է ներառում 1908-1913 թվականներին հրատարակված պատմվածքները, ինչպես նաև 1917 թվականին գրած «Նրա հրաժեշտի խոնարհումը» պատմվածքը։ Տարբեր ամսագրերի հրապարակումներում ցիկլը անվանվել է «Reminiscences of Sherlock Holmes»:
Պարոն Գարիսայի մոտ հրավիրված հարգարժան անգլիացու հետ տեղի ունեցած «տարօրինակ» դեպք։
Շերլոկ Հոլմսի մասին պատմող ամբողջ ցիկլի միակ պատմվածքը, որտեղ խելացի ոստիկան է ներկայացվում։
2
«Ստվարաթղթե տուփը»
The Adventure of the Cardboard Box
ենթադրաբար 1889 թվականի օգոստոս
Ծեր օրիորդը մարդկային կտրված ականջներով տուփ է ստանում։
Բրիտանական հրատարակությունում ընդգրկված է «Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին» ժողովածուում, ի տարբերություն ամերիկյանի, որտեղ էլ մինչ այժմ տպագրվում է։
3
«Կարմիր շրջանը»
The Adventure of the Red Circle
ենթադրաբար 1902 թվական
Տան տիրուհին իր տան տարօրինակ վարձակալի մասին հաղորդում է Հոլմսին։ Հետաքննության արդյունքում Հոլմսը դուրս է գալիս իտալո-ամերիկյան «Կարմիր շրջանը» հանցախմբի հետքերի վրա։
4
«Բրյուս-Փարթինգտոնի գծագրերը»
The Adventure of the Bruce-Partington Plans
1895 թվականի նոյեմբեր
Մետրոյի երկաթգծերի վրա գտնում են գրասենյակային աշխատակցի դին, որի գրպաններում հայտնաբերվում են փաստաթղթեր, որոնք իրենց մեջ պետական գաղտնիք են պարունակում։ Մայքրոֆթ Հոլմսը խնդրում է եղբորը զբաղվել աշխատակցի գծագրերի որոնմամբ, քանի որ գործը պետական կարևորություն ունի։
Արիստոկրատուհին Շվեյցարիայում անհետանում է։ Նրա հետքերը հայտնաբերվում են Անգլիա վերադարձած միսիոների մոտ։
Պատմվածքի հազվադեպ օրինակ, որտեղ հերոսները լքում են Անգլիան։ Վաթսոնը ուղևորվում է Լոզան, Բադեն և Մոնպելիե։ Չնայած Հոլմսի ձեռնարկած անօրինական գործողությունների, հանցագործներին հաջողվում է փախչել։
7
«Սատանայի ոտնաթաթը»
The Adventure of the Devil's Foot
1897 թվականի մարտ
Հոլմսը հանգստանում է կոռնուոլյան Մաունթս Բեյի ափում, երբ այնտեղ մի միջադեպ է տեղի ունենում։ Կողպված տանը երկու եղբայրներ խելագարվում են, իսկ քույրը սեղանի շուրջ մահանում է։
Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբ։ Գերմանացի լրտեսը մեկնելուց առաջ պատրաստվում է տեսնվել իր լավագույն գործակալի հետ։
Այն երկու պատմվածքներից մեկը, որը պատմվում է 3-րդ դեմքով։ Սկզբում այս պատմվածքը չէր ընդգրկվում հետևյալ ժողովածուի մեջ, որը անվանվում էր «Reminiscences of Sherlock Holmes»: Այս պատմվածքը գրելուց և այն վերահրատարակման ժամանակ ժողովածուում ավելացնելուց հետո վերանվանվել է։