Ալֆրեդ Բյուխի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալֆրեդ Բյուխի
շվեյց. գերմ.՝ Alfred Büchi
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 11, 1879(1879-07-11)[1][2]
ԾննդավայրՎինտերտուր, Ցյուրիխ, Շվեյցարիա[3]
Մահացել էհոկտեմբերի 27, 1959(1959-10-27)[1][2] (80 տարեկան)
Մահվան վայրՎինտերտուր, Ցյուրիխ, Շվեյցարիա[3]
ԳերեզմանՌոզենբերգ գերեզմանատուն[4]
Քաղաքացիություն Շվեյցարիա[2]
Մասնագիտությունգյուտարար, քաղաքական գործիչ և ճարտարագետ-մեխանիկ
Զբաղեցրած պաշտոններՇվեյցարիայի ազգային խորհրդի անդամ
ԿուսակցությունԱնկախների դաշինք
Պարգևներ և
մրցանակներ
 Alfred Büchi (engineer) Վիքիպահեստում

Ալֆրեդ Բյուխի (գերմ.՝ Alfred Büchi, հուլիսի 11, 1879(1879-07-11)[1][2], Վինտերտուր, Ցյուրիխ, Շվեյցարիա[3] - հոկտեմբերի 27, 1959(1959-10-27)[1][2], Վինտերտուր, Ցյուրիխ, Շվեյցարիա[3]), շվեյցարացի ինժեներ և գյուտարար։ Առավել հայտնի է որպես տուրբոմակափչման տեխնոլոգիայի գյուտարար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բյուխին ծնվել է 1879 թվականի հուլիսի 11-ին, Շվեյցարիայի Վինտերտուր քաղաքում։ Մանկությունն անցկացրել է Լյուդվիգսհաֆենում։ Բյուխին շվեյցարական Sulzer արդյունաբերական ճարտարագիտության և արտադրական ֆիրմայի գլխավոր տնօրեն Յոհան Բյուխիի որդին է։ Նա լավ հնարավորություն է ունեցել շարունակելու աշխատել նմանատիպ ոլորտում և ի վերջո հայտնի է դարձել իր գյուտերով։ 1899 թվականին ընդունվել է Ցյուրիխի շվեյցարական բարձրագույն տեխնիկական դպրոցի մեքենաշինության ֆակուլտետը՝ ստանալով գիտական աստիճան 1903 թվականին։ Ինժեներությամբ զբաղվել է Բելգիայում և Անգլիայում, 1908 թվականին վերադարձել է Շվեյցարիա (Վետցիկոն)[5]։

Տուրբոկոմպրեսսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեյցարիայից դուրս իր կյանքի վաղ տարիներին Բյուխին հետաքրքրվել է ներքին այրման շարժիչի արդյունավետությունը բարձրացնելու խնդիրներով, որը կապվում էր արտանետվող գազերի ջերմության կորստի պրոբլեմի հետ։

Բյուխիի արտոնագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Այսօր Ալֆրեդ Բյուխին համարվում է արտանետվող գազերի տուրբոմակափչման տեխնոլոգիայի հիմնադիրը[6]։ 1905 թվականի նոյեմբերի 16-ին Գերմանական արտոնագրերի և ապրանքանիշերի գերատեսչությունից Բյուխին ստացել է DRP No. 204630 արտոնագիրը[7][8]։ Բյուխին գտել է, որ սովորական ներքին այրման շարժիչներն ունեն ցածր ՕԳԳ, քանի որ էներգիայի երկու երրորդը չօգտագործվելով կորչում է ջերմության արտանետվող հոսքերի մեջ։ Բյուխիի մոտ գաղափար է առաջացել օգտագործել արտանետվող գազերի էներգիան (ջերմային և կինետիկ էներգիա) տուրբին աշխատեցնելու նպատակով։ Տուրբինն իր հերթին գործի է գցում կոմպրեսորը, որը նախապես սեղմում է ներծծվող օդը։ 1925 թվականին այս մեթոդով նա հասել է արտադրողականության ավելի քան 40% աճի[9]։

Sulzer և Brown Boveri[խմբագրել | խմբագրել կոդը]

1909 թվականից սկսած Բյուխին վեց տարի աշխատել է Վինտերտուրի Sulzer ընկերության գլխավոր ինժեներ։ Բյուխին ուսումնասիրել է դիզելային շարժիչները՝ միաժամանակ շարունակելով ուսումնասիրել տուրբոմակափչման նորարարությունները՝ կենտրոնանալով դրանց ծովային տրանսպորտում կիրառությունների վրա։ 1911 թվականին Sulzer ընկերությունը բացել է փորձնական տուրբոկոմպրեսորային գործարան, իսկ 1915 թվականին պատրաստվել է Բյուխիի տուրբոմակափչմամբ դիզելային շարժիչի առաջին նախատիպը։ Մեծ բարձրությունների վրա օդանավերի շարժիչների աշխատանքի վրա օդի նոսրացման ազդեցությունը նվազեցնելու նպատակով այս տարբերակը չի ապահովել մակափչմամբ աշխատող շարժիչի կայուն ճնշումը, այդ պատճառով էլ այն չի ընդունվել[8][10]։

1915 թվականին Բյուխին բանակցություններ է սկսել Brown, Boveri & Cie (BBC) ընկերությունների հետ՝ համագործակցություն հաստատելու նպատակով։ Արդյունքում 1923 թվականին փոխադարձ համաձայնություն է ձեռքբերվել։ 1918-1919 թվականներին Բյուխին ղեկավարել է Sulzer-ի դիզելային բաժինը։

Կիրառում ծովային տրանսպորտի բնագավառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրեթե երկու տասնամյակ անց Բյուխիի գյուտը գործնական կիրառություն է գտել։ Տուրբոմակափչման տեխնոլոգիան առաջին անգամ սկսել են օգտագործել ծովային նավատորմի շարժիչների արտադրության մեջ և 1923 թվականին Գերմանիայի տրանսպորտի և թվային ենթակառուցվածքների դաշնային նախարարությունը պատվիրել է կառուցել Preussen և Hansestadt Danzig մարդատար նավերը։ Երկու նավերն էլ հագեցած են եղել երկու տասը մխոցանի դիզելային շարժիչներով, որոնց հզորությունը 1750-ից հասցվել է 2500 ձիաուժի՝ օգտագործելով տուրբոկոմպրեսորներ, որոնք նախագծվել են Բյուխիի կողմից և կառուցվել են Brown Boveri (BBC) (այժմ՝ ABB) ընկերության կողմից նրա ղեկավարությամբ[7]։

Բյուխի կոնսորցիում[խմբագրել | խմբագրել կոդը]

1925 թվականին Բյուխին առաջինն էր, ով ներդրեց իր տեխնոլոգիան դիզելային շարժիչի արտադրության բնագավառում՝ բարձրացնելով դրա արդյունավետությունը ավելի քան 40%-ով։ Նույն թվականին նա հայտ ներկայացրեց շվեյցարական թիվ 122664 արտոնագրի համար, որը կոչվեց իր անունով («Büchi-Duplex տորբոմակափչման համակարգ»)[11]։ 1926 թվականին նա հեռացել է Sulzer-ից և հիմնել է նոր ընկերություն, որը հայտնի է որպես Büchi Syndicate (Բյուխի Կոնսորցիում)։ Բյուխին եղել է Վինտերտուրի շվեյցարական լոկոմոտիվային և մեքենաշինական գործարանի զարգացման պատասխանատուն (SLM) և նույն տարում դարձել է դրա տնօրենը[5]։

Կիրառում ավտոմոբիլաշինության բնագավառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տուրբոմակափչման տեխնոլոգիան սկսել է կիրառվել մրցարշավային մեքենաների շարժիչներում 1930-ականներին, իսկ տասնամյակի վերջում տեխնոլոգիան ներդրվել է մարդատար մեքենաների արտադրության բնագավառում։ 1938 թվականին Saurer ընկերությունը Շվեյցարիայում թողարկել է առաջին տուրբոմակափչմամբ բեռնատարի շարժիչը[7]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բյուխին մահացել է 1959 թվականի հոկտեմբերի 27-ին և թաղվել է Վինտերտուրի Ռոզենբերգ գերեզմանատանը։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1938 թվականին Բյուխին արժանացել է Ցյուրիխի Շվեյցարական բարձրագույն տեխնիկական դպրոցի պատվավոր դոկտորի կոչման։
  • 2012 թվականի ամռանը Վինտերտուր քաղաքի Նոյվիզեն թաղամասում բացվել է մայրուղի, որն անվանակոչվել է Ալֆրեդ Բյուխիի անունով[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Historische Lexikon der Schweiz, Dictionnaire historique de la Suisse, Dizionario storico della Svizzera (գերմ.)Bern: 1998.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Deutsche Nationalbibliothek Record #12768106X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. Michel R. Grabmalinventar Friedhof Rosenberg(գեր-շվեյց․) — 2013.
  5. 5,0 5,1 «Büchi, Alfred». hls-dhs-dss.ch (գերմաներեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 6-ին.
  6. «News - Portal Winterthur». web.archive.org. 2012 թ․ հոկտեմբերի 23. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 23. Վերցված է 2021 թ․ ապրիլի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  7. 7,0 7,1 7,2 «The turbocharger turns 100 years old this week». New Atlas (ամերիկյան անգլերեն). 2005 թ․ նոյեմբերի 18. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 6-ին.
  8. 8,0 8,1 «Milestones - Automotive Engineer». web.archive.org. 2015 թ․ ապրիլի 2. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 6-ին.
  9. «Prova Vor 100 Jahren Alfred Büchi erhält das Patent auf den Turbomotor». www.prova.de. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 6-ին.
  10. «Marine Engineering history on www.dieselduck.net». www.dieselduck.info. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 6-ին.
  11. Dietrich Eckardt Gas Turbine Powerhouse: The Development of the Power Generation Gas Turbine at BBC - ABB - Alstom. — Walter de Gruyter, 2013-12-20. — 509 с. — ISBN 978-3-486-76968-5
  12. «Büchi Alfred, Ingenieur, Nationalrat, 1879-1959 - Winterthur Glossar». www.winterthur-glossar.ch. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 6-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալֆրեդ Բյուխի» հոդվածին։