Վետցիկոն (գերմաներեն՝ Wetzikon), քաղաք Շվեյցարիայում։ Ցյուրիխի կանտոնի Հինվիլ շրջանի վարչական կենտրոնն է։ Գտնվում է Ցյուրիխի բարձրավանդակում, Պֆաֆիկոն լճի ափին։ Զբաղեցնում է 16.7 քառակուսի կիլոմետր տարածք։ 2017 թվականի ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 24,513։
Քաղաքի ներկայիս տարածքում ու շրջակայքում իրականացված հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերվել են նախապատմական ժամանակների մի բնակավայր՝ անմիջականորեն լճի ափին, գերանասյուների վրա կառուցված տներով, ինչպես նաև՝ հին հռոմեական դարաշրջանի կառույցի (villa rustica-ի) ավերակներ[3]։
Պատմական փաստաթղթերում այս բնակավայրը Վետցիկոն անվանումով առաջին անգամ հիշատակվել է 1044 թվականին, իսկ մինչ այդ՝ գյուղն ու նրա մերձակա ամրոցը հայտնի են եղել Ratpoldskilch անվանումով[4]։
Վետցիկոնի նախապատմական ժամանակների բնակավայրը՝ Wetzikon–Robenhausen-ը, որը հայտնաբերել ու հետազոտել է անվանի հնագետ Յակոբ Մեսսիկոմերը (Jakob Messikommer), ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿօ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում[5]։ Քաղաքի պատմամշակութային հիշարժան հուշարձաններից են նաև՝
տեղական թանգարանը (Ortsmuseum-ը)՝ քարե դարից մինչև մեր օրերն ընդգրկող ցուցանմուշներով[6]
↑Horisberger Beat, Hedinger Bettina, Hoek Florian, Büsser Roger (2007)։ Römisches Landleben im Zürcher Oberland - Die Römer in Wetzikon (German)։ Frauenfeld, Stuttgart, Wien: Verlag Huber։ ISBN978-3-7193-1441-5
↑Altdorfer Werner (1987)։ Rund um den Bachtel - Heimatkundliches aus dem Zürcher Oberland (German)։ Wetzikon: Buchverlang der Druckerei Wetzikon AG։ ISBN3-85981-138-X