Ալֆոնսո Բոնաֆեդե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալֆոնսո Բոնաֆեդե
իտալ.՝ Alfonso Bonafede
Alfonso Bonafede daticamera 2018.jpg
Ալֆոնսո Բոնաֆեդեն 2013 թվականին
Դրոշ
Իտալիայի արդարադատության նախարար
2018 թվականի հունիսի 1-ից
Նախորդող Անդրեա Օռլանդո
Դրոշ
Պատգամավորների պալատի անդամ
2013 թվականի մարտի 5-ից
 
Կուսակցություն՝ Հինգ աստղերի շարժում
Կրթություն՝ Պիզայի համալսարան և Ֆլորենցիայի համալսարան
Գիտական աստիճան՝ Փիլիսոփայության դոկտոր
Մասնագիտություն՝ Քաղաքական գործիչ, իրավագետ, իրավաբան
Գործունեություն՝ Քաղաքականություն
Ազգություն Իտալիա Իտալիա
Դավանանք Կաթոլիկություն
Ծննդյան օր հուլիսի 2, 1976(1976-07-02) (44 տարեկան)
Ծննդավայր Մաձարա դել Վալո
Քաղաքացիություն Flag of Italy.svg Իտալիա
Ի ծնե անուն իտալ.՝ Alfonso Bonafede
 
Կայք՝ Կայքը

Ալֆոնսո Բոնաֆեդե (իտալ.՝ Alfonso Bonafede, հուլիսի 2, 1976(1976-07-02), Մաձարա դել Վալո), իտալացի քաղաքական գործիչ, Հինգ աստղերի շարժում կուսակցությունից 2013 թվականի մարտի 5-ից Պատգամավորների պալատի անդամ, 2018 թվականի հունիսի 1-ից Իտալիայի արդարադատության նախարար:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալֆոնսո Բոնաֆեդեն ծնվել է 1976 թվականի մայիսի 2-ին Մաձարա դել Վալոյում: Իրավունքի փիլիսոփայության դոկտոր, իրավաբան: 2009 թվականին մասնակցել է Ֆլորենցիայի քաղաքապետի ընտրություններին, որպես Հինգ աստղերի շարժում կուսակցության թեկնածու՝ հավաքելով ձայների 1,82%-ը: Պատգամավորների պալատ է ընտրվել 2013 թվականի մարտի 5-ին՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, Տոսկանա նահանգի 12-րդ ընտրատարածքից (1300-ից 227 ձայն): 2013 թվականի մայիսի 7-ից 2-րդ հանձնաժողովի (արդարադատության) անդամ է, 2015 թվականի հուլիսի 21-ից՝ հանձնաժողովի փոխնախագահ: 2013 թվականի հունիսի 26-ից նաև նիստեր Է գումարել Իտալիայի Պատգամավորների պալատի բողոքարկման հանձնաժողովում։

2018 թվականի հունիսի 1-ին Կոնտեի կառավարությունում զբաղեցրել է արդարադատության նախարարի պաշտոնը[1]։

2019 թվականի սեպտեմբերի 4-ին պահպանել է պաշտոնը Ջուզեպպե Կոնտեի երկրորդ կառավարության ձևավորման ժամանակ[2]։

2020 թվականի մայիսի 20-ին Սենատը մերժել է Բոնաֆեդեի անվստահության երկու քվեն, որոնցից առաջինը նախաձեռնվել էր աջ կենտրոնների կողմից, իսկ երկրորդը՝ «Ավելի շատ Եվրոպա» խմբակցության կողմից[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Governo Conte. Ecco chi sono i 18 ministri (solo 5 donne)» (իտալերեն)։ Avvenire։ 2018-05-31։ Վերցված է 2018-06-01 
  2. «Governo Conte bis: ecco la lista completa dei ministri» (իտալերեն)։ la Repubblica։ 2019-09-04։ Վերցված է 2019-09-04 
  3. Alberto Custodero e Laura Mari (2020-05-20)։ «Giustizia, Senato respinge le mozioni di sfiducia a Bonafede. Il ministro: "Sono soddisfatto"» (իտալերեն)։ la Repubblica։ Վերցված է 2020-05-21 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]