Ալտեպլազա
Կլինիկական տվյալներ | |
---|---|
Վաճառքային անվանումներ | Ակտիվազե, Ակտիլիզե և այլն |
Հոմանիշներ | Հյուսվածքային պլազմինոգենի ակտիվատոր (t-PA) |
AHFS/Drugs.com | Monograph |
Թերապևտիկ ապրանքների կարգավորում | |
Հղիության կատեգորիա |
|
ԱԹԴ կոդ | |
Նույնացուցիչներ | |
CAS համար | 105857-23-6 |
DrugBank | DB00009 |
UNII | |
KEGG | |
Քիմիական և ֆիզիկական տվյալներ | |
Քիմիական բանաձև | C2569H3928N746O781S40 |
Մոլային զանգված | 59042.3 g/mol g·mol−1 |
Ալտեպլազան (հ-ՊԱ), թրոմբոլիտիկ դեղորայք է, որը կիրառվում է ST բարձրացումով սրտամկանի ինֆարկտի, արյան ցածր ճնշման հետ ասոցացված թոքային զարկերակի թրոմբոէմբոլիայի, սուր իշեմիկ ինսուլտի և կենտրոնական երակային մուտքի սարքավորման խցանման դեպքերում։ Այն ներմուծվում է օրգանիզմ ներերակային կամ ներզարկերակային ներարկման ճանապարհով[1]։
Այս դեղամիջոցի հաճախակի բարդություններ են համարվում արյունահոսությունները՝ հատկապես ներգանգային և աղեստամոքսային արյունահոսությունները[1]։ Խորհուրդ չի տրվում օգտագործել գենտամիցինի նկատմամբ ալերգիկ մարդկանց կողմից[2]։ Հղիների համար անվտանգությունը դեռևս վերջնականորեն պարզ չէ[3]։ Սակայն որոշ հետազոտություններ խոսում են անվտանգության մասին[4]։ Ալտեպլազան հյուսվածքային պլազմինոգենի ակտիվատորի (հ-ՊԱ) գործարանային արտադրությունն է[1]։ Այն աշխատում է թրոմբի մեջ պլազմինոգենը վերածելով պլազմինի, այդպիսով քայքայելով այն[1]։
Բժշկական նպատակներով օգտագործման համար ալտեպլազան հաստատվել է 1987 թվականին ԱՄՆ-ում[1]։ Այն ներառված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության անհրաժեշտ դեղերի ցանկում, որը ներառում է առավել անվտանգ և արդյունավետ դեղերը, որոնք անհրաժեշտ են առողջապահության համակարգում[5]։ Միացյալ Թագավորություններում ալտեպլազայով բուժումը 2018 թվականի դրությամբ արժե մոտ 864 բրիտանական ֆունտ[2], իսկ ԱՄՆ-ում՝ 9,197 ամերիկյան դոլար՝ 2019 թվականի դրությամբ[6]։ 2018 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ առողջապահության նախարարի կողմից ստորագրված հրամանով 2019 թվականի փետրվարի 1-ից ալտեպլազայով բուժումը, ինչպես նաև մեխանիկական թրոմբէկտոմիան, իրականացվում են անվճար[7]։
Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալտեպլազան հիմնականում կիրառվում է սուր իշեմիկ կաթվածի, սրտամկանի ինֆարկտի և զանգվածային թոքային էմբոլիայի ժամանակ[8]։ Հայաստանում այն ակտիվորեն կիրառվում է մի շարք բժշկական կենտրոններում սուր կաթվածի բուժման նպատակով[9]։
Ազդեցության մեխանիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալտեպլազան սպիտակուց քայքայող ֆերմենտ է (պրոտեազա), որը օգնում է ֆիբրինին պլազմինոգենը փոխակերպել պլազմինի։ Արյան շրջանառության հունում, երբ ալտեպլազան հանդիպում է թրոմբում գտնվող ֆիբրինին, սկսվում է քիմիական փոխակերպումների շարք և արդյունքում թրոմբոլիզ (թրոմբի քայքայում)[8]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Alteplase Monograph for Professionals»։ Drugs.com (անգլերեն)։ Վերցված է նոյեմբերի 11, 2019
- ↑ 2,0 2,1 British national formulary : BNF 76 (76 ed.)։ Pharmaceutical Press։ 2018։ էջ 216։ ISBN 9780857113382
- ↑ «Alteplase Use During Pregnancy»։ Drugs.com (անգլերեն)։ Վերցված է նոյեմբերի 12, 2019
- ↑ Ryman Klayton M., Pace Wilson D., Smith Shawn, Fontaine Gabriel V. (07 2019)։ «Alteplase Therapy for Acute Ischemic Stroke in Pregnancy: Two Case Reports and a Systematic Review of the Literature»։ Pharmacotherapy 39 (7): 767–774։ ISSN 1875-9114։ PMID 31077601 ։ doi:10.1002/phar.2278
- ↑ «World Health Organization model list of essential medicines: 21st list 2019»
- ↑ «Activase Prices, Coupons & Patient Assistance Programs»։ Drugs.com (անգլերեն)։ Վերցված է նոյեմբերի 12, 2019
- ↑ «Բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբէկտոմիա ծառայությունների կազմակերպման կարգը հաստատելու մասին»։ Հայաստանի Հանրապետության Առողջապահության Նախարարություն։ 23.11.2018։ Արխիվացված է օրիգինալից 2020-01-01-ին
- ↑ 8,0 8,1 Activase [package insert]. South San Francisco, CA: Genentech, Inc.; 2018.
- ↑ «Գլխուղեղի իշեմիկ սուր կաթվածի բուժման ծրագրով անվճար սպասարկում է ստացել 212 քաղաքացի»։ armenpress.am (հայերեն)։ Վերցված է 2020-01-01