Ալտդորֆ (Ուրի)
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
շվեյց. գերմ.՝ Altdorf (UR)[1] | |||||
| |||||
Երկիր | ![]() | ||||
Մակերես | 10,21 կմ² | ||||
ԲԾՄ | 458 մետր | ||||
Պաշտոնական լեզու | գերմաներենի շվեյցարական տարբերակ | ||||
Բնակչություն | ▲9401 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[2] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 041 | ||||
Փոստային դասիչ | 6460 | ||||
Ավտոմոբիլային կոդ | UR | ||||
Պաշտոնական կայք | altdorf.ch(գերմ.) | ||||
| |||||
Ալտդորֆ (գերմ.՝ Altdorf, գերմաներենից բառացի թարգմանությամբ նշանակում է «հին գյուղ»), քաղաք Շվեյցարիայում, Ուրի կանտոնի վարչական կենտրոնը։ Գտնվում է Շվեյցարիայի կենտրոնական մասում, Ռոյս գետի հովտում, Ֆիրվելդշտետյան լիճ նրա թափվելուց շուրջ 5 կիլոնետր հեռավորության վրա։ Դեպի Սեն Գոթարդի լեռնանցք տանող երկու կարևոր ճանապարհների հանգույց է, ինչպես նաև՝ աշխարհի ամենաերկար երկաթուղային թունելի՝ Գոթարդի հիմնամակարդակ թունելի մերձակայում գտնվող երկաթուղային կայարան։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի մասին պատմական փասթաթղթերում առաջին անգամ հիշատակվում է 744 թվականին[3]։ 1899 թվականին բացվել է դեպի Կլաուզեն լեռնանցք Ալտդորֆով անցնող ճանապարհը, որն իրար է կապել Ուրիի և Գլասիրի կանտոնները։ Մերձակայքում է գտնվում այն աղբյուրը, որի մոտ, ըստ ավանդազրույցի, Վիլհելմ Տելլը նետահարել է իր տղայի գլխին դրված խնձորը։
Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով Ալտդորֆում ապրում էր 9273 մարդ։ Նրանցից 1,347-ը կամ 14.8%-ը օտարազգիներ էին[4]։ 2008-ից մինչև 2017 թվականն ընկած ժամանակահատվածում բնակչության տարեկան աճը կազմել է 0,8%[5]։ Բնակիչների գերակշիռ մասը՝ 88.3%-ը գերմանախոսներ էին[6] , 51,6 տոկոսը՝ կանայք[7]։
Քաղաքի բնակչության թվաքանակը ժամանակի ընթացքում կրել է հետևյալ փոփոխությունները[8] :

Տոնակատարություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վիլհելմ Տելլի անունը կրող ընկերությունն ամեն տարի կազմակերպում է Ֆրիդրիխ Շիլլերի «Վիլհելմ Տելլ» թատերգության ներկայացումը քաղաքի սիրողական դերասանական ուժերով։
- Կազմակերպվում է նաև Ալպերի միջազգային երաժշտական փառատոն (Գերմաներեն) alpentoene.ch
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալտդորֆ (1981–2010)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 4.3 (39.7) |
5.7 (42.3) |
10.5 (50.9) |
14.6 (58.3) |
19.5 (67.1) |
22.0 (71.6) |
24.2 (75.6) |
23.4 (74.1) |
19.4 (66.9) |
14.9 (58.8) |
8.8 (47.8) |
5.3 (41.5) |
14.4 (57.9) |
Միջին օրական °C (°F) | 1.1 (34) |
2.0 (35.6) |
5.7 (42.3) |
9.2 (48.6) |
13.8 (56.8) |
16.6 (61.9) |
18.6 (65.5) |
17.9 (64.2) |
14.5 (58.1) |
10.5 (50.9) |
5.2 (41.4) |
2.3 (36.1) |
9.8 (49.6) |
Միջին ցածր °C (°F) | −2.1 (28.2) |
−1.7 (28.9) |
1.3 (34.3) |
4.6 (40.3) |
8.8 (47.8) |
11.9 (53.4) |
14.1 (57.4) |
13.8 (56.8) |
10.6 (51.1) |
6.8 (44.2) |
2.1 (35.8) |
−0.8 (30.6) |
5.8 (42.4) |
Տեղումներ մմ (դյույմ) | 68 (2.68) |
65 (2.56) |
78 (3.07) |
84 (3.31) |
113 (4.45) |
132 (5.2) |
145 (5.71) |
149 (5.87) |
109 (4.29) |
77 (3.03) |
86 (3.39) |
79 (3.11) |
1185 (46,65) |
Ձյան տեղումներ սմ (դյույմ) | 17.7 (6.97) |
16.9 (6.65) |
6.8 (2.68) |
0.8 (0.31) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0.7 (0.28) |
6.3 (2.48) |
12.6 (4.96) |
61.8 (24.33) |
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) | 9.2 | 8.7 | 10.8 | 10.3 | 12.5 | 14.0 | 13.7 | 12.9 | 10.2 | 8.7 | 9.7 | 10.1 | 130.8 |
Միջ. ձնառատ օրեր (≥ 1.0 cm) | 3.9 | 3.5 | 2 | 0.1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1.4 | 2.9 | 13.8 |
% խոնավություն | 81.9 | 78.6 | 73.9 | 71.2 | 71.7 | 73.9 | 74.9 | 78.3 | 79.8 | 81.5 | 82.1 | 83.8 | 77.6 |
Միջին ամսական արևային ժամ | 44 | 75 | 116 | 132 | 149 | 152 | 169 | 153 | 132 | 106 | 57 | 34 | 1319 |
աղբյուր: MeteoSwiss[9] |
Անվանի ալտդորֆցիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մագնուս Դանիել Օմեյս — բարոկկոյի դարաշրջանի գերմանացի բանաստեղծ և փիլիսոփա
- Մատիաս Զիմեն (ծնվ. 1972, Ալտդորֆում) - շվեյցարացի մարզիկ դահուկորդ, մասնակցել է 2002, 2006 և 2010 թվականների ձմեռային օլիմպիական խաղերին
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուվորովյան տունը, որի սեփականատերը ներկայումս Կառլ Յաուխ հիմնադրամն է[10]
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ալտդորֆի համայնքը 2007 թվականին արժանացել է Wakkerpreis մրցանակի՝ իր տարածքում գտնվող հուշարձանների պահպանությունը լավագույն ձևով կազմակերպելու համար[11]։
- 2008 թվականին Energiestadt ընկերակցությունը Ալտդորֆին շնորհել է Energiestadt կոչում՝ էներգամատակարարման բնագավառում ունեցած ձեռքբերումների համար[12][13]։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Ալտդորֆ (Ուրի) Վիքիպահեստում |
---|
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.altdorf.ch
- ↑ https://www.pxweb.bfs.admin.ch/pxweb/fr/px-x-0102020000_201/-/px-x-0102020000_201.px
- ↑ Dezobry et Bachelet, Dictionnaire de biographie, t.1, Ch.Delagrave, 1876, p.67
- ↑ «Ständige ausländische Wohnbevölkerung, 2017»։ Federal Statistical Office (Switzerland)։ Վերցված է ապրիլի 27, 2019
- ↑ «Bevölkerung der Urner Gemeinden und Regionen»։ Canton of Uri։ Արխիվացված է օրիգինալից 2019-04-27-ին։ Վերցված է ապրիլի 27, 2019
- ↑ Swiss Federal Statistical Office Archived 5 January 2016 at the Wayback Machine. accessed 8 September 2009
- ↑ Uri Population statistics Archived 7 July 2011 at the Wayback Machine. (գերմ.) accessed 8 September 2009
- ↑ http://www.bfs.admin.ch/bfs/portal/fr/index/dienstleistungen/publikationen_statistik/cd_roms/uebersicht.Document.69585.zip
- ↑ «Climate Norm Value Tables»։ Climate diagrams and normals from Swiss measuring stations։ Federal Office of Meteorology and Climatology (MeteoSwiss)։ Արխիվացված է օրիգինալից 14 May 2013-ին։ Վերցված է 23 January 2013 The weather station elevation is 438 meters above sea level.
- ↑ Restaurierung, Beschreibung und Geschichte des Suworow-Hauses Archived 2013-11-06 at the Wayback Machine. (PDF; 56 kB)
- ↑ «Schweizer Heimatschutz – Wakkerpreis (Übersicht seit 1972)»։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-03-ին։ Վերցված է 2019-07-29
- ↑ Energiestadt. Altdorf Online
- ↑ Trägerverein Energiestadt
|