Գոթարդի հիմնամակարդակ թունել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գոթարդի հիմնամակարդակ թունել
20141120 gotthard-basistunnel02-wikipedia-hannes-ortlieb.jpg
Տեսակhigh-speed railway tunnel?, transport megaproject? և base tunnel?
ԵրկիրFlag of Switzerland.svg Շվեյցարիա
ՎարչատարածքՈւրի
Երկարություն57,09 կմ
Մասն էAlpTransit
Կրում էGotthard railway?
Վերջնական կետErstfeld?, Biasca railway station? և Altdorf railway station?
Քարտեզ
Քարտեզ

Գոթարդի հիմնամակարդակ թունել (GBT; գերմ.՝ Gotthard-Basistunnel, իտալերեն՝ Galleria di base del San Gottardo, ռոմանշ.՝ Tunnel da basa dal Son Gottard), Ալպերը հատող երկաթուղային թունել Շվեյցարիայում։ Հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2016 թվականի հունիսի1-ին, իսկ ամբողջ կարողությամբ սկսել է շահագործվել այդ նույն տարվա դեկտեմբերի 11-ից[1][2]։

Հակիրճ տեղեկատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունենալով 57,09 գծային կիլոմետր երկարություն[3]՝ համարվում է աշխարհի ամենաերկար երկաթուղային[4] ու ամենախոր տրանսպորտային թունելը[5][6][7], ինչպես նաև Ալպերը հատող առաջին հարթ ու ցածրամակարդակ թունելը[8], ինչի շնորհիվ գնացքները թունել մուտք գործելիս և նրա ներսում ստիպված չեն լինում նվազեցնելու իրենց արագությունը։ Գտնվում է Գոթարդի լեռնանցքի առանցքի կենտրոնում և շվեյցարական Ուրի ու Տիչինո կանտոններն իրար կապող երրորդ թունելն է՝ 19-րդ դարի վերջին շահագործման հանձնված 15 կիլոմետրանոց Գոթարդի թունելից և տասնամյակներ անց դրան հաջորդած ավտոխճուղային թունելից հետո։

Նոր թունելը հնարավորություն է ընձեռում գործածելու ճեպընթաց մարդատար և ծանրաքարշ բեռնատար գնացքաշարժակազմեր[9]։

Նրա գլխավոր նպատակն է մեծացնել Ալպյան արգելապատնեշը հատող տեղական տրանսպորտի և առանձնապես՝ բեռնատար տրանսպորտի կարողությունները և բեռնափոխադրումների ծավալի մեջ կտրուկ ավելացնել երկաթուղային տրանսպորտի մասնաբաժինը՝ համապատասխան չափով նվազեցնելով ավտոտրանսպորտի մասնաբաժինը, դրանով իսկ մեծապես պակասեցնել շրջակա միջավայրին բեռնատար ավտոտրանսպորտի հասցրած վնասն ու ավտովթարների քանակը։ Նոր թունելն ապահովում է առավել արագ հաղորդակցություն Տիչինոյի ու Շվեյցարիայի մնացած մասի, ինչպես նաև՝ Եվրոպայի հյուսիսի ու հարավի միջև. ճեպընթաց գնացքներով Բազել/Ցյուրիխ–Լուգանո–Միլան ճանապարհորդության վրա ծախսվող ժամանակը կրճատվել է շուրջ մեկ ժամով, Լյուցեռնից Բելինցոնա ճանապարհորդությունը՝ մոտավորապես 45 րոպեով[10]։

Այն բանից հետո, երբ շվեյցարացի ընտրողների 64 տոկոսը 1992 թվականին անցկացված հանրաքվեի ժամանակ հավանություն տվեց Ալպերով նոր երկաթուղու անցկացման նախագծին, 1996 թվականին սկսվեցին հետազոտական առաջին աշխատանքները։ Շինարարության պաշտոնական մեկնարկը տրվեց 1999 թվականի նոյեմբերի 4-ին, Ամստեգում[11]։ Հորատման գործողություններն արևելյան հատվածում ավարտվեցին 2010 թվականի հոկտեմբերի 15-ին, և դրանց հեռուստատեսային հրատապ ուղիղ եթերով հետևում էին շվեյցարացի հեռուստադիտողները[12]։ Այդ նույնը տեղի ունեցավ հաջորդ տարվա մարտի 23-ին, երբ արևմտյան թունելում նույնպես ավարտվեցին հորատման աշխատանքները։ Շինարարության համար պատասխանատու AlpTransit Gotthard AG ընկերությունը ծրագրել էր թունելը լիարժեք, ողջ կարողությամբ շահագործման նպատակով Շվեյցարական դաշնային երկաթուղուն հանձնել 2016 թվականի դեկտեմբերին[13], բայց 2014 թվականի փետրվարի 4-ին շահագործման հանձնման ժամկետը փոխվեց՝ դառնալով 2016 թվականի հունիսի 5-ը, միաժամանակ AlpTransit-ի պաշտոնական կայքէջում տրվեց մեկնարկը 850-օրյա օրացուցային ետհաշվարկի, որի ավարտը պիտի համընկներ թունելի պաշտոնական բացման հետ։ 1998 թվականին նախատեսվել էր նախագծի իրականացման վրա ծախսել 6.323 միլիարդ շվեյցարական ֆրանկ, իսկ 2015 թվականի դեկտեմբերին, վերահաշվարկից հետո, ծախսը նախատեսվեց հասցնել 9.560 միլիարդ շվեյցարական ֆրանկի[14]։ Թունելի շինարարության ընթացքում զոհվել է ինը մարդ[15]։

Թվեր և փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երկարությունը. արևմտյան թունելինը՝ 56 978 մ, արևելյանինը՝ 57 091 м.
  • Ամբողջ երկարությունը՝ ներառյալ ծառայողական և հետիոտն անցումները — 153,4 կմ[16]
  • Հանված լեռնային ապարների ընդհանուր ծավալը - 24 միլիոն տոննա (13,3 միլիոն մ³, որ հավասար է Գիզայի հինգ բուրգի
  • Հորատանցման առավելագույն արագությունը (իդեալական պայմաններում) — օրական 25—30 մետր
  • Թունելի շինարարության սկիզբը - 1993 թ.
  • Փորձարկումների իրականացումը - 2015 թ.
  • Շինարարության ավարտը - 2016 թվականի հունիս[17]
  • Շահագործման հանձնումը - 2016 թվականի դեկտեմբեր
  • Ամբողջ արժեքը - 12 միլիարդ ամերիկյան դոլար[18].
  • Գնացքների անցման հաճախականությունը - օրական 260 բեռնատար և 65 ուղևորատար գնացք

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեն Գոթարդ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Über und durch den Gotthard – eine Zeitreise durch die Jahrhunderte» (German)։ Zurich, Switzerland: SRF Swiss Radio and Television։ հունիսի 1, 2016։ Վերցված է հունիսի 4, 2016 
  2. «World's longest and deepest rail tunnel to open in Switzerland»։ BBC News։ Վերցված է հունիսի 1, 2016 
  3. «Project data – raw construction Gotthard Base Tunnel»։ Lucerne, Switzerland: AlpTransit Gotthard AG։ հունիսի 1, 2016։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-11-ին։ Վերցված է 2016-12-15 
  4. «В Швейцарии пробили самый длинный туннель»։ BBC։ 15 октября 2010 года 
  5. «Gotthard- und CeneriBasistunnel: die neue Gotthard-Bahn nimmt Gestalt an» (PDF)։ Geomatik Schweiz։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է հունիսի 8, 2015 
  6. «Wer hat die grösste Röhre?» [Who has the longest tube?]։ Tages-Anzeiger (graphical animation) (German) (Zurich, Switzerland)։ ապրիլի 14, 2016։ Վերցված է մայիսի 11, 2016 
  7. «Gotthard tunnel: World's longest and deepest rail tunnel opens in Switzerland»։ BBC News։ հունիսի 1, 2016։ Վերցված է հունիսի 1, 2016 
  8. Yücel Erdem, Tülin Solak, Underground Space Use. Analysis of the Past and Lessons for the Future, CRC Press, 2005 (p. 485)
  9. Malins Richard (December 2010)։ «Crossing the Alps»։ Modern Railways (London)։ էջեր 79–81։ ISSN 0026-8356  (subscription required)
  10. Monnat Lucie (դեկտեմբերի 11, 2014)։ «Le tunnel de base du Gothard révolutionnera le rail dans deux ans»։ 24 heures (Lausanne)։ Վերցված է հունիսի 7, 2015 
  11. «Chronծology of a Project of the Century: Milestones in the Construction History up to 2010»։ Lucerne, Switzerland: AlpTransit Gotthard AG։ Արխիվացված է օրիգինալից մարտի 13, 2012-ին։ Վերցված է ապրիլի 20, 2013 
  12. «Swiss create world's longest tunnel»։ BBC News։ հոկտեմբերի 15, 2010։ Վերցված է հոկտեմբերի 15, 2010 
  13. «Gotthard Base Tunnel to be operational from 2016»։ Lucerne, Switzerland: AlpTransit Gotthard AG։ օգոստոսի 22, 2011։ Արխիվացված է օրիգինալից նոյեմբերի 16, 2011-ին։ Վերցված է նոյեմբերի 12, 2011 
  14. National Councillor Thomas Müller, Councillor of State Isidor Baumann (ապրիլի 29, 2016)։ «Oberaufsicht über den Bau der Neat im Jahre 2015: Bericht der Neat-Aufsichtsdelegation der eidgenössischen Räte zuhanden der Finanzkommissionen, der Geschäftsprüfungskommissionen und der Kommissionen für Verkehr und Fernmeldewesen»։ Bundesblatt (de, fr, it) 2016 (16.005)։ NRLA supervisory board of the federal councils։ էջ 6686։ BBl 2016 6665 (-6732)։ Վերցված է 2017-06-06 
  15. «Memorial ceremony for deceased tunnel workers»։ Lucerne, Switzerland: AlpTransit Gotthard AG։ մայիսի 31, 2016։ Արխիվացված է օրիգինալից 2020-04-27-ին։ Վերցված է 2019-07-29 
  16. «Project data – raw construction Gotthard Base Tunnel»։ AlpTransit Gotthard AG։ 1 июня 2016։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-11-ին։ Վերցված է 2019-07-29 
  17. «Gotthard: Längster Eisenbahntunnel der Welt eröffnet»։ Spiegel Online (Axel Springer AG)։ 2016-06-01։ Վերցված է 2016-06-01 
  18. Швейцария открывает самый длинный тоннель в мире

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Տեսանյութեր