Ալպիական բալլադ (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալպիական բալլադ
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1965
Լեզուռուսերեն
ՌեժիսորԲորիս Ստեպանով
Սցենարի հեղինակՎասիլ Բիկով
ԴերակատարներԼյուբով Ռումյանցևա և Ստանիսլավ Լյուբշին
ՕպերատորԱնատոլի Զաբոլոցկի
ԿինոընկերությունԲելառուսֆիլմ
Տևողություն86 րոպե

«Ալպիական բալլադ» (ռուս.՝ «Альпийская баллада»), խորհրդային սև-սպիտակ լայնէկրան գեղարվեստական ֆիլմ, որը 1965 թվականին բեմադրել է ռեժիսոր Բորիս Ստեպանովը[1][2][3] «Բելառուսֆիլմ» կինոստուդիայում Վասիլ Բիկովի համանուն վիպակի հիման վրա։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը ներկայացնում է պատմությունը գերությունից փախած բելառուս Իվանի և իտալացի Ջուլիայի երեք օրերի մասին։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ալպերում ռազմագերիների և քաղբանտարկյալների երկու ճամբարներից փախչում են խորհրդային զինվոր Իվանը և իտալուհի Ջուլիան։ Իվանը պատրաստվում է գնալ դեպի արևելք, և աղջկան ուղարկում է իտալական Տրիեստ, բայց նա չի ցանկանում մենակ մնալ և հետևում է Իվանին։ Նրանք միասին Ալպերում մի քանի օր ու գիշեր են անցկացնում՝ փախչելով հետապնդումից, մինչև գերմանացիները հասնում են փախստականներին։ Երկխոսությունը նրանց միջև տարվում է տարբեր լեզուներով։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լյուբով Ռումյանցևա – Ջուլիա Նովելի
  • Ստանիսլավ ԼյուբշինԻվան
  • Վլադիմիր Բելոկուրով – ավստրիացի
  • Ալեքսեյ Կոտրելյով – խելագար գերմանացի
  • Ալեքսանդրա Զիմինա – Իվանի մայրը
  • Վևոլոդ Բիլինսկի – ծերունի
  • Անտոնինա Բենդովա – փոստարար
  • Յուրի Յուրչենկո – Գոլոդայ
  • Գենադի Վասիլևսկի – Զանդլեր
  • Բորիս Պլոսկով – Ժուկ
  • Վյաչեսլավ Կուբարև – էսեսական
  • Ալեքսեյ Նեստերով – Սրեբնիկով
  • Գալինա Մակարովա – Պելագեա
  • Վալենտինա Վասիլենկո – Յանուշկո

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ՝ Վասիլ Բիկով
  • Բեմադրությունը՝ Բորիս Ստեպանովի
  • Գլխավոր օպերատոր՝ Անատոլի Զաբոլոցկի
  • Բեմադրող նկարիչ՝ Վյաչեսլավ Կուբարև
  • Կոմպոզիտոր՝ Վլադիմիր Չերեդնիչենկո

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1966 թվական՝ ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միություն, դիպլոմներ դերասանուհուն (Լյուբով Ռումյանցևա), օպերատորին (Անատոլի Զաբոլոտսկի)
  • 1966 թվական՝ Բալթյան երկրների, Բելառուսի և Մոլդովայի կինոփառատոն Վիլնյուսում, մրցանակ «կնոջ դերի լավագույն կատարման համար»
  • 1968 թվական՝ Դելիի միջազգային կինոփառատոն (Հնդկաստան) - մրցանակ լավագույն ֆիլմի համար

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին խմբագրությունում Ջուլիան մահանում է, և նրան սպանում է Իվանը, բայց վերջին պահին Վասիլ Բիկովը փոխել է սյուժեն[4]։

Նկարահանումներն անցկացվել են Տեբերդա քաղաքում (Կարաչայ-Չերքեզիա)[5] և Կալինինգրադում[6]։

Իտալացի կինոռեժիսոր Ջուզեպպե դե Սանտիսը հետաքրքրվել է «Ալպիական բալլադով» և 1965 թվականին դիմել է ԽՍՀՄ կինեմատոգրաֆիայի ղեկավարությանը՝ առաջարկելով ձեռք բերել ֆիլմի բեմադրման իրավունքները։ Հռոմում նույնիսկ Իվանի և Ջուլիայի դերերի համար դերասանների ընտրություն է տեղի ունեցել։ Բայց նրան մերժել են և սցենարը տվել Բորիս Ստեպանովին։ Երբ նկարահանումները նոր են սկսվել, Տեբերդա է ժամանել իտալացի դերասանուհին, որը հաստատվել էր Իտալիայում Ջուլիայի դերի համար․ նա հատուկ ժամանել էր տեսնելու այն դերասանուհուն, ում բախտ էր վիճակվել նկարահանվել Բիկովի ստեղծագործության հիման վրա ստեղծվող ֆիլմում[5]։ Ջուլիայի դերի համար ստացած հոնորարով Լյուբով Ռումյանցևան «Բերյոզկա» էլիտար խանութում գնել է բնական մուշտակ և նվերներ մոր ու կրտսեր քրոջ համար[5]։

2003 թվականին «Ալպիական բալլադը» մասնակցել է Կաննի կինոֆորումի հետահայաց ցուցադրությանը[7]։

2020 թվականին «Ալպիական բալլադը» մասնակցել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնի հետահայաց ցուցադրությանը[8]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Знаменитый фильм Василия Шукшина "Калина красная" вышел на советские экраны 45 лет назад». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 22-ին.
  2. «Любовь в полосатой робе: как снимали фильм «Альпийская баллада»». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 22-ին.
  3. Тест "СОЮЗа": Что вы знаете о белорусском кино
  4. Кривец Н., Шапран С. Василь Быков всю жизнь скрывал, что выдумал «Альпийскую балладу»(չաշխատող հղում) // КП (Беларусь) от 19.06.2008
  5. 5,0 5,1 5,2 Васанская Ж. Джулия Արխիվացված 2018-04-04 Wayback Machine // Советская Белоруссия, № 79 от 28.04.2005
  6. «"Альпийская баллада" и "Иду искать". Виды Калининграда 1966 года в двух таких разных фильмах». Яндекс Дзен | Блогерская платформа (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.
  7. Завадская И. В тени «пальмовых ветвей»(չաշխատող հղում) // Советская Белоруссия, № 86 от 15.05.2003
  8. «Белорусские картины разных лет вошли в афишу Московского международного кинофестиваля | Новости Беларуси|БелТА». www.belta.by (ռուսերեն). 2020 թ․ հոկտեմբերի 1. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 6-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]