Ալպիական բալլադ
Ալպիական բալլադ բելառուս․՝ Альпійская балада | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | լիրիկա |
Հեղինակ | Վասիլ Բիկով |
Բնագիր լեզու | բելառուսերեն |
Գրվել է | 1963 |
Հրատարակվել է | 1964 |
«Ալպիական բալլադ» (բելառուս․՝ Альпійская балада), բելառուս գրող Վասիլ Բիկովի վիպակը, որը նա գրել է 1964 թվականին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ալպերում պատահաբար հանդիպում են երկու տարբեր համակենտրոնացման ճամբարներից փախած խորհրդային զինվոր, բելառուս Իվանը և իտալացի աղջիկ Ջուլիան։ Իվանը պատրաստվում է գնալ դեպի արևելք, և աղջկան ուղարկում է իտալական Տրիեստի ուղղությամբ, բայց նա չի ցանկանում մենակ մնալ և հետևում է Իվանին։ Նրանք միասին Ալպերում երեք օր են անցկացնում՝ փախչելով հետապնդումից, մինչև գերմանացիները հասնում են փախստականներին։ Երկխոսություն նրանք իրար միջև վարում են տարբեր լեզուներով.
Քաղցած, տանջված, հետապնդվող կալանավորները պայքարում են իրենց կյանքի և ազատության համար ալպիական բնության գեղեցիկ բնապատկերների ֆոնի վրա, աես գոյություն ունենալով ժամանակից դուրս․ լանդշաֆտի և փախստականների գլծին մշտապես կախված վտանգի պայմաններում տղայի ու աղջկա միջև սեր է ծնվում։
Անվանման նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստեղծագործության վերնագրում հեղինակը նշել է տեղանքը, որը դարձել է հերոսների քաջության ու տոկունության փորձության վայր։ Ալպերում Իվանն ու Ջուլիան ճանաչում են սերը, զգում բարձրագույն երջանկությունը։ Ալպերի դաժան ու գեղեցիկ բնությունը համահունչ է հերոսների հետ տեղի ունեցող իրադարձություններին և նրանց զգացմունքներին։ Վասիլի Բիկովն իր ստեղծագործությունը բալլադ է անվանել, քանի որ հերոսները ռոմանտիկ արկածներ են վերապրում, նրանք ունակ են անձնազոհության, իսկ նրանց սերը հակադրվում է բռնության ու մահվան։ Եվրոպական բալլադի հետ ստեղծագործությունը մոտ է լարված սյուժեով և դինամիկությամբ։
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր «Երկար ճանապարհ դեպի տուն» (ռուս.՝ «Долгая дорога домой») հուշերում Բիկովը պնդում է, որ վիպակի սյուժեն հորինել է իրական պատմության հիման վրա։ 1945 թվականին Ալպերի ավստրիական մասում եղած ժամանակ նա հանդիպել է համակենտրոնացման ճամբարի նախկին կալանավորուհու Իտալիայից, որը «գծավոր բաճկոնով ու սև կիսաշրջազգեստով» էր և փնտրում էր Իվանին։
Հասկանալի է, մեզ մոտ Իվանները շատ էին, բայց նրանցից ոչ մեկը նրան չի թվացել նա, ում ինքը փնտրում էր։ Մենք հարցրինք, թե ինչպիսի Իվանի է նա փնտրում։ Աղջիկը պատմել է մոտավորապես հետևյալը. նրա անունը Ջուլիա է, նա իտալուհի է Նեապոլից։ Մեկ տարի առաջ՝ 44-ի ամռանը, ռազմական գործարանի ռմբակոծության ժամանակ նա փախել է Ալպեր, որտեղ հանդիպել է ռուս ռազմագերու։ Մի քանի օր նրանք թափառել են լեռներում, սոված, առանց տաք հագուստի, անցել են լեռնաշղթան և մի մառախլապատ առավոտ բախվել ոստիկանական դարանի։ Նրան բռնել են ու կրկին ուղարկել ճամբար, իսկ թե ինչ է պատահել Իվանի հետ, նա չգիտի։
Բնօրինակ տեքստ (ռուս.)Понятно, Иванов у нас было много, но ни один из них не показался ей тем, кого она искала. Мы спросили, какого именно Ивана она ищет. Девушка рассказала примерно следующее: её зовут Джулия, она итальянка из Неаполя. Год назад, летом 44-го, во время бомбежки военного завода она убежала в Альпы, где встретила русского военнопленного. Несколько дней они блуждали в горах, голодные, без теплой одежды, перешли горный хребет и однажды в туманное утро напоролись на полицейскую засаду. Её схватили и снова бросили в лагерь, а что случилось с Иваном, она не знает.
Տասնութ տարի անց գրողը գրել է մի պատմություն, որը մի քանի աշխատանքային անուններ է ունեցել, և դրանցից մեկը եղել է «Ինչի մասին են աղմկում թխկիները» (ռուս.՝ «О чём шумят клёны»)։ Առաջին խմբագրությունում Ջուլիան մահանում է Իվանի ձեռքից, որը չէր ցանկանում ֆաշիստներին ձեռքի հանձնել իր սիրելիին։
Մահվանից քիչ առաջ Բիկովը Պրահայում, ըստ լրագրող Վիտալի Տարասի խոսքերի, վերջինիս ասել է, որ պատմվածքի սյուժեն ամբողջությամբ հորինված է եղել։ Ի հակադրություն դրան, դերասանուհի Լյուբով Ռումյանցևան, որը մարմնավորել է Ջուլիային էկրանավորման մեջ, 2008 թվականին հայտարարել է, որ Բիկովը նկարահանումների ժամանակ անձամբ իրեն ասել է, որ Ջուլիան իրական մարդ է և ապրում է Հռոմում։
Կոմպոզիցիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիպակը բաղկացած է քսանչորս գլուխներից ու վերջաբանից։ Կոմպոզիցիայի մեջ ներառված են նաև քնարական հատվածներ՝ ճամբարից Իվանի փախուստի պատմության տեսքով և պատանու խորհրդանշական երազը։
Հեղինակը որպես տարր օգտագործել է էպիստոլյար ոճային ձևավորում՝ գլխավոր հերոսուհու նամակը, որը կենդանի է մնացել իր սիրելիի շնորհիվ և բելառուս տղայից որդի է ունեցել։ Վերջաբանը նույնպես գլխավոր հերոսուհու նամակն է։
Էկրանավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]1966 թվականին «Բելառուսֆիլմ» կինոստուդիայում նկարահանվել է «Ալպիական բալլադ» ֆիլմը[1]։