Ալկոյ
Քաղաք և մունիցիպալիտետ | |||||
---|---|---|---|---|---|
Ալկոյ | |||||
Alcoy | |||||
| |||||
Երկիր | Իսպանիա | ||||
Ինքնավար համայնք | Վալենսիա | ||||
Պրովինցիա | Ալիկանտե | ||||
Նահանգ | Վալե դել Ալկոյ | ||||
Քաղաքապետ | Խորխե Սեդանո Դելգադո իսպ.՝ Jorge Sedano Delgado[1] | ||||
Հիմնադրված է | 1833 թ. | ||||
Մակերես | 129,86 կմ² | ||||
ԲԾՄ | 562 մ | ||||
Կլիմայի տեսակ | Միջերկրածովյան կլիմա տաք ամառներով | ||||
Պաշտոնական լեզու | վալենսերեն[2] | ||||
Խոսվող լեզուներ | Իսպաներեն Կատալաներեն | ||||
Բնակչություն | 66 417 մարդ (2010) | ||||
Խտություն | 475,1 մարդ/կմ² | ||||
Տեղաբնականուն | Alcoyano Alcoyana | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 03009 | ||||
Փոստային ինդեքս | 03801 | ||||
Փոստային դասիչ | 03801–03804 և 03818 | ||||
Ավտոմոբիլային կոդ | A | ||||
Պաշտոնական կայք | ajualcoi.org/wayto/portada/portada.asp?lengua=cas | ||||
| |||||
Ալկոյ (իսպ.՝ Alcoy), քաղաք և մունիցիպալիտետ Իսպանիայում, գտնվում է Վալենսիա ինքնավար համայնքի մեջ մտնող Ալիկանտե պրովինցիայում։ Մտնում է Վալյե դել Ալկոր շրջանում։
Զբաղեցնում է 129,86 կմ² մակերես։ 2010 թվականի մարդահամարի տվյալներով այստեղ բնակվում է 66 417 մարդ[3][4]։ Պրովինցիայի վարչական կենտրոնից գտնվում է 60 կմ հեռավորության վրա։ Մունիցիպալիտետը տեղակայված է Սերպիս գետի երկու վտակների միախառնման կետում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակակից Ալկոյն ստեղծվել է մավրների կողմից՝ անվանելով այդ տարածքն Աֆրիկայում գտնվող Ալկոյլ քաղաքի անունով։ 1800 թվականին քաղաքում հիմնադրվել է առաջին տեքստիլ գործարանը, այստեղ գտնվել է իսպանական առաջին արդյունաբերական դպրոցը։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մ․թ․ա III դարում քաղաքի նախկին տարածքում են բնակվել իբերական ժողովուրդները, որոնց կենցաղային գործունեության մնացորդները պահպանվում են մինչ օրս։ Այստեղ առկա են հունահռոմեական խեցեղենի մնացորդներ։ Պատմական կառույցների շարքում է տեղի հնագիտական թանգարանը։ XVIII դարում կառուցված Սանտ Ագուստի (իսպ.՝ Sant Agustí) եկեղեցում պահվում են XVI դարի գեղանկարչության նմուշներ։ Սանտա Մարիա կաթոլիկական եկեղեցին կառուցված է վալենսիական բարոկկո ոճով։
Ալկոյում ամեն տարի հունվարի 5-ին տեղի է ունենում տոնակատարություն-շքերթ (իսպ.՝ Cabalgata de los Reyes Magos, կատ.՝ Cavalcada de Reis Mags)։ Զբոսաշրջիկների համար դա հետաքրքիր իրադարձություն է։ Ապրիլին տեղի է ունենում Սուրբ Խորխեյին (իսպ.՝ San Jorge) նվիրված Moros y cristianos փառատոնը։ Սուրբ Խորխեն քաղաքի հովանավոր փրկիչն է, ով, ըստ ավանդույթի, 1276 թվականին Ալկոյի ճակատամարտում օգնել է բնակիչներին մուսուլմանների դեմ կռվում։
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2001 | 2002 | 2003 | 2004 | 2005 | 2006 | 2007 | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
60.288 | 60.465 | 60.036 | 60.532 | 60.931 | 60.590 | 60.700 | 61.698 | 61.552 | 66.417 |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տնտեսության զարգացած ճյուղերն են՝
- տեքստիլ արդյունաբերություն
- թղթի արտադրություն (ծխախոտաթուղթ՝ պապիրուս)
- սննդի
- տրիկոտաժի
- կաշվի
- մեքենաշինություն
Ալկոյը համարվում է տարածաշրջանում առևտրային և մշակութային կենտրոնը։
Հեռավորությունն այլ վարչական միավորներից
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածք | Մադրիդ | Սևիլյա | Մուրսիա | Բարսելոնա | Սարագոսա | Մալագա | Պալմա | Բիլբաո | Կարդոբա |
Հեռավորությունը կմ-ով | 337 | 506 | 98 | 375 | 331 | 411 | 287 | 548 | 387 |
Կապի տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Փոստային հասցե | Հեռախոս | Ֆաքս | Էլեկտրոնային փոստ |
---|---|---|---|
Plaza de España, 1
03801 |
965 53 71 00 | 965 53 71 61 | ajualcoi@alcoi.org |
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Վալորա աշտարակ (XIII դար)
-
1908-1909 թվականների տուն
-
1837 թվականի կամուրջ
-
Կամուրջ Ալկոյում (իսպ.՝ Pont de les set llunes)
-
Մարիա Քրիստինա կամուրջ (1828-1838)
-
Սուրբ Խորխեյի կամուրջ (1931)
-
Casa Consistorial (1846-1863)
-
«Մշակույթի տուն» (1923)
-
Պատմամշակութային հսկողության տակ գտնվող օբյեկտ
-
Կիրճ Ալկոյում
-
Ռաքուեր գետը գիշերով
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ալկոյի վերաբերյալ տվյալներ
- ↑ https://dogv.gva.es/es/eli/es-vc/l/1983/11/23/4/vci
- ↑ «Estadísticas de la población». Ajuntament d'Alcoi (Spanish). Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 17-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Estadísticas de la población - Por paises de procedencia». Ajuntamient d'Alcoi (Spanish). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 17-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք Արխիվացված 2009-11-16 Wayback Machine
- Լուսանկարների շարք Արխիվացված 2007-09-28 Wayback Machine
- Ալկոյի կլիմայական ցուցանիշներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալկոյ» հոդվածին։ |
|