Պալմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Պալմա
ռուս.՝ Пальма և ճապ.՝ ハチとパルマの物語
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Ժանրընտանեկան ֆիլմ, դրամա և արկածային ֆիլմ
Թվականմարտի 11, 2021
Լեզուռուսերեն
ՌեժիսորAleksandr Domogarov?
ՊրոդյուսերՌուբեն Դիշդիշյան, Len Blavatnik? և Անտոն Զլատոպոլսկի
ԴերակատարներՎիկտոր Դոբրոնրավով, Վլադիմիր Իլյին, Պավել Մայկով, Եվգենիա Դմիտրիևա, Վլադիմիր Սիմոնով և Յան Ցապնի
ԵրաժշտությունԻվան Բուրլյաև
Տևողություն110 րոպե
ՀաջորդPalma 2?
Պաշտոնական կայքէջ

«Պալմա», ռեժիսոր Ալեքսանդր Դոմոգարով կրտսերի ռուսական գեղարվեստական ֆիլմը, որը Էկրան է բարձրացել 2021 թվականի մարտին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1970-ականներին Մոսկվայի օդանավակայանում։ Սյուժեն հիմնված է իրական պատմության վրա. Իգոր Պոլսկին, մեկնելով արտասահման, ստիպված է թողնել հենց թռիչքուղու վրա Պալմա անունով իր հովվաշանը՝ բժշկական տեղեկանքի բացակայության պատճառով։ Պալման երկար սպասում է տիրոջը՝ դիմավորելով ժամանող բոլոր ինքնաթիռներին։ Նա լավագույն ընկերն է դառնում 9-ամյա Կոլյայի համար, որը վերջերս կորցրել է մորը և ստիպված է սովորել հոր հետ նոր կյանքին, որը նախկինում չի ճանաչել[1]։

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել մերձմոսկովյան օդանավակայաններից մեկում և բելառուսական Բրեստում։ Տեղական օդանավակայանը, որը պահպանել է խորհրդային ինտերիերը և այնքան էլ շատ ծանրաբեռնված չէր, լավագույնս համապատասխանել է 70-ականների մթնոլորտը վերարտադրելու համար։ Զանգվածային տեսարանների համար որպես ստատիստներ նկարահանվել է Բրեստի մոտ 500 բնակիչ[2]։

Պալմայի դերը կատարող 7-ամյա Լիլիայի համար դա եղել է առաջին հիմնական դերը մեծ կինոյում։

«Պալմա» ֆիլմը կունենա երկու տարբերակ՝ մեկը ռուսական վարձույթի համար, երկրորդը՝ Ճապոնական տարածքի համար, որտեղ կներառվեն լրացուցիչ տեսարաններ, որոնք նկարահանվել են Հոնսյու կղզում՝ Ակիտա նահանգում՝ ռուս և տեղացի դերասանների մասնակցությամբ։ Ճապոնական վարձույթում ֆիլմը կթողարկվի 2021 թվականի ամռանը՝ «Ակիտայի և Պալմայի պատմությունը» անվանումով։ Ժապավենի տեղայնացմամբ զբաղվելու է Tokyo Theatres Co Inc.-ը։

Ֆիլմի ռուսական պրեմիերան տեղի կունենա 2021 թվականի մարտի 18-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]