Ալկի Զեի
Ալկի Զեի հուն․՝ Άλκη Ζέη | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 15, 1923[1] |
Ծննդավայր | Աթենք, Հունաստան[1] |
Մահացել է | փետրվարի 27, 2020[2] (96 տարեկան) |
Մահվան վայր | Աթենք, Հունաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Աթենքի համալսարան[3], Աթենքի կոնսերվատորիա[3] և Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ[3] |
Երկեր | Wildcat under glass?[3] և Petros' war? |
Մասնագիտություն | գրող, մանկագիր և դերասանուհի |
Ամուսին | Giorgos Sevastikoglou?[3] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Hellenic Authors' Society? |
Կայք | alkizei.com |
Ստորագրություն![]() |
Ալկի Զեի (հուն․՝ Άλκη Ζέη, դեկտեմբերի 15, 1923[1], Աթենք, Հունաստան[1] - փետրվարի 27, 2020[2], Աթենք, Հունաստան), հույն բանաստեղծուհի և դրամատուրգ, երեխաների և մեծահասակների համար պատմվածքների և վիպակների հեղինակ։ Արվեստի և գրականության շքանշանի կոմանդոր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամբողջական անունը Անգելիկա (Αγγελική) է։ Հայրը` Զինոն Զեիսը (Ζήνων Ζέης), աշխատել է որպես բանկային ծառայող։ Նա մեծացել էր Կրետեում, սակայն իր ընտանիքը կղզուց տեղափոխել է Անդրոս։ Մայրը` Էլլին, Սամոս կղզուց էր, սակայն իր մանկությունն անց էր կացրել Զմյուռնիայում։ Ալկի Զեիի մանկությունն անցել է Սամոսում` իր ավագ քրոջ հետ։ Այդ ժամանակ նրանց մայրը տուբերկուլյոզից բուժվում էր Աթենքից հյուսիս գտնվող Պառնիս լեռան առողջարանում։ 1937 թվականին ընտանիքի հետ Աթենք վերադառնալով` Ալկին սկսել է սովորել մասնավոր դպրոցում, որտեղ ծանոթացել է իր ընկերուհու` Գերոգիա Սարիվակսևանի Կարակոստայի հետ, որը հետագայում դառնալու էր գրող Ժորժ Սարին։ Միջնակարգ դպրոցի երեք ավագ դասարանները Ալկի Զեին ավարտել է Սխոլի Աիդոնոպուլու մասնավոր դպրոցում։ Գրական առաջին քայլերն անել նրան օգնել է գրող Դիդի Սոտիրիուն` նրա քեռու` Պլատոն Սոտիրիուի կինը։ Դեռևս միջնակարգ դպրոցի աշակերտ լինելու ժամանակ Ալկին մասնացկել է թատերական ստուդիայի տիկնիկային խմբի գործունեությանը։ Այդ ժամանակ սկսել է պիեսներ գրել տիկնիկային թատրոնի համար։ Այդ ժամանակ նրա ստեղծած կերպարներից մեկը` «Նեխածը», արդյունքում դարձել է Աթենքի «Բարբա Միտուսիս» (հուն․՝ Μπάρμπα Μυτούσης) տիկնիկային թատրոնի գլխավոր հերոսների մեկը։
Ավարտել է Աթենքի համալսարանի փիլիսոփայության և Աթենքի կոնսերվատորիայի դրամատիկական ֆակուլտետները։ Ամուսնացել է թատերական գրող և ռեժիսոր Գեորգիոս Սևաստիկողլուի հետ։ Ամուսինը, որ Հունական դիմադրության, այնուհետև` Հունաստանում 1946-1949 թվականների քաղաքացիական պատերազմի մասնակից էր, երկիրը լքել է 1949 թվականին և քաղաքական ապաստարան է գտել Խորհրդային Միությունում։ Ալկի Զեին ևս լքել է Հունաստանը` ամուսնուն միանալու համար։ Նախ որոշ ժամանակ ապրել է Իտալիայում, որտեղ սովորել է Էդուարդո դե Ֆիլիպոյի մոտ։ Կյանքի այդ շրջանի մասին նա ավելի ուշ պատմել է Մոսկվայում գրած «Իմ ուսուցիչ Էդուարդո դե Ֆիլիպո» ակնարկում։ 1954 թվականին նրան հաջողվել է Ֆրանսիայով հասնել ԽՍՀՄ։ Որոշ ժամանակ Տաշքենդում ապրելով` Զեին ամուսնու հետ տեղափոխվել է Մոսկվա, որտեղ ավարտել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը։
1964 թվականին ընտանիքի հետ վերադարձել է Հունաստան։
Ավելի ուշ շարունակել է գրել` մի շարք հոդվածներ հրապարակելով «Երիտասարդական ձայն» ամսագրում, որի խմբագրակազմում էին Մարիոս Պլորիտիսը, Տասոս Լիգնադիսը, Կոստիս Սկալիորասը։
Հունական գրականության մեջ առաջին անգամ հայտնվել է 1963 թվականին, մինչև երկիր վերադառնալը։ «Ընձայռուծն ապակու հետևում» վեպը հունական մանկական գրականության մեջ ժամանակաշրջան է որոշել, քանի որ առաջին անգամ անչափահաս ընթերցողի համար լուսաբանել է քաղաքական թեմաներ։ Սա պատմական վեպ էր, որի գործողությունները տեղի էին ունենում բռնապետ գեներալ Մետակսասի օրոք։
Ռազմական բռնապետության հաստատման հետ 1967 թվականին նորից լքել է երկիրը` տեղափոխվելով Փարիզում ապրելու։
1971 թվականին Զեին գրել է «Պետրոսի մեծ զբոսանքը» գիրքը, այս անգամ նկարագրելով շրջափակման ու ազատագրման տարիների իրադարձությունները[4]։
Նրա պատմավեպերում նշանակալի է այն, որ դրանք ուղղակի պատմական իրադարձությունների նկարագրություն չեն, այլ պարունակում են հերոսների ինքնակենսագրական տարրեր։
«Պետրոսի մեծ զբոսանքը» գիրքը պիեսի տեսքով թարգմանվել է մի շարք լեզուներով և տարածվել է «Պետրոսի պատերազմը» վերնագրով[5]։
Նրա «Ընձայռուծը ապակու հետևում» գիրքը ներառվել է ֆրանսիական դպրոցների ուսումնական ծրագրում[6]։
«Վիշապի ոտքերի դոփյունը» վեպի գործողությունները տեղի են ունենում նախահեղափոխական Ռուսաստանում, սակայն այստեղ հղում կա Հունաստանում Մետակսասի բռնապետության ժամանակշրջանին, ինչպես նաև` 1973 թվականի Պոլիտեխնիկական ինստիտուտի ցույցին։ Այս վեպում գրողը ցույց է տալիս որոշակի պատմական իրադարձությունների ու որոշակի գաղափարների` ազատության, ժողովրդավարության, դիմադրության, համընդհանուր լինելը։ Նա այսպիսով վերացնում է ժամանակի ու տարածքի սահմանները` տեքստը հասանելի դարձնելով ցանկացած պատմամշակութային միջավայրի համար։ Նույնը վերաբերում է նաև նրա մյուս պատմավեպերին։ Այս բոլոր երեք գրքերն արժանացել են Mildred Batchelder Prize մրցանակին (l970, l974, 1980), որոնք հանձնվել են ԱՄՆ-ում ALSC -ի կողմից` որպես անգլերեն լավագույն թարգմանված արտասահմանյան գրքեր։
Գրող Ժորժ Սարիի հետ, ում նա ծանոթ էր դեռ դպրոցական տարիներից, Զեին նոր սկզբունք է բերել մանկապատանեկան վեպ` ինչպես ինքնակենսագրական ոճով, այնպես էլ` ժանրում քաղաքական, հասարակական և պատմական տարրեր մտցնելով։
2010 թվականին Ալկի Զեին պարգևատրվել է Աթենքի ակադեմիայի կողմից[7]։
2015 թվականին պարգևատրվել է Արվետսի և գրականության ֆրանսիական շքանշանով[8]։
Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Քեռի Պլատոնը (Ο θείος Πλάτων)
- Ռելսերի մոտ (Κοντά στις ράγες
- Կոշիկներ (Αρβυλά κια καιγόβες
- Մի ապրիլյան կիրակի (Μια Κυριακή του Απρίλη)
- Հանիբալի կոշիկը (Τα παπούτσια του Αννίβα)
- Աքիլեսի հարսնացուն (մեծահասակների համար) (Η αρραβωνιαστικιά του Αχιλλέα (για ενηλίκους))
- Մանուշակագույն հովանոցը (Η μωβ ομπρέλα)
- Ալիսան մարմարի աշխարհում (Η Αλίκη στη χώρα των μαρμάρων)
- Կոնստանտինան և նրա սարդերը (Η Κωνσταντίνα και οι αράχνες της)
- Խաբեբա պապիկը (Ψεύτης Παππούς)
- Ընձառյուծն ապակու հետևում (Το καπλάνι της βιτρίνας)
- Պետրոսի մեծ զբոսանքը (Ο μεγάλος περίπατος του Πέτρου)
- Իսպանական կոշիկներ (Σπανιόλικα Παπούτσια)
- Կատուների զրույցներ (Γατοκουβέντες)
- Տասներկուերորդ տատիկը և այլն...(Η δωδέκατη γιαγιά και άλλα..)
- Երիտասարդ ձայն (Νεανική Φωνή)
- Ուրիշ ժամանակներ, ուրիշ երեխաներ... (Ժորժ Սարիի հետ համատեղ) (Άλλοι καιροί, άλλα παιδιά…(Μαζί με την Ζωρζ Σαρή))
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #122841972 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 «Έφυγε» η σπουδαία συγγραφέας Άλκη Ζέη — 2020.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 http://www.alkizei.com/en/life
- ↑ Alki Zei nell’Enciclopedia Treccani
- ↑ Греческий театр в поисках идентичности(չաշխատող հղում)
- ↑ bookboom Archived 2006-08-25 at the Wayback Machine.
- ↑ «Τιμητική διάκριση για την Aλκη Ζέη — 17/9/2012 4:51:42 μμ»։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-03-ին։ Վերցված է 2020-03-21
- ↑ «Άλκη Ζέη: Νέα τιμητική διάκριση, από το υπουργείο Πολιτισμού της Γαλλίας | naftemporiki.gr»։ Արխիվացված է օրիգինալից 2020-03-21-ին։ Վերցված է 2020-03-21
|